Մենինգիտ. պատճառները, ախտանշանները և կանխարգելումը

Մենինգիտ. պատճառները, ախտանշանները և կանխարգելումը

Մենինգիտը (ուղեղապատյանաբորբ) գլխուղեղի և ողնուղեղի փափուկ թաղանթների բորբոքումն է, որը կարող է զարգանալ բակտերիաների կամ վիրուսների պատճառով:

Բակտերիալ մենինգիտը և մենինգոկոկային սեպտիցեմիան համարվում են շատ լուրջ հիվանդություններ և պահանջում են հակաբիոտիկներով անհապաղ բուժում:

Ամեոբային մենինգիտը նույնպես շատ լուրջ և հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը, դժբախտաբար, գրեթե միշտ ունենում է մահվան ելք: Դրա հարուցիչն ամեոբան է, որն ապրում է երկրաջերմային ջրամբարներում, և դրանով հնարավոր է վարակվել քթի միջոցով՝ ջրի տակ սուզվելիս:

Վիրուսային մենինգիտն ավելի տարածված է, քան բակտերիալը: Այն կյանքին չի սպառնում, բայց զգալիորեն թուլացնում է մարդու օրգանիզմը: Վիրուսը կարող է փոխանցվել հազի, փռշտոցի, ինչպես նաև հիգիենայի կանոնների խախտման հետևանքով:

Մենինգիտի առաջացման պատճառները

Մենինգիտ առաջացնում են ախտածին միկրոօրգանիզմները՝ մենինգոկոկները (Neisseria meningitis), պնևմոկոկերը, b տիպի հեմոֆիլային ցուպիկը (Hib), տուբերկուլյոզային միկոբակտերիաները, աղիքային ցուպիկը, B խմբի ստրեպտոկոկային բակտերիաները, ամեոբան, վիրուսները:

Երբ մենինգոկոկի վարակակիրը հազում կամ փռշտում է, հարուցիչն օդակաթիլային ճանապարհով ակնթարթորեն փոխանցվում է այլ մարդկանց, բայց, բարեբախտաբար, ոչ բոլորն են հիվանդանում: Վարակվել հնարավոր է նաև համբուրվելիս:

Մենինգիտի ախտանշանները

Մենինգիտի կասկածի դեպքում շտապ անհրաժեշտ է դիմել բժշկի:

Ախտանշաններն են՝ բարձր ջերմության ֆոնով փսխումներ, սարսուռ, ուժեղ գլխացավ, գրգռում վառ լուսավորությունից, պարանոցի մկանների կոշտացում (հիվանդը չի կարողանում կզակով ձգվել դեպի պարանոց), քնկոտություն և մաշկի ցանավորում, հոդերի և մկանների ցավ, տենդ:

Մենինգիտը դժվար է ախտորոշվում, քանի որ ախտանշաններով շատ մոտ է գրիպի նշաններին: Գաղտնի (ինկուբացիոն) շրջանը տևում է 2-10 օր: Ախտանշաններից ոչ բոլորը կարող են արտահայտվել, և գոյություն չունի դրանց արտահայտման որոշակի հերթագայում: Կարևոր է հասկանալ, որ հիվանդությունը կարող է ուղեկցվել բոլորովին այլ ախտանշաններով, ինչը շփոթմունք է առաջացնում:

Մենինգիտի բարդացումը

Պնևմոկոկային մենինգիտի դեպքում բարդացումն արտահայտվում է լսողության հետ կապված խնդիրներով: Մենինգիտը կարող է մահվան ելք ունենալ, հատկապես, երբ ուշ են դիմում բժշկական օգնության:

Ի՞նչ կարող եք անել դուք

Եթե դուք կամ ձեր բարեկամներն ունեն, կամ կասկածում եք որ կա մենինգիտ, մենինգոկոկային սեպտիցեմիա, պետք է անհապաղ դիմել բժշկի: Անհրաժեշտ է մանրամասնորեն նկարագրել ախտանշանները, բարձրաձայնել ձեր կասկածները: 

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Բժիշկը կարող է զննել, կատարել ողնուղեղային պունկցիա։ Հետազոտության արդյունքները կօգնեն որոշել, թե ինչ հակաբիոտիկներ են հարկավոր արդյունավետ բուժման համար։

Կանխարգելում

Մենինգիտի որոշ տեսակներ հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով: Այն գործում է միայն 3 տարի և արդյունավետ է 80%-ի համար: Պատվաստանյութը չի պաշտպանում մինչև 18 ամսական երեխաներին:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում