8 սննդամթերք, որ ձմռանը կբարձրացնի տրամադրությունը

Ձմռանը մութն ու ցուրտը որոշակիորեն նպաստում են տրամադրության անկմանը և ոչ միայն. արևը հարկավոր է որոշ հորմոնների և վիտամինների սինթեզի համար, իսկ լուսային օրվա տևողության կրճատման հետևանքով խախտվում է մեր «ներքին ժամացույցը»:
Զարմանալի է, բայց տխրությանը, հոգնածությանը և վատ ինքնազգացողությանը հնարավոր է դիմակայել համեղ սննդի օգնությամբ: Տարատեսակ մթերքներն ակնհայտորեն ազդում են մեր կենսունակության վրա՝ օգնելով նիհարել, ամրացնել առողջությունը և խթանել ուղեղի աշխատանքը: Ձմռանը, երբ արևի բացակայությունը և ցուրտ եղանակը տխրեցնում են, երբ քիչ է արտադրվում սերոտոնինը՝ երջանկության հորմոնը, և մելատոնինը, օգտակար կլինի իմանալ, թե որ մթերքներն են ի զորու բարձրացնել տրամադրությունը:
Բանջարեղեն և մրգեղեն
Նրանք, ովքեր շատ են միրգ ու բանջարեղեն ուտում՝ նվազեցնելով ճարպի ու քաղցրի քանակը, ավելի քիչ են ենթարկվում դեպրեսիայի, քան քաղցրակերները. այդ ամենը շնորհիվ թարմ բուսական սննդում առկա հակաօքսիդանտների: Լոբին, ցիտրուսային մրգերը և սպանախը հարուստ են ֆոլաթթվով: Այս նյութի պակասը հանգեցնում է սերոտոնինի նվազման և կարող է անգամ դեպրեսիա հարուցել: Ուստի ֆոլաթթու պարունակող մթերքիները նպաստում են ինքնազգացողության և տրամադրության բարելավմանը:
Դդմի սերմ
Դդմի սերմը հարուստ է տրիպտոֆանով՝ ամինաթթուներ, որոնք խթանում են օրգանիզմում սերոտոնինի արտազատումը: Ցանկալի դրանք ուտել անմշակ վիճակում:
Դառը շոկոլադ (85% կակաո)
Շոկոլադը նույնպես տրիպտոֆան է պարունակում, ինչպես նաև խթանում է էնդորֆինի սինթեզին: Շոկոլադը հարուստ է նաև վիտամին В-ով, մագնիումով և կոֆեինով, այս տարրերն օգնում են ուժով լի և առույգ լինել:
Շաֆրան
Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի հոգեբանների կարծիքով այս բույսն օժտված է հակադեպրեսային ազդեցությամբ: Գիտնականների կարծիքով շաֆրանն ազդեցությամբ նման է Պրոզակ դեղամիջոցին, ուղեղում մեծացնում է սերոտոնինի խտությունը:
Երիցուկի թեյ
Լուսային օրվա կրճատմամբ պայմանավորված մեր ներքին ժամացույցը խախտվում է, և դժվարանում ենք հանգիստ քնել գիշերը և պահպանել ակտիվությունը ցերեկը: Երիցուկի թեյն օգնում է կարգավորել քունը և լավացնում է օրգանիզմի իմացական ֆունկցիաները՝ հիշողությունը և ընկալումը: Հոգնածությունը կնահանջի, ինչն արագորեն կարտահայտվի ինքնազգացողության վրա և կբարձրացնի տրամադրությունը:
Ձուկ
Ձկան ճարպոտ տեսակները՝ սաղմոն, թունա, իշխան, օմեգա 3 չհագեցած ճարպաթթուների անփոխարինելի աղբյուրներ են: Մեր օրգանիզմն ընդունակ չէ ինքնուրույն արտադրել այս օգտակար նյութերը և դրանք հնարավոր է ստանալ միայն սննդի միջոցով: Օմեգա 3-ը նպաստում է դոֆամինի և սերոտոնինի արտադրմանը, ինչպես նաև ամրացնում է նյարդային համակարգը:
Ֆրանսիական մանանեխ
Օմեգա 3 թթուներ է պարունակում նաև ֆրանսիական մանանեխը: Եթե մայոնեզը, որ օմեգա 6 է պարունակում և վնասակար է, փոխարինենք ֆրանսիական մայոնեզով, ապա ավելի լավ կզգանք մեզ:
Ածխաջրեր
Ածխաջրերը նպաստում են սերոտոնինի արտադրմանը, ինչն զգալիորեն անդրադառնում է ինքնազգացողության և տրամադրության վրա: Մարդիկ, ովքեր քիչ են օգտագործում ածխաջրեր, առավել շատ են հակված դեպրեսիաների և ավելի անհանգիստ են: