Հետծննդյան ընթացք
Ծննդաբերությունից հետո առաջին շաբաթները
Ծննդաբերությունից հետո առաջին շաբաթները հանդիսանում են կնոջ օրգանիզմի ինտենսիվ վերականգնման շրջան, երբ միաժամանակ տեղի են ունենում անատոմիական, ֆիզիոլոգիական և հորմոնալ լուրջ փոփոխություններ։ Այս փուլը պահանջում է ինչպես բժշկական վերահսկում, այնպես էլ կնոջ իրազեկվածություն՝ հնարավոր բարդությունների վաղ հայտնաբերման համար։
Ֆիզիոլոգիական փոփոխություններ
Արգանդի ինվոլյուցիա
Ծննդաբերությունից հետո արգանդը աստիճանաբար փոքրանում է և վերադառնում իր նախնական չափերին։ Առաջին շաբաթվա ընթացքում այն զգալիորեն նվազում է՝ օրական մոտ 1–2 սմ։
Լոխիաներ
Հետծննդաբերական արտադրությունները (լոխիաները) բնական գործընթաց են․
- Առաջին օրերին՝ արյունային
- Այնուհետև՝ վարդագույն/շագանակագույն
- Ավարտին՝ սպիտակավուն
Հորմոնալ փոփոխություններ
Էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակների կտրուկ անկումը, ինչպես նաև պրոլակտինի բարձրացումը, նպաստում են կաթնարտադրությանը և ազդում ընդհանուր ինքնազգացողության վրա։
Կրծքով կերակրում և դրա նշանակությունը
Կրծքով կերակրումը ոչ միայն ապահովում է նորածնի սնուցումը, այլև՝
- խթանում է օքսիտոցինի արտազատումը
- նպաստում է արգանդի կրճատմանը
- նվազեցնում է հետծննդաբերական արյունահոսության ռիսկը
Վտանգավոր նշաններ, որոնք պահանջում են անհապաղ դիմել բժշկին
- Առատ կամ հանկարծակի ուժեղացած արյունահոսություն
- Տհաճ հոտ ունեցող լոխիաներ
- Ջերմության բարձրացում (>38°C)
- Ուժեղ ցավ որովայնի ստորին հատվածում
- Կրծքագեղձերի ցավ, կարմրություն կամ կարծրացում
- Վտանգավոր նշաններ, որոնք պահանջում են անհապաղ դիմել բժշկին
Հոգեբանական փոփոխություններ
Առաջին շաբաթներին հնարավոր են՝
- Հուզական անկայունություն
- Անհանգստություն, հոգնածություն
- Քնի խանգարումներ
Եթե ախտանշանները խորանում են կամ տևում են երկար, անհրաժեշտ է գնահատել հետծննդաբերական դեպրեսիայի հավանականությունը։
Խնամք և վերականգնում
- Պահպանել անձնական հիգիենա
- Խուսափել ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից
- Կազմակերպել բավարար հանգիստ և սնունդ
- Հետևել բժշկի խորհուրդներին
Սովորաբար խորհուրդ է տրվում գինեկոլոգիական զննություն՝ ծննդաբերությունից 4–6 շաբաթ անց՝ վերականգնման ընթացքը գնահատելու և հետագա քայլերը որոշելու համար։