Հիշենք, թե որն է իսկական քաղցի զգացումը

Հիշենք, թե որն է իսկական քաղցի զգացումը

Անհանգստություն, ձանձրույթ, տխրություն․ հաճախ ենք փորձում սննդի միջոցով ազատվել այս զգացումներից, սակայն ուտելով այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը չկա, չենք զգում, թե երբ ենք հագենում, հետևաբար նաև կանգ չենք առնում։ Ժամանակն է հիշել, թե որն է իսկական քաղցի զգացումը։

Սննդային կենտրոնը, որը պատասխանատու է քաղցի և հագեցման համար, հիպոթալամուսում է։ Օրգանիզմում բավարար քանակությամբ սննդանյութերի առկայության մասին տեղեկությունները նրան են հասնում արյան և նյարդաթելերի միջոցով։ Զարմանալի չէ, որ մեր տրամադրությունը և սնունդը սերտորեն կապված են։ Կան մի շարք պարզ միջոցներ, որոնք օգնում են տարբերել հույզերը «կուլ տալու» ցանկությունը և ֆիզիոլոգիական քաղցը։

Սթրես

Քրոնիկական սթրեսը և հաճախակի հուզական ապրումները խթանում են ադրենալինի և կորտիզոլի արտազատումը։ Այդ հորմոնները խժռում են սերոտոնինն ու դոֆամինը, այն կարևոր նյութերը, որոնք մեր ուղեղին հագենալու մասին ազդակ են ուղարկում։ Օգտագործեք ցանկացած միջոց, որպեսզի նվազեցնեք կեղծ քաղցը։ Օրինակ՝ եթե նյարդայնանում եք, նախքան ուտելիքին կպչելը կատարեք այս պարզ վարժությունը։

Նստեք, փակեք աչքերը և մի քանի անգամ դանդաղ ու խորը ներշնչեք, ապա արտաշնչեք։ Քանի դեռ շնչում եք, պատկերացրեք ձեզ կատարյալ վիճակում։ Նայեք, թե ինչպես է այդ մարդն իրեն պահում սեղանի մոտ։ Ինչպե՞ս է ուտում։ Որքա՞ն է լցնում ափսեի մեջ։ Ինչպե՞ս է նստում, օգտվում սպասքից, ծամում։ Ի՞նչ է զգում ուտելու ընթացքում և հետո։ Այս վարժությունը ֆիզիոլոգիական մակարդակում նվազեցնում է սթրեսի ազդեցությունն օրգանիզմի վրա և արյունը հարստացնում է թթվածնով։

Ընթրիքից առաջ՝ հուզառատ օրվանից հետո, հատակին փռեք յոգայի գորգիկը և ձգումներ արեք։ Մկանները ձգելով՝ արտաշնչելով դուրս հանեք լարվածությունը։ Անգամ հինգ րոպեն բավական է զգալի փոփոխություն նկատելու համար։ Այն կփոխի հուզական վիճակը, թույլ կտա հասկանալ, թե իրականում որքան եք քաղցած և կնվազեցնի սթրեսը «կուլ տալու» ցանկությունը։

Կարդացեք՝  Ինչպե՞ս կառավարել սթրեսը

Ակտիվություն

Պետք է ակտիվ լինել, բայց չափավոր։ Հյուծման աստիճան մարզումը միայն կուժգնացնի սթրեսը։ 45-րոպեանոց զբոսանքն զգալիորեն կբարձրացնի «երջանկության հորմոնի» մակարդակը, կկարգավորի նյարդային համակարգի աշխատանքը և կհանգստացնի։

Պակաս օգտակար չէ նաև լողը, որն ունի մի կարևոր առավելություն՝ ջուրը։ Այն հանգստացնում է կենտրոնական նյարդային համակարգը և մարմնի բոլոր մկաններին հաճելի լարվածություն է տալիս՝ միևնույն ժամանակ չծանրաբեռնելով անոթները։

Ջուր

Հյութերը և գազավորված ըմպելիքները, հայտնվելով ստամոքսում, խաթարում են ուղեղի աշխատանքը։ Քաղցր և սառն ըմպելիքները ծարավը հագեցնելու կեղծ զգացում են հաղորդում․ բերանում թարմություն կա, բայց միևնույնն է ցանկանում ենք խմել։

Բնությանը չես խաբի․ ծարավն իսկապես հագեցնելու միակ միջոցը մնում է ու մնում միայն ջուրը։ Ցանկալի է այն խմել ոչ թե ուտելու ընթացքում, այլ առաջ կամ հետո։ Կարևոր է իմանալ, որ հաճախ մեր ուղեղը շփոթում է քաղցի և ծարավի զգացումները։

Հետևեք սննդաբանության ոսկե կանոնին՝ ցանկանում եք ուտել՝ նախ խմեք։ Ամենայն հավանականությամբ քաղցի զգացումն ինքն իրեն կկորչի։

Կարդացեք՝  Ինչպե՞ս սովորել ավելի շատ ջուր խմել

Սպիտակուցներ

Այն մթերքները, որոնք «փուչ կալորիաներ» են պարունակում, օրինակ թխվածքները, կրկին շփոթեցնում են ուղեղին։ Լցնելով ստամոքսը՝ դրանք արյունը չեն հարստացնում բավարար քանակով սննդարար նյութերով։ Դրանից խուսափելու համար պետք է բազմազան՝ վիտամիններով, հանքանյութերով և միկրոտարրերով հարուստ սնունդ ընտրել։ Լավն են հատկապես այն մթերքները, որոնցում շատ տրիպտոֆան կա։ Այս ամինաթթուն սերոտոնինի նախատիպն է, իսկ սերոտոնինը, ինչպես գիտեք, օգնում է հանգստանալ և վերահսկել ախորժակը։ Մեծ քանակությամբ տրիպտոֆան կա թռչնամսի մեջ, հատկապես՝ հնդկահավի մսի։

Հագենալու համար կարևոր են նաև լուծվող սննդային թելերը՝ պեկտին, ագար-ագար և այլն։ Դրանք ներծծում են ջուրը և արագ լցնում ստամոքսը։ Պետք չէ մոռանալ նաև չլուծվող սննդային թելերի մասին, որոնք առկա են հացահատիկեղենի, լոբազգիների և բանջարեղենի մեջ։ Դրանք խթանում են ստամոքսի աշխատանքը, դանդաղեցնում են շաքարի յուրացումը և խոչընդոտում են որոշ ճարպերի յուրացմանը։

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: