Ջերմաստիճանային եղանակը որպես բեղմնականխիչ միջոց

Ջերմաստիճանային եղանակը որպես բեղմնականխիչ միջոց

Ձվազատման օրը հնարավորինս ստույգ որոշելու համար անհրաժեշտ է ջերմության գրաֆիկներ կազմել: Ամեն առավոտ՝ նախքան անկողնուց վեր կենալը, միևնույն ջերմաչափով պետք է չափել ուղիղ աղիքի ջերմաստիճանը:

Ջերմաստիճանի այդ տատանումները կարտացոլեն դաշտանային ցիկլի փուլերի հերթագայումը: Դաշտանային ցիկլի առաջին փուլում ջերմությունը պետք է լինի 0,2- 0,5°C-ով ցածր, քան երկրորդում: Շատ հաճախ նախքան ջերմաստիճանի բարձրանալն այն հանկարծ ընկնում է․ տեղի է ունենում ձվազատում: Այդ պահից օրգանիզմում ի հայտ է գալիս հասուն և բեղմնավորման պատրաստ ձվաբջիջ, որն իր կենսունակությունը պահպանում է 3 օր:

Դրան հաջորդում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը 0,4-0,6° C բարձր 37° C -ի: Անկախ դաշտանային ցիկլի տևողությունից՝ բոլոր կանանց ձվազատումը միևնույն օրն է տեղի ունենում`ջեմաստիճանի առաջին բարձրացման նախօրյակին: Այսպիսով, ձվազատումը ցիկլը բաժանում է երկու փուլի, որոնց համապատասխանում են հիմքային ջերմաստիճանի տարբեր մակարդակներ: Ջերմաստիճանը պետք է չափել առնվազն 3-4 դաշտանային ցիկլի ընթացքում: Ձվազատման 3-4 ամսաթվերից դուրս է բերվում միջինը: Ընդ որում՝ որքան երկար եք չափել ջերմաստիճանը, այնքան ստույգ են արդյունքները: Ձվազատումից երեք օր հետո ձվաբջիջը կորցնում է բեղմնավորվելու ունակությունը, վերանում է նաև հղիանալու հնարավորությունը, վրա է հասնում ինտերֆերենտ փուլը: Այդ փուլում կարելի է ապրել առանց պաշտպանվելու: Կանոնավոր դաշտանային ցիկլերով և բավականաչափ համբերատար կանանց համար, ովքեր պատրաստ են ամեն օր ջերմությունը չափել, այս եղանակը կարող է օգտակար լինել:

Չհղիանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն ձվազատման օրը, այլև սեռական զուգընկերոջ սերմնբջիջների (սպերմատոզոիդների) հասունացման ռիթմը: Չափահաս առողջ տղամարդու սերմնահեղուկի մեկ միլիլիտրը պարունակում է մինչև 100 մլն սերմնաբջիջ, իսկ մեկ սերմնաժայթքման ընթացքում արտազատվում է մոտ 300-400 մլն: Հասուն սերմնաբջիջները կուտակվում են սերմնահեղուկում ամեն 48 ժամը մեկ: Սեռական հարաբերությունը 6-12 ժամվա ընթացքում կրկնվելիս սեռական հարաբերության պահին արտաժայթքված սերմնահեղուկի տվյալ չափաբաժնում առկա հասուն սերմնաբջիջների քանակը նվազում է, սերմնահեղուկի երրորդ բաժնում դրանք քիչ են, իսկ չորրորդում`իսպառ բացակայում են: Միայն 48 ժամ հետո սերմնահեղուկում կրկին սեռական բջիջներ են հայտնվում: Տղամարդկանց արյան մեջ օրվա տարբեր ժամերին փոփոխվում է նաև տեստաստերոնի (արական սեռական հորմոն) մակարդակը` առավելագույնի հասնելով առավոտյան (40%-ով ավելի, քան երեկոյան), ուստի առավոտյան սեռական հարաբերությունից հղիանալն ավելի հեշտ է:

Հղիության հավանականությունը հնարավորինս նվազեցնելու նպատակով մասնագետները խորհուրդ են տալիս նախքան ձվազատման սկիզբն օգտվել հակաբեղմնավորիչ այլ միջոցից (օրինակ` պահպանակ, հեշտոցային թասակներ կամ այլ), քանզի արական սեռական բջիջներն ընդունակ են իրենց կենսունակությունը պահպանել կնոջ սեռական ուղիներում 3-4 օր, իսկ երբեմն էլ՝ ավելի:

 

Առավելությունը

Ֆիզիոլոգիական եղանակի ակնհայտ առավելությունն այն է, որ դրանից մշտապես օգտվելիս սեռական հարաբերությունների բնականոն ռիթմը չի խանգարվում («անվտանգ» փուլի ընթացքում կարելի է և չմտածել պաշտպանվելու մասին), կողմնակի երևույթները բացակայում են, ինչպես նաև այն, որ զուգընկերների առոջության համար միանգամայն անվտանգ է:

Թերությունները

Կարճ (20 օրից քիչ) և անկանոն դաշտանային ցիկլ ունեցող կանանց համար այս եղանակը գործնականում կիրառելի չէ, քանզի ձվազատման ամսաթիվը շատ մեծ միջակայքում է տատանվում: Հաստատված է, որ այս եղանակից կարող է օգտվել կանոնավոր դաշտանային ցիկլ ունեցող կանանց 50%-ը: Եղանակի թերություններից է նաև այն, որ հարկադրաբար և անխուսափելիորեն որոշ ժամանակ պետք է ձեռնպահ մնալ սեռական հարաբերությունից, բացի այդ աշխատատար է, անկանոն դաշտանային ցիկլ ունեցող կանանց համար՝ անհուսալի: Պետք է նկատի ունենալ, որ հուզվելու, հոգեկան ապրումների, հիվանդությունների դեպքում ձվազատումը կարող է սովորականից մի քանի օր առաջ կամ հետ ընկնել, ուստի պարբերաբար, մանավանդ կենսապայմանների, կլիմայական պայմանների փոփոխության, հիվանդանալու, հղիության և որոշ այլ հանգամանքների դեպքում այս եղանակը պետք է վերստին փորձարկել, անվտանգ օրերի հաշվարկը վերանայել, իսկ այդ ժամանակահատվածում օգտվել հակաբեղմնավորման այլ միջոցներից: Մասնագետների մեծ մասը խորհուրդ է տալիս այս եղանակը զուգակցել հակաբեղմնավորման այլ միջոցների հետ:

Անմիզապահության բուժման նորագույն մեթոդները գինեկոլոգիայում

Անմիզապահության բուժման նորագույն մեթոդները գինեկոլոգիայում

Գինեկոլոգիայում անմիզապահության բուժման նորագույն մոտեցումները ներառում են…

PRP թերապիայի դերը գինեկոլոգիայում

PRP թերապիայի դերը գինեկոլոգիայում

Այս թերապիայի դերը շատ մեծ է նաև գինեկոլոգիայում

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրությունը կամ միջցիկլային արյունահոսությունը…

Միրենա  հակաբեղմնավորիչ  ներարգանդային պարույր

Միրենա հակաբեղմնավորիչ ներարգանդային պարույր

Mirena-ն հորմոնալ ներգանդային պարույր է…