Ներարգանդային պարույրը որպես բեղմնականխիչ միջոց

Ներարգանդային պարույրը որպես բեղմնականխիչ միջոց

Ներարգանդային միջոցների ազդեցությունը մյուս բոլոր հակաբեղմնավորիչներից նրանով է տարբերվում, որ դրանք չեն խոչընդոտում ձվաբջջի բեղմնավորմանը, ապահովում են դրա արագ ընթացքն արգանդափողերով դեպի արգանդ (մոտ 5-7 անգամ սովորականից արագ), ինչի հետևանքով ձվաբջիջը չի հասցնում ձեռք բերել արգանդի պատին կպչելու համար անհրաժեշտ հատկանիշները` իր հետագա զարգացման համար: Դրա հետ մեկտեղ նաև արգանդի պատերը դեռևս բավարար չափով նախապատրաստված չեն նման ներդրման (իմպլանտացիա) համար: Բացի այդ, կարծիք կա, որ ՆԱՄ-երն էնդոմետրիումի հականեխական (ասեպտիկ) բորբոքում են առաջացնում:

Հետևանքը լինում է բեղմնավորված ձվաբջջի պոկվելը, անհնարին է դառնում դրա ներդրվելը: Պղինձն ավելացնում է էնդոմետրիումի բջջային ներսփռանքը և լրացուցիչ ցիտոտոքսիկ ազդեցություն գործում սերմի ու բլաստոցիստի, ինչպես նաև էնդոմետրիումի ու բլաստոցիստի միջև փոխանակային գործընթացների վրա, ուստի դրա ավելացումը ՆԱՄ-երին ուժեղացնում է հակաբեղմնավորիչ արդյունքը:

Հաշի առնելով ՆԱՄ-ների բարձր արդյունավետությունը և դրանց հարուցած կողմնակի երևույթների սակավությունը` բժիշկները խորհուրդ են տալիս դրանք օգտագործել բժշկական ցուցումներով զարկերակային գերճնշման, շաքարախտի, ռևմատզիմի, երիկամների, լյարդի հիվանդությունների և այլ դեպքերում: ՆԱՄ-ների ներմուծումը երբեմն վերացնում է ինֆանտիլիզմը` արգանդի թերզարգացումը: Սակայն ՆԱՄ-ներից օգտվել կարող են իրենց թույլ տալ կանանց 70-75%-ը` հակացուցումների պատճառով:

Հակացուցումները

ՆԱՄ-ների կիրառման բացարձակ հակացումներն են՝

  • ներքին և արտաքին սեռական օրգանների սուր և ենթասուր բորբոքային հիվանդությունները,
  • արգանդի պարանոցի կամ մարմնի քաղցկեղի կասկածը,
  • անհայտ ծագման արյունահոսությունը,
  • հղիության կասկածը,
  • նախկինում ունեցած արտարգանդային հղիությունը: 

Հարաբերական հակացումներ են՝

  • փոքր կոնքում նախկինում տարած բորբոքային հիվանդություններ` էնդոցերվիցիտ, կոլպիտ,
  • առատ, հաճախակի կամ դաշտանային արյունահոսությունը,
  • ցավոտ դաշտանը,
  • արգանդի պարանոցի կամ ձվարանների էնդոմետրիոզը,
  • էնդոմետրիումի գերաճ կամ պոլիպոզը,
  • արգանդի թերաճը,
  • արգանդի բազմաթիվ միոմաները, որոնք տձևացրել են դրա խոռոչը և խանգարում են ՆԱՄ-ների տեղադրմանը,
  • արգանդի զարգացման բնածին արատները` երկեղջյուր կամ թամբաձև արգանդը,
  • արգանդի խոռոչի և պարանոցի համատեղ երկարության կարճ լինելը (միասին` 6սմ-ից կարճ),
  • արգանդի պարանոցի ձևախախտը, պարանոցային խողովակի նեղացումը,
  • սակավարյունություն և արյան համակարգի այլ հիվանդություններ,
  • արտասեռական բորբոքային քրոնիկական հիվանդությունները`հաճախակի սրացումներով, ենթասուր էնդոկարդիտը,
  • ալերգիայի ծանր տեսակները, հատկապես պղնձի հանդեպ:
Հեշտոցի պլաստիկա։(Վագինոպլաստիկա) Ե՞րբ է ցուցված։

Հեշտոցի պլաստիկա։(Վագինոպլաստիկա) Ե՞րբ է ցուցված։

Վագինոպլաստիկան վիրահատական միջամտություն է,որը …

Ինչու՞ է դեռ արդի Հիմենոպլաստիկան

Ինչու՞ է դեռ արդի Հիմենոպլաստիկան

Հիմենոպլաստիկան՝ կուսության վերականգնման վիրահատությունը…

Բարտոլինիտ:Բարտոլինյան գեղձի կիստա

Բարտոլինիտ:Բարտոլինյան գեղձի կիստա

Բարտոլինիտը Բարտոլինյան գեղձի բորբոքումն է…

Սեռական շուրթերի ասիմետրիա:Լաբիոպլաստիկա:

Սեռական շուրթերի ասիմետրիա:Լաբիոպլաստիկա:

Լաբիոպլաստիկան վիրաբուժական միջամտություն է, որը նախատեսված է սեռական շուրթերի…