Բժշկի աշխատանքները
Լեյկոպլակիա:Բուժման ընթացքը
Լեյկոպլակիան լորձաթաղանթի քրոնիկական փոփոխություն է, որն առավել հաճախ առաջանում է արտաքին սեռական օրգանների՝ մասնավորապես մեծ կամ փոքր սեռական շուրթերի, երբեմն էլ հեշտոցի կամ վուլվայի շրջանում։ Այն արտահայտվում է սպիտակավուն, թանձրացած, չոր կամ թեփոտվող հատվածների առաջացմամբ, որոնք կարող են ուղեկցվել քորով, այրոցով կամ տհաճ զգացողությամբ։
Լեյկոպլակիայի հիմքում հաճախ ընկած են լորձաթաղանթի բջջային խանգարումներ և հորմոնալ, բորբոքային կամ մեխանիկական գործոններ։ Այն կարող է զարգանալ հետևյալ պատճառներով․
- քրոնիկական բորբոքումներ կամ վարակներ,
- էստրոգենային հորմոնների պակաս, հատկապես մենոպաուզայի շրջանում,
- մեխանիկական գրգռում կամ վնասում,
- տեղային ալերգիկ ռեակցիաներ կամ հիգիենայի ոչ ճիշտ միջոցների օգտագործում։
Կլինիկական պատկերը
Լեյկոպլակիայի ժամանակ լորձաթաղանթը ունի սպիտակավուն բծեր:Երբեմն դիտվում է մաշկի ճաքեր կամ անհարմարություն սեռական հարաբերության ընթացքում։
Լեյկոպլակիան հաստատվում է գինեկոլոգիական զննությամբ և անհրաժեշտության դեպքում՝ բիոպսիայով՝ բջջային փոփոխությունները գնահատելու համար։
Բուժումը
Կախված ձևից և տարածվածությունից՝ կիրառվում են․
- տեղային քսուքներ
- լազերային թերապիա
Ստորև ներկայացնում ենք բուժման ընթացքը և ակնհայտ փոփոխությունները: