Ներարգանդային պարույրը արգանդի ադենոմիոզի (էնդոմետրիոզի) դեպքում

Ներարգանդային պարույրը արգանդի ադենոմիոզի (էնդոմետրիոզի) դեպքում

«Mirena»-ն ներարգանդային պարույր է, որը մի ողջ հորմոնալ համակարգ է և  օգտագործվում է գինեկոլոգիայում ոչ միայն որպես հակաբեղմնավորիչ, այլ նաև՝ բուժական նպատակներով:

«Mirena»-ն ադենոմիոզի դեպքում օգնում է վերացնել ուղեկցող ախտանիշները, բարելավել պացիենտի վիճակը, կանգնեցնել պաթոլոգիական գործընթացների զարգացումը՝ կապված էնդոմետրիումի անվերահսկելի աճի հետ։

Պարույրի տեղադրումն իրականացվում է միայն բժշկի ցուցմամբ, քանի որ այն ունի իր հակացուցումներն ու կողմնակի բարդությունները։ Դեղամիջոցի գործող ժամկետը `մինչև 5 տարի է:

Ե՞րբ է ադենոմիոզի դեպքում ցուցվում  «Mirena» հորմոնալ ՆԱՊ-ը

Ադենոմիոզը  գինեկոլոգիական պաթոլոգիա է, որի դեպքում նկատվում է    էնդոմետրիումի աճ՝ դեպի արգանդի մկանային շերտ: Զարգացող հիվանդությունն ուղեկցվում է պաթոլոգիական ախտանիշներով, վերարտադրողական համակարգի օրգանների գործունեության խախտմամբ, հղիանալու կամ հղիությունը կրելու անկարողությամբ։ «Mirena»-ն արգանդի ադենոմիոզի  պարագայում  օգնում է դադարեցնել էնդոմետրիումի անվերահսկելի աճը և վերացնել տհաճ ախտանիշները։ Այն խորհուրդ է տրվում տեղադրել հետևյալ դեպքերում՝ Զարգացող բնույթի ներքին ադենոմիոզ, որը դրսևորվում է վառ կլինիկական պատկերով։

Կնոջն անհանգստացնում են որովայնի ստորին հատվածի ցավերը, առատ ու երկարաժամկետ դաշտանային արյունահոսությունը և անհարմարությունը սեռական հարաբերության ժամանակ, արգանդի լեյոմիոմա (մկանուռուցք), Էնդոմետրիումի հիպերպլազիա, դաշտանային ցիկլի խախտում, միոմետրիումի ընդհանուր ախտահարում՝ ադենոմիոզի օջախների կողմից, արգանդային առատ արյունահոսություն, որը կարող է նպաստել սակավարյունության առաջացմանը։ Հորմոնալ ներարգանդային պարույրի աշխատանքի բնույթը «Mirena»  բժշկական պարույրի կազմի մեջ է մտնում պրոգեստերոնների խմբին պատկանող լեվոնորգեստրելը։

Այս հորմոնը գտնվում է  հատուկ հատվածում՝ մեմբրանով պաշտպանված, որը կարգավորում է նրա արտադրությունը: Հեստագենն արձակվում է ուղղակիորեն արգանդի խոռոչում՝ ազդեցություն ունենալով վերարտադրողական համակարգի աշխատանքի վրա:

Ներարգանդային պարույրի գործառույթը՝ Նվազեցնում է ընկալիչների զգայունությունը էստրոգենի եւ պրոգեստերոնի նկատմամբ։ Արգանդի լորձաթաղանթը դարձնում է անընկալունակ կանացի սեռական հորմոնի՝ էստրադիոլի, նկատմամբ։ Կանխում է նոր պաթոլոգիկ հյուսվածքների աճը։

Շնորհիվ բուժիչ հատկությունների՝ պարույրը արգանդի ադենոմիոզի դեպքում օգնում է բարելավել հիվանդի վիճակը. նորմալացնում է դաշտանային արտադրության քանակը՝ դարձնելով դրանք չափավոր: Վերացնում է ցավն ու անհանգստությունը։ Նվազեցնում է արգանդի արյունահոսության վտանգը: Վերացնում է երկրորդական անեմիան, որն առաջացել էր արյան կորստի պատճառով։ «Mirena»-յի առավելություններն են՝ Տեղադրվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ։

Ի տարբերություն հորմոնալ դեղահաբերի, որոնք անհրաժեշտ է ընդունել հատուկ ժամանակացույցով, ներարգանդային պարույրը չունի ցուցումներ, որոնց անհրաժեշտ կլիներ հետևել։ Թույլ է տալիս գրանցել բուժական ազդեցություն ` նվազագույն հորմոնային դեղաչափով: Կողմնակի ազդեցությունների զարգացման նվազագույն ռիսկ: Չափաբաժնի գերազանցման վտանգի բացակայություն: Հուսալի հակաբեղմնավորում: հորմոնալ ֆոնի նորմալացում:

Ինչպես ցանկացած այլ դեղամիջոցներ, «Mirena» ՆԱՊ-ը նույնպես ունի իր թերությունները. Տեղադրումը և հեռացումն իրականացվում է միայն բժշկի կողմից: Չի համապատասխանում կանանց, ովքեր մոտ ապագայում հղիություն են պլանավորում : Հարմարվողականության ժամկետը կարող է երկար տևել. տեղադէումից հետո առաջին 1-2 ամիսների ընթացքում կարող է նկատվել արյունային արտադրություն, ինչը նորմա է համարվում: Պարույրի տեղադրման ժամանակ կա դեպի արգանդ վարակի ներթափանցման ռիսկ:

Ի՞նչ է անհրաժեշտ իրականացնել հորմոնալ ՆԱՊ-ի տեղադրումից առաջ Ներզննում։ Ընթացակարգի ընթացքում գինեկոլոգը գնահատում է հիվանդի սեռական ուղիների ընդհանուր վիճակը, բացառում հորմոնալ ՆԱՊ-ի կիրառման հակացուցումները: Սեռավարակները բացառող հետազոտություններ, քսուքի հետազոտություն և այլն։

Փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ: Ուլտրաձայնային հետազոտությունն օգնում է գնահատել արգանդի վիճակը, ախտորոշել պաթոլոգիաները, որոշել ադենոմիոզի զարգացման աստիճանը: Եթե ​​չկան հակացուցումներ՝ բժիշկը հետագայում տեղադրում է ՆԱՊ-ը: «Mirena» հորմոնալ ՆԱՊ-ը տեղադրվում է դաշտանի ավարտից հետո և հետագայում սահմանվում է հսկողություն։

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 

views 6208
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ