Մեթոդներ, որոնք կօգնեն ավելի արագ քնել

Մեթոդներ, որոնք կօգնեն ավելի արագ քնել

Ինչո՞ւ թվեր հաշվելը չի օգնում շուտ քնել: Մեղավորն անհանգստացնող մտքերն են, որոնք խանգարում են մեզ հանգստանալ և վայելել մեր քունը: Հենց այդ մտքերի պատճառով ենք կորցնում հաշիվը, և քնելն անհնար է դառնում: Ի՞նչ այլ մեթոդներ կան, որոնք ավելի արդյունավետ են:

Մանկությունից կհիշենք, որ առավոտյան (երբ ստիպված էինք դպրոց գնալ) փորձում էինք մտքում պատկերացնել ցատկոտող գառնուկներ և հաշվել դրանց: Եվ շատերիս դա չէր օգնում նորից քնել․ չէ՞ որ ուղեղին խորամանկորեն ստելը բարդ է, քանի որ 2-3 գառնուկ պատկերացնելուց հետո այն նորից վերադառնում է առօրյա մտքերին՝ դասերի, համադասարանցիների կամ դեռահասության խնդիրների մասին: Հիմա, երբ արդեն մեծ ենք, ավելի դժվար է, քանի որ անհանգստացնող մտքերը բազմապատկվել են: Այնուամենայնիվ, կան մեթոդներ, որոնց մասին հավանաբար դեռ չեք լսել, և որոնք գուցե արդյունավետ լինեն ձեր դեպքում:

Կարդացեք՝ 7 խորհուրդ անքնության դեմ պայքարի համար

Թուլացրեք մարմինը քնելուց առաջ

Քնելու հրամանն արձակում է մեր ուղեղը, իսկ այս «հրամանատարի» վրա ազդել կարելի է մեր մարմնի միջոցով: Օրինակ՝ կարելի է յոթն անգամ մերսել ոտքի մատները և խորը շնչել, այնուհետև մերսել սրունքի մկանային հատվածը (կրկին յոթ անգամ): Մերսել կարելի է մարմնի մյուս մկանային խմբերը ևս, հատկապես՝ վերջույթների հատվածում: Այսպիսի ինքնամերսումը կօգնի մարմնին թուլանալ: Հիշե՛ք, որ քնին խոչընդոտում են քնելուց անմիջապես առաջ ձեր ընդունած անհարմար դիրքերը (օրինակ՝ եթե մեկ ժամ անհարմար դիրքում նստած կամ պառկած, պատին հենված հեռուստացույց էիք դիտում): Պետք չէ մոռանալ օրվա ընթացքում սպորտով զբաղվելու (վազք, լողավազան, հեծանվավազք և այլն) հիանալի ազդեցության մասին մեր մարմնի և ուղեղի վրա: Եթե օրվա ընթացքում ժամանակ չի եղել ժամանակ այդ ամենի համար, ապա կարելի է քնելուց 1-2 ժամ առաջ կատարել թեթև ֆիզիկական վարժություններ: Հատկապես արդյունավետ կլինի ներառել ձգումային և շնչառական վարժություններ:

Ազատվեք խանգարող ձայներից

Կողմնակի աղմուկի հանդեպ մեծահասակներն ավելի զգայուն են, քան փոքրերը: Զուգընկերոջ խռմփոցը, հարևանի տան աղմուկը, փողոցից լսվող ձայները խանգարում են մեզ ուղևորվել «երազների թագավորություն»: Աղմուկից ազատվելու համար պարտադիր չէ դիմել սկանդալի, կարելի է միացնել թեթև, չեզոք երաժտություն՝ առանց խոսքերի և առանց ագրեսիվ ռիթմի, տեղին են բնության ձայները: 

Զովացրեք սենյակը

Մարդն ավելի լավ է քնում ոչ թե տաք, այլ զով միջավայրում: Այդ դեպքում օրգանիզմում ավելի լավ է սկսվում արտադրվել «քնի հորմոնը»՝ մելատոնինը, որը կարգավորում է օրվա ռիթմը: Հենց մելատոնինն է կարգավորում էնդոկրին համակարգի աշխատանքն օրգանիզմում, այն պատասխանատու է կենսաբանական ժամերի աշխատանքի համար, որով կարգավորվում են օրգանիզմի սթափության և հոգնածության վիճակները: Եթե ննջասենյակում ունեք ջերմակարգավորիչ, ապա միացրեք առավելագույնը 17-18 աստիճան, եթե իհարկե հակված չեք հիվանդանալու: Եթե չունեք առանձին համակարգ սենյակում, ապա կարող եք պարզապես օդափոխել այն քնելուց առաջ:

Կատարեք նշումներ

Անքնության ամենատարածված պատճառներից մեկը վախն է՝ մոռանալու կարևոր մտքերը կամ հաջորդ օրվա համար նախատեսված գործերը: Այդպիսի անհանգստություններից կարելի է ազատվել՝ քնելուց առաջ գրի առնելով այն ամենը, ինչը կարծում եք, որ անհրաժեշտ է հիշել: Դուք պետք է ձեր մեջ ձևավորեք աշխատանքի հանդեպ ճիշտ վերաբերմունք, նույնիսկ, եթե զբաղված եք կարիերայով, միևնույնն է, ձեզ հարկավոր է մի որոշ ժամանակ չմտածել աշխատանքի և այն ամենի մասին, ինչ պետք է անեք գրասենյակում հաջորդ օրը: Անհանգիստ մտքերը ոչ միայն խանգարում են քնել, այլև նվազեցնում են հենց քնի որակը՝ մարդուն տանջելով տհաճ երազներով և թույլ չտալով հոգեկանին «վերալիցքավորվել» գիշերվա ընթացքում: Մտքերից ազատվելուն կօգնի ոչ միայն նշումներ կատարելը, այլև ցանկացած հետաքրքիր, թեթև գործով զբաղվելը, օրինակ հիանալի տարբերակ է գիրք կարդալը:

Ներեք բոլոր այն մարդկանց, ովքեր վիրավորել են ձեզ օրվա ընթացքում

Ինչպես գիտեք, շիմպանզեները համարվում են մարդուն ամենամոտ տեսակը և կարելի է նրանց որոշ ծիսակատարություններից օգտակար հատկանիշներ վերցնել: Այդպիսի մի ծիսական արարողության օրինակ է, երբ քնելուց առաջ նրանց խմբի առաջնորդները հաշտվում են միմյանց հետ՝ հաջորդաբար մոտենալով խմբի յուրաքանչյուր անդամի: Մարդը նույնպես կարիք ունի նմանատիպ արարողության, քանի որ անհաշտությունները նույնպես բազմաթիվ բացասական մտքեր են առաջացնում: Կարելի է օրվա ավարտին զանգահարել ընկերներին, ում հետ վիճել եք և փորձել հաշտության հասնել: Մյուսներին, ովքեր վիրավորել են՝ փնթփնթացող վաճառողին, մետրոյում ձեզ հրող անցորդին, կարելի է ներել պարզապես ձեր մեջ:

Կիրառեք «քնի դիետա»

Ածխաջրերը և սպիտակուցներն օգնում են ուղեղին ստանալ տրիպտոֆան՝ ամինաթթու, որն առաջացնում է քնելու ցանկություն: Որպեսզի օրգանիզմում բավարար քանակությամբ այս նյութից արտադրվի, կարելի է քնելուց առաջ մի թեթև ուտել, օրինակ, անյուղ պանրով կամ գետնանուշի կարագով սենդվիչ: Այս միտքը երևի թե դուր չի գա նրանց, ովքեր ձգտում են նիհարել, սակայն խոսքը սննդի շատ փոքր չափաբաժնի մասին է: Հատկապես լավ կլինի երեկոյան ժամերին ուտել բալ, քանի որ այս հատապտուղները հարուստ են մելատոնինով, որն օգնում է օրգանիզմին կագավորել քնի ցիկլը: Մեկ բաժակ բալի հյութը կօգնի պայքարել անքնության դեմ, եթե այն ըմպեք օրական երկու անգամ և նվազագույնը երկու շաբաթ շարունակ: Իսկ ահա կոֆեին պարունակող խմիչքներից լավ կլինի առհասարակ հրաժարվեք, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Զարմանալի չէ, որ մարդկությունն ավելի շատ է անքնությամբ տառապում հիմա, քան քառորդ դար առաջ, և դա կապված է հենց կոֆեին պարունակող խմիչքների տարածման հետ:

views 24958
Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Հոգեբանություն

Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վերարտադրողական շրջան

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Այլ նյութեր

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Այլ նյութեր

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ