Հղիությունից հղիություն ընդմիջման լավագույն չափը

Հղիությունից հղիություն ընդմիջման լավագույն չափը

Մի շրջան ծննդաբերության մասին հիշողություններն այնքան թարմ էին, որ դուք անգամ մտածել չէիք ուզում երկրորդ երեխայի մասին: Որոշ ժամանակ անց, սակայն, ևս մեկ երեխա լույս աշխարհ բերելու բուռն ցանկություն է առաջանում: Հարց է ծագում՝ որքան է երեխաների միջև նախընտրելի տարիքային տարբերությունը:

Ինչ են ասում բժիշկները

Ֆիզիոլոգիական տեսանկյունից կինը կարող է կրկին հղիանալ անմիջապես ծննդաբերությունից հետո և, ինչպես հայտնի է, կրծքով կերակրումը ոչ միշտ է խոչընդոտում դրան: Օրինակ՝ ծննդաբերությունից հետո ամենավաղ ձվազատումն արձանագրվել է 7-րդ շաբաթում՝ կերակրող կնոջ դեպքում և 4-րդ շաբաթում՝  չկերակրող կնոջ դեպքում: Անմիջապես ծննդաբերությունից հետո հղիանալը մեծ ծանրաբեռնվածություն է դեռևս չվերականգնված օրգանիզմի համար:

Հղիությունների ընդմիջումը բնական ծննդաբերությունից հետո

Բարդություններից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ծննդաբերությունը և հաջորդ հղիությունն ընդմիջել նվազագույնը 1 տարով, իսկ լավագույնը 2-2,5 տարին է: Ինչո՞ւ հենց այդքան: Հաշվի է առնվում 1 տարվա ընթացքում կրծքով կերակրումը, վերականգնումը լակտացիայից հետո 9 ամսվա ընթացքում և մոտ կես տարի էլ օրգանիզմում սննդարար նյութերի պաշարը լրացնելու համար: Սա, սակայն, չի նշանակում, որ չկերակրող կանայք ընդմիջման կարիք չունեն, քանի որ ծննդաբերությունից հետո պետք է կարգավորվեն վերարտադրողական համակարգի բոլոր օրգանները, կոնքի հատակի մկանները, կաթնագեղձերը, հորմոնային համակարգը, արյան քանակն ու կազմը, ինչպես նաև պետք է համալրվեն օրգանիզմի ներքին պաշարները:

Կեսարյան հատումից հետո

Ինչ վերաբերում է կեսարյան հատմամբ ծննդաբերած կանանց, ապա բժիշկների կարծիքով նրանք ավելի մեծ ընդմիջում պետք է անեն, քանի որ կայուն վիրահատական սպիի ձևավորման համար նվազագույնը 2 տարի է պահանջվում: Այն պետք է կարողանա դիմանալ հաջորդ հղիության և ծննդաբերության ծանրաբեռնվածությանը: Լավագույն չափը 3-5 տարին է, քանի որ ժամանակի ընթացքում սպին բարակում է: Բոլոր դեպքերում բեղմնավորումից առաջ հարկավոր է ՈւՁՀ-ի միջոցով ստուգել սպիի վիճակը:

Հնարավոր խնդիրները

Հղիությունների միջև շատ կարճ ընդմիջումների հետևանքով հնարավոր է, որ առաջանան ստորև նշված խնդիրները:

  • Ոտքերի և արտաքին սեռական օրգանների թրոմբոֆլեբիտ և թրոմբոզ
  • Վաղաժամ ծննդաբերություն
  • Պտղի և ընկերքի միջև արյան հոսքի խանգարում
  • Նվազ քաշով երեխա
  • Արյունահոսություններ հղիության ընթացքում և հետծննդաբերական շրջանում

Եթե կինը չափազանց շատ է ձգձգում երկրորդ երեխայի ծնունդը (15-20 տարի), ապա հղիության ընթացքը բարդանում է տարիքին զուգահեռ կուտակված հիվանդությունների պատճառով:

Ի՞նչ են ասում մայրերը

Որոշ մայրեր կարծում են, որ ավելի լավ է առանց ընդմիջման ծննդաբերել, և երբ երեխաները մանկապարտեզ գնան, հնարավոր կլինի շարունակել աշխատելը, զբաղվել մասնագիտական աճով առանց հերթական արձակուրդի: Բացի այդ, երեխաներն ավելի շատ ընհանուր հետաքրքրություններ կունենան, քան 2 տարվա ընդմիջման պարագայում:

Ի տարբերություն նրանց, կարճատև ընդմիջման կողմնակիցները խոսում են մայրիկի համար կրկնակի ծանրաբեռնվածության մասին: Նրանք նշում են, որ հոգեպես և ֆիզիկապես հյուծված մայրն ի վիճակի չի լինում լիարժեքորեն հոգ տանել ծծկեր երեխայի մասին և միաժամանակ բավարար ուշադրություն դարձնել ավագ երեխային:

Այլ մայրեր կարծում են, որ տարիների ընթացքում անքուն գիշերներն ավելի հեշտ են հաղթահարվում, ներքին խաղաղություն է ի հայտ գալիս, և կյանքի նկատմամբ փիլիսոփայական մոտեցում է ձևավորվում, որը թույլ է տալիս ավելի հանգիստ հոգեբանական հանգամանքներում դաստիարակել երկրորդ երեխային: Բացի այդ, փոքրկին խնամելու հոգսի մի մասը «մեծացած ու կոփված» հայրերը վերցնում են իրենց ուսերին, իսկ ավագ երեխան հրաշալի դայակ է դառնում:

Կա՞ ոսկե միջին

Այն ամենը, ինչ նշվեց վերևում, ստիպում է մտածել, որ հղիությունների միջև կատարյալ ընդմիջման վերաբերյալ միասնական կարծիք չկա: Պետք չէ միտումնավոր մի քանի տարի սպասել, ինչ է թե ինչ-որ մեկի կարծիքով այդպես ավելի լավ է, բայց պետք չէ նաև բռնության ենթարկել սեփական օրգանիզմը, ինչ է թե այդպես ավելի հարմար կլինի հետագայում:

Յուրաքանչյուր ընտանիք ինքն է որոշում, թե երբ է պատրաստ հաջորդ երեխայի ծնունդին: Ցանկալի երեխան, ում սիրում և սպասում է ամբողջ ընտանիքը, իսկական երջանկություն է, իսկ թե որքան ժամանակ կանցնի նախորդ հրաշքի ծնունդից, այնքան էլ կարևոր չէ:

Ճակատագի՞ր, թե՞ սովորություն

Ճակատագի՞ր, թե՞ սովորություն

Մարդկանց ոչ ողջամիտ վարքի առանձնահատկությունները Հազարամյակներ շարունակ մարդկությունը հավատում էր ճակատագրին. կարծես ինչ-որ ուժ մեզ հուշում է գործել որոշակի կերպ

Կարելի է արդյոք լվացվել կամ լողանալ ջրծաղիկի ժամանակ Այո, նույնիսկ ցանկալի է

Կարելի է արդյոք լվացվել կամ լողանալ ջրծաղիկի ժամանակ Այո, նույնիսկ ցանկալի է

Կարելի է արդյոք լվացվել կամ լողանալ ջրծաղիկի ժամանակ Այո, նույնիսկ ցանկալի է։

Ի՞նչ է հոգու հիգիենան և ինչպես ճիշտ պահպանել այն

Ի՞նչ է հոգու հիգիենան և ինչպես ճիշտ պահպանել այն

Ի՞նչ է հոգու հիգիենան Մարդիկ հաճախ ունենում են անհանգստության հանկարծակի նոպաներ կամ անբացատրելի տխրություն, բայց չեն կարողանում գտնել այդ բացասական հույզերի աղբյուրը

Ո՞րն է ավելի օգտակար՝ սպիտակո՞ւցը, թե՞ դեղնուցը

Ո՞րն է ավելի օգտակար՝ սպիտակո՞ւցը, թե՞ դեղնուցը

Ինչո՞վ է օգտակար դեղնուցը