Վարիկոզը հղիության ընթացքում. ավելի լավ է կանխարգելել, քան բուժել

Վարիկոզը հղիության ընթացքում. ավելի լավ է կանխարգելել, քան բուժել

Դժվար թե լինեն 20 տարեկանից մեծ կանայք, ովքեր չեն լսել անոթային աստղիկների, վարիկոզի, այտուցների մասին: Այս հոդվածում կխոսենք վարիկոզ հիվանդության մասին, որն ունի կանանց 28%-ը:

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ վարիկոզի մասին

Վարիկոզը համարվում է առավելապես կանանց հիվանդություն, որի զոհ կարող են դառնալ նույնիսկ քսանամյա աղջիկները: Այս պաթոլոգիայի դեպքում ենթամաշկային երակների պատերը կորցնում են առաձգականությունը, անոթների որոշ հատվածներ կորցնում են իրենց ձևը՝ այդպիսով առաջացնելով հանգույցներ և աստղիկներ: Վարիկոզից չեն մահանում, սակայն անուշադրության մատնելու դեպքում վտանգավոր է, նույնիսկ կարող է հանգեցնել հաշմանդամության:

Հիվանդության ախտանշանները

Վարիկոզը հանկարծակիորեն չի ի հայտ գալիս: Եթե մարդը հոգ է տանում իր առողջության մասին, նա թույլ չի տա հիվանդությանը հասնել վերջին փուլին: Ահա այն ախտանշանները, որոնք վկայում են վարիկոզի մասին՝

  • ուժեղ ցավ ոտքերում, 
  • հաստացած կամ գալարուն մուգ կապույտ կամ կարմրավուն երակներ ոտքերին,
  • ստորին վերջույթների ջղաձգումներ, 
  • անհավասարաչափ պիգմենտացիա ոտնաթաթերի և սրունքների վրա, 
  • խոցային թերություններ:

Հատկապես անհարմարություն են առաջացնում մշտական ցավերը, որոնք կարող են տանջել ոչ միայն զբոսնելիս, այլև գիշերը: Դրանք նման են հոդերի կոտրտվող ցավերին:

Հիվանդության զարգացման պատճառներն են՝

  • Ժառանգականությունը, եթե բարեկամներն ունեցել են վարիկոզ, ապա տվյալ մարդը նույնպես հակված է այդ հիվանդությանը, երակային պատի բնածին թուլությունը փոխանցվում է ժառանգաբար,
  • բարձրակրունկ կոշիկների երկար կրումը, ուղղահայաց դիրքը,
  • քրոնիկական հիվանդությունները՝ ցերոզ, հեպատիտ,
  • քաշի ավելցուկը, գիրացումը,
  • հղիությունը,
  • մշտական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Հիվանդության զարգացման փուլերը

Վարիկոզ հիվանդությունն ունի երեք փուլ: Դա կարելի է համեմատել աստիճանների հետ, որոնցով բարձրանալը գնալով դժվարանում է: Այդպես էլ վարիկոզը. որքան ծանրանում է հիվանդությունը, այնքան ուժգնանում են ցավերն ու վատանում է երակների վիճակը: Առաջին փուլը բնորոշվում է ոտքերի այտուցվածությամբ, ծանրությամբ և ցավերով, հանգուցային երակների, աստղիկների ի հայտ գալով, նաև հնարավոր են ցնցումներ ոտքերի կրունկների հատվածում: Երկրորդ փուլում վարիկոզի աստղիկները և հանգույցները դառնում են ավելի նկատելի, դրանց քանակն ավելանում է: Դժվարանում է դիմանալ ուժգնացող ցավերին: Մեծանում են նաև այտուցների չափերը: Երրորդ փուլը վերջինն է, բնորոշվում է ոտքերի մաշկի փոփոխություններով (այն դառնում է անկենդան, ճաքճքած), փոխվում է ոտքերի պիգմենտացիան, երակային հանգույցներն ավելի ուժեղ են արտահայտվում:

Հղիությունը պլանավորելու և վարելու առանձնահատկությունները վարիկոզի դեպքում

Վարիկոզի առկայության դեպքում հղիության պլանավորման մասին հստակ վկայություններ չկան: Ապագա մայրիկները միայն պետք է իմանան, որ երակների վիրաբուժական հեռացումից կամ սկլերոթերապիայից հետո անհրաժեշտ է մեկ տարի չհղիանալ: Բացի այդ, պետք է նաև հաշվի առնել, որ վարիկոզի ժամանակ խորհուրդ է տրվում կրել սեղմող ներքնազգեստ, այնպես որ հղիությունը ավելի լավ կլինի պլանավորել տարվա ավելի սառը եղանակներին:

Առանձնաատուկ դեպք է փոքր կոնքի և արգանդի անոթների վարիկոզ հիվանդությունը, որի դեպքում խանգարվում է այդ օրգանների արյան մատակարարումը: Տվյալ հիվանդության դեպքում կինը չի կարող հղիանալ, այդ պատճառով էլ կարևոր է, որ նախքան հղիություն պլանավորելը անցնի ՈւՁՀ և դոպլեր հետազոտություն: Վարիկոզով հիվանդ կանայք կարող են պահպանել հղիությունը, եթե կիրառեն բարդությունների կանխարգելիչ միջոցներ: Յուրաքանչյուր կնոջ համար ծննդաբերության ելքն ընտրում է բժիշկն անհատապես: Ծննդաբերության ժամանակ պարտադիր ոտքերին վիրակապ են դնում կամ հագցնում են հատուկ ներքնազգեստ, որպեսզի ճիգերի ժամանակ կանխեն արյան հետ հոսքը երակներ:

Ի՞նչ վտանգներ է կրում վարիկոզը հղիության ընթացքում

Սովորաբար վարիկոզն ի հայտ է գալիս հղիության 4-5-րդ ամիսներին: Այդ ժամանակահատվածում մեծանում է ոտքերում երակային ճնշումը, նվազում է երակներում արյան հոսքի արագությունը: Եթե ոչինչ չձեռնարկվի, ապա այս պաթոլոգիան կարող է բարդացնել հղիության, ծննդաբերության ընթացքը, ինչպես նաև հետծննդաբերական շրջանը:

Երակներում արյան լճացման պատճառով փոքր կոնքում վատանում է արգանդի կրճատումը, ինչը կարող է հանգեցնել արյունահոսությունների և թրոմբոֆլեբիտի: Այդպիսով, ապագա մայրիկը պետք է օգնության դիմի հիվանդության վաղ փուլերում, որպեսզի կարողանա խուսափել վտանգներից: Մայրիկի ստորին վերջույթների վարիկոզը փոքրիկի համար վտանգ չի ներկայացնում:

Վարիկոզի բուժումն ու կանխարգելումը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում վարիկոզի առաջացումն առիթ չէ կտրուկ դադարեցնելու ֆիզիկական ակտիվությունն ու հրաժարվելու սպորտով զբաղվելուց: Եթե դիմեք անոթաբանի, նրանք կհուշեն, թե ինչ վարժություններ են արդյունավետ երակների ծանրաբեռնվածությունը հանելու և լավ ֆիզիկական տեսքի պահպանման համար: Թեթև մարմնամարզությունը ցուցված է հղիության ընթացքում առանց բացառությունների: Օրինակ՝ կարելի է կրունկներից կանգնել ոտնաթաթերի վրա և իջնել, այդպես 10 անգամ:

Վիրահատական միջամտությունը կամ դեղահաբերի ընդունումը ցուցված է միայն հիվանդության ծանր ընթացքի դեպքում: Հղիության երկրորդ և երրորդ եռամսյակներում կարելի է կիրառել հակակոագուլանտային ազդեցությամբ քսուքներ: Առաջին եռամսյակում տեղի է ունենում պտղի օրգանների կազմավորում, այդ պատճառով ոչ մի դեղորայքային բուժում այդ ժամանակահատվածում չի թույլատրվում: Ավելի լավ կլինի անել հնարավոր ամեն բան վարիկոզը կանխելու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է կրել բուժական սեղմող ներքնազգեստ: Բժիշկները նաև խորհուրդ են տալիս հետևյալը՝

  • լողալ, զբոսանել, որպեսզի բարելավվի արյան շրջանառությունը, 
  • երբեմն ոտքերը պահել բարձր դիրքում, 
  • երկար չկանգնել նույն դիրքում, 
  • կրել ազատ հագուստ, 
  • կանխել քաշի ավելցուկը:

Վարիկոզի բուժումն ավանդական մեթոդներով

Ավանդական բժշկության մեջ երակների վարիկոզ լայնացման բուժման համար կիրառում են թրջոցներ, թուրմեր, քսուքներ, ոտքի վաննաներ: Դրանք օգնում են հիվանդության միայն նախնական փուլերում, իսկ եթե վարիկոզը վառ արտահայտված է, այս միջոցներն օգտագործում են որպես օժանդակ բուժում:

 

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար