Հիվանդություններ/միջամտություններ
Միրենա ներարգանդային պարույր: Արդյունավետ երկարատև հակաբեղմնավորիչ և բուժական մեթոդ
«Միրենա»-ն ներարգանդային հորմոնալ պարույր է, որը պարունակում է լևոնորգեստրել և ապահովում է ինչպես հուսալի հակաբեղմնավորիչ պաշտպանություն, այնպես էլ մի շարք գինեկոլոգիական խնդիրների բուժում։ Այն համարվում է ամենաարդյունավետ երկարատև հակաբեղմնավորիչ մեթոդներից մեկը՝ գործողությամբ մինչև 5 տարի։«Միրենա»–ն տեղադրվում է արգանդի խոռոչում և օրական ազատում է փոքր դոզայով լևոնորգեստրել՝ ապահովելով տեղային հորմոնալ ազդեցություն.
- Խտացնում է արգանդի վզիկի լորձը, ինչը կանխում է սերմնաբջիջների առաջխաղացումը։
- Նոսրացնում է էնդոմետրիումը, ինչը նվազեցնում է դաշտանային արյունահոսությունը։
- Կարող է ճնշել օվուլացիան որոշ կանանց մոտ (ոչ բոլորի)։
- Ապահովում է բարձր հակաբեղմնավորիչ արդյունավետություն։
Ցուցումներ
Բացի հուսալի հակաբեղմնավորիչ մեթոդ լինելուց, «Միրենա»-ն օգտակար է նաև մի շարք բուժական նպատակներով՝
- Առատ դաշտանային արյունահոսություն
- Անեմիա՝ առատ դաշտանային ցիկլի պատճառով
- Էնդոմետրիոզի ցավերի մեղմացում
- Ադենոմիոզ
- Էնդոմետրիումի հիպերպլազիայի կանխարգելում՝ հորմոնալ փոխարինող թերապիայի ֆոնին
- Վերարտադրողական տարիքի կանանց մոտ՝ որպես ոչ վիրաբուժական մեթոդ արյունահոսության վերահսկման համար
Տեղադրման ընթացակարգը
Միրենան տեղադրվում է միայն մասնագետ գինեկոլոգի կողմից։Ընթացակարգը տևում է 5–7 րոպե, կատարվում է ամբուլատոր պայմաններում։Տեղադրվում է անմիջապես դաշտանիավարտից հետո, երբ արգանդի վզիկը ավելի բաց է և հղիության հավանականությունը՝ նվազագույն։
Առավելություններ
- Արդյունավետություն՝ գերազանցում է 99%-ը
- Գործողություն՝ մինչև 5 տարի
- Տեղային հորմոնալ ազդեցություն, առանց ընդհանուր օրգանիզմի վրա ծանր ազդեցության
- Դաշտանի արյունահոսության նվազում՝ մինչև 80–90%
- Շատ կանանց մոտ առաջացնում է հիպոմենորեա կամ ամենորեա, ինչը ֆիզիոլոգիական է այս մեթոդի դեպքում
- Հարմար և երկարատև՝ տեղադրումից հետո մշտական վերահսկում չի պահանջում
- Բարելավում է կյանքի որակը՝ նվազեցնելով ցավը և արյունահոսությունը
- Հեռացնելուց հետո վերարտադրողականությունը վերականգնվում է արագ։
Հակացուցումներ
- Հղիություն
- Սուր կամ կրկնվող բորբոքային գինեկոլոգիական հիվանդություններ
- Անհայտ ծագման արգանդային արյունահոսություն
- արգանդի վզիկի դիսպլազիա կամ չարորակություն
- արգանդի խոռոչի մեծ դեֆորմացիաներ (ֆիբրոմիոմա՝ խոշոր ենթլորձային հանգույցներով)
- ծանր լյարդային հիվանդություններ
- հորմոնային կախյալ նորագոյացություններ
Տեղադրումից հետո՝
- Առաջին 4–6 շաբաթը խորհուրդ է տրվում վերանայել գինեկոլոգի մոտ՝ տեղադրության ճիշտ դիրքը վերահսկելու նպատակով։
- Ինքնազգացողության ցանկացած փոփոխություն, սուր ցավ կամ ուժեղ արյունահոսություն պահանջում են բժշկի միջամտություն։
- Սեռական կյանքը հնարավոր է շարունակել 2–3 օրից, եթե բացակայեն անհանգստացնող նշաններ։
Միրենան ոչ միայն պաշտպանում է հղիությունից, այլև զգալիորեն բարելավում է կնոջ կյանքի որակը՝
- նվազեցնելով դաշտանի ինտենսիվությունը,
- մեղմացնելով ցավը,
- կանխելով քրոնիկ անեմիան,
- ապահովելով կայուն հորմոնալ միջավայր։