Ինչպե՞ս հեռացնել սպիները էպիզիոտոմիայից (շեքահատում) և ծննդաբերական այլ վնսվածքներից հետո

Ինչպե՞ս հեռացնել սպիները էպիզիոտոմիայից( շեքահատում) և ծննդաբերական այլ վնսվածքներից հետո

Հետծննդաբերական նույնիսկ փոքր սպին կարող է վատթարացնել սեռական կյանքի որակը։ Սպիի հարակից հյուսվածքներն իրենց հատկություններով տարբերվում են առողջ հյուսվածներից. քիչ առաձգական են, դժվար են ձգվում և սեռական հարաբերության ընթացքում առաջացնում են ցավ ու տհաճ զգացողություններ։ Հետծննդաբերական վնասվածքները  կանանց մոտ բավականին տարածված խնդիրներ են։

Դրանց առաջացման պատճառներն են՝

  • խոշոր պտուղ,
  • պտղի սխալ դիրք,
  • սխալ պահվածք ծննդաբերության ընթացքում,
  • ձգձգվող կամ ընդհակառակը՝ շատ արագ ընթացող ծննդաբերություն,
  • կնոջ նեղ կոնք և այլն։

 

Ինչպե՞ս հեռացնել սպիները էպիզիոտոմիայից( շեքահատում) և ծննդաբերական այլ վնսվածքներից հետո։

Ինտիմ հատվածի սպիները վերացնելու հիմնական եղանակները

Ներարկումային ուրվագծային պլաստիկա՝ հիալուրոնաթթվի կիրառմամբ։

Հիալուրոնաթթուն առկա է մարդու մարմնի հյուսվածքներում, հետևաբար լավ է ընկալվում օրգանիզմի կողմից: Ներարկումների շնորհիվ հյուսվածքները լցվում են խոնավությամբ, դառնում են ավելի փափուկ և առաձգական: Ներարկումային պլաստիկայի արդյունքում հետծննդաբերական սպիները դադարեցնում են անհանգստացնել կնոջը։

Լազերային հղկում

Լազերային հղկումն ունի հրաշալի արդյունք՝ անկախ ինտիմ հատվածում ծննդաբերությունից հետո առաջացած սպիի տեսակից՝ նորմոտրոֆիկ (մաշկի մակերևույթը չի փոփոխվում), հիպերտրոֆիկ (մաշկի մակերևույթի վրա առկա են փոփոխություններ)։  Միակ սպիները, որոնց դեմ լազերն անզոր է՝ կելոիդներն են (շարակցական հյուսվածքի գերաճ): Սակայն դրանցից ևս կարելի է ազատվել՝ հիալուրոնաթթվի ներարկումների շնորհիվ:

Իսկ թե խնդրի լուծման որ տարբերակն է անհրաժեշտ Ձեզ, որոշում է բժիշկը՝ խորհրդակցությունից հետո։

 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Նորածինների մոտ առկա որոշակի տարօրինակություններ, որոնք առաջին հայացքից կարող են վախեցնել անփորձ ծնողներին

Նորածինների մոտ առկա որոշակի տարօրինակություններ, որոնք առաջին հայացքից կարող են վախեցնել անփորձ ծնողներին

Ծնվելուց հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում երեխայի օրգանիզմը ներարգանդային կյանքից անցում է կատարում դեպի հետծննդյան շրջան

Ինչպե՞ս օգնել, եթե երեխան խեղդվում է

Ինչպե՞ս օգնել, եթե երեխան խեղդվում է

Երեխան կարող է խեղդվել ցանկացած բանից՝ ջրից, սննդի կտորներից, մանր խաղալիքներից և ցանկացած փոքր առարկայից, որը հայտնվել է նրա տեսադաշտում, իսկ հետո՝ բերանում:

Որովայնի ուղիղ մկանների դիաստազի նշանները և վերացման մեթոդները

Որովայնի ուղիղ մկանների դիաստազի նշանները և վերացման մեթոդները

Որովայնի ուղիղ մկանների դիաստազն ախտորոշվում է բնակչության 2% -ի մոտ:

Մայրական մահացություն

Մայրական մահացություն

Մայրական մահացության ցուցանիշն անընդունելիորեն բարձր է։