Արգանդի պարանոցի լեյկոպլակիա

Արգանդի պարանոցի լեյկոպլակիա

Արգանդի պարանոցի լեյկոպլակիան արգանդի հեշտոցային հատվածի էպիթելային հյուսվածքների վերին շերտի հաստացումն ու եղջերացումն է։ Այն ընթանում է առանց արտաքին ախտանշանների և սովորաբար պատահմամբ է հայտնաբերվում կանխարգելիչ զննման ընթացքում։

Առաջացման պատճառները

Առաջացման պատճառներից են՝

  • վաղ սեռական կյանք, 
  • միզասեռական համակարգի քրոնիկ բորբոքային հիվանդություններ, 
  • ուրոգենիտալ վարակներ, 
  • սեռական զուգընկերների հաճախակի փոփոխություն, 
  • իմունիտետի անկում, 
  • ձվարանների ֆունկցիայի խանգարում, 
  • արգանդի պարանոցի վնասվածքներ, 
  • հեշտոցի միկրոֆլորայի խանգարում, 
  • հորմոնային ֆոնի փոփոխություններ և այլն։ 

Ախտանշանները

Արգանդի պարանոցի լեյկոպլակիան հիմնականում ընթանում է առանց ախտանշանների։ Հազվադեպ հնարավոր է առատ արտադրություն։ Հնարավոր է, որ սեռական ակտից հետո ցավ ու արյունային արտադրություն դիտվի։

Ախտորոշումը

Առաջին հերթին գինեկոլոգիական զննում է իրականացվում, այնուհետև անհրաժեշտության դեպքում կիրառվում են ախտորոշման այլ մեթոդներ ևս, օրինակ՝ կոլպոսկոպիա, հյուսվածքաբանական հետազոտություն (բիոպսիայի նմուշի հիման վրա), ՊԱՊ քսուք։

Տեսակները

Տարբերում են լեյկոպլակիայիհետևյալ տեսակները՝

  • պարզլեյկոպլակիա՝ ֆոնային բարորակփոփոխություններ, որոնք ռադիկալ բուժում չեն պահանջում, 
  • պոլիռեֆերենտ լեյկոպլակիա ատիպիկ բջիջների առկայությամբ, որի դեպքում նախաքաղցկեղային վիճակ է դիտվում։ 

Բուժումը

Բուժումը համալիր մեթոդների կիրառում է ենթադրում, նշանակվում է հակամանրէային թերապիա։ Կատարվում է նաև ախտահարված հատվածի մշակում էլեկտրական հոսանքով (դիաթերմոկոագուլյացիա), հեղուկ ազոտով (կրիոդեստրուկցիա) և լազերով (լազերոկոագուլյացիա)։

Բարձիթողի վիճակներում ի սկզբանե ախտահարված հատվածի լազերային կոագուլյացիա է կատարվում, այնուհետև այրվում է հեշտոցի ախտահարված հյուսվածքը։ Արգանդի պարանոցի հյուսվածքները սովորաբար վերականգնվում են միջամտությունից 7-14 օր անց։

Բուժման ընթացքում անհրաժեշտ է դադարեցնել սեռական կյանքը։ Բարեհաջող բուժումից հետո կինը պարտավոր է վեց ամիսը մեկ անգամ կոլպոսկոպիա կատարել, ինչպես նաև քսուք հանձնել չարորակ բջիջների հայտնաբերման նպատակով։ երկու տարի անց չկրկնվելու դեպքում վերահսկումը դառնում է սովորական։

views 7837
Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Հիվանդություններ/միջամտություններ

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Վերարտադրողական շրջան

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ