7 խորհուրդ անքնության դեմ պայքարի համար

7 խորհուրդ անքնության դեմ պայքարի համար

Տարեցտարի ավելի շատ մարդ է սկսում պայքարել անքնության դեմ, սակայն ապարդյուն: Իրավիճակն անհեթեթության է հասնում. ամբողջ օրվա ընթացքում քնկոտություն ենք զգում, իսկ անկողնում անհնար է դառնում քնելը: Պետք է մտածել՝ արդյո՞ք մեր օրգանիզմին չենք խանգարում քնել ճիշտ ժամանակին: Այն մարդիկ, ում ոչ մի կերպ չի հաջողվում քնել, դիմում են դեղահաբերի օգնությանը: Սակայն, եթե քնի խանգարման լուրջ խնդիրներ չունեք, ապա դա կլուծի խնդիրը միայն որոշ ժամանակով: Ահա մի քանի հասարակ խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ անկողնում շուռումուռ գալու փոխարեն հեշտությամբ քուն մտնել:

Միացրեք լույսն արթնանալուց անմիջապես հետո

Իհարկե ավելի հաճելի է աշխատանքի գնալուն պատրաստվել կիսամութ սենյակում, քանի որ ուժեղ լույսը ծակում է աչքերը: Այնինչ հենց լույսն է օգնում վերահսկել ձեր օրգանիզմում օրվա ռիթմը, ինչպես պնդում է բժիշկ Շելբի Հարիսը (Քնի Խանգարման կենտրոնի աշխատակից, հոգեբանության դեկտոր, Նյու Յորք): Լույսի ժամանակ օրգանիզմն սկսում է մելատոնին հորմոնն արտադրել, որն օգնում է կարգավորել օրգանիզմի ռիթմերը և քնել:

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն

Առավոտյան 30 րոպե զբոսանքը կօգնի գիշերը հեշտությամբ քնել՝ ընկղմվելով խորը և երկար քնի մեջ: Այսպիսի ազդեցություն ունենում է հենց առավոտյան զբոսանքը, այլ ոչ թե օրվա կամ երեկոյան, ինչպես վկայում են ԱՄՆ-ի Ապալաչի համալսարանում կատարված հետազոտությունները:

Պետք չէ աշխատասենյակի վարագույրները փակել

ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան Համալսարանի հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ այն աշխատողները, ովքեր աշխատում են լուսավոր սենյակներում, միջինում քնում են 47 րոպե ավել, քան արևային լույսով չլցված սենյակներում աշխատողները: Եթե ձեր գրասենյակում պատուհաններ չկան, փորձեք փոխարենը ժամանակ հատկացնել օրվա ընթացքում դուրս գալու և արևի լույսի ներքո մի փոքր քայլելու համար: 

Մի՛ զրկեք ձեզ օմեգա-3-ից

Սաղմոնը օմեգա-3 ճարպաթթուների լավագույն աղբյուրներից մեկն է: Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում անցկացված հետազոտությունները բացահայտել են, որ սրտանոթային համակարգի համար օգտակար այս ճարպաթթուների կանոնավոր ընդունումը կարող է ուժգնացնել մելատոնինի փոխազդցությունը: Եթե չեք սիրում ձուկ, կարող են օգնել կենսաբանորեն ակտիվ հավելումները, որոնք պարունակում են օմեգա-3: Արագ արդյունք պետք չէ ակնկալել: Հետազոտությունների հեղինակների խոսքերով արդյունքն զգալու համար անհրաժեշտ է սպասել 6-8 շաբաթ:

Կարդացեք՝  Կանայք, հորմոնները և քնի խանգարումները

Քնելուց առաջ մի՛ կերեք յուղոտ սնունդ

Պիցան, չիփսերը և յուղոտ սնունդը հարմար չեն, որպես քնաբեր: Ձեր ստամոքսն ստիպված է լինում աշխատել և ճարպերը մարսել օրվա ուշ ժամերին, իսկ դա չի թողնի ձեզ քնել: Քնելուց առաջ քաղցը կարելի է բավարարել բանանով և նուշով կամ գետնանուշի կարագով: Սպիտակուցների և ածխաջրերի այսպիսի համադրումը կօգնի ձեզ քնել:

Հրաժարվեք ուժեղ էլեկտրական լույսից

Խոսքը ոչ թե հեռուստացույցի կամ համակարգչի մասին է, այլ էլեկտրական ջահերի լույսի: Որոշ լյումինեսցենտային լամպերում գերակշռում է դեղին կամ կապույտ գույնը, իսկ աչքերը կապույտ գույնը կապում են օրվա լույսի հետ և թարմ մնալու ազդանշան են ուղարկում օրգանիզմին:

Պառկեք քնելու միևնույն ժամին

Մարդու օրգանիզմն ունի քնի իր ցիկլը: Կանոնավոր գրաֆիկը կօգնի գտնել ձեր քնի ցիկլը և վերականգնել օրգանիզմի բնականոն ռիթմը:

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է