Վուլվայի լեյկոպլակիա

Վուլվայի լեյկոպլակիա

Լեյկոպլակիան վուլվայի հիպերպլազիայի դրսևորումն է։ Հաճախ դիտվում է մենոպաուզայի կամ էլ կլիմաքսի շրջանում։ Լեյկոպլակիայի դեպքում հնարավոր է, որ ատիպիկ բջիջներ ի հայտ գան՝ վերափոխվելով չարորակ գոյացության։

Պատճառները

Ռիսկի գործոններից են՝

  • սեռական օրգանների քրոնիկ-բորբոքային հիվանդության առկայություն, 
  • 40 տարեկանից մեծ տարիք, 
  • արգանդի պարանոցի դիսպլազիա
  • նյութափոխանակության խանգարումներ՝ շաքարայի դիաբետ, ճարպակալում, 
  • վերարտադրողական կարճ շրջան, 
  • անձնական հիգիենայի չարաշահում
  • վիտամին A-ի պակաս, 
  • վուլվայի լորձաթաղանքի բազմակի վնասում, 
  • հոգեհուզական խանգարումներ և այլն։ 

Ախտանշանները

Հնարավոր է, որ հիվանդությունն ընթանա առանց ախտանշանների։ Լեյկոպլակիայի նշաններն ի հայտ են գալիս ծլիկի շրջանում և փոքր ամոթաշուրթերի հատվածում։ Սպիտակավուն կետեր են առաջանում, հետագայում եղջերանալու պատճառով դառնում են կոշտ և շոշափելի, մոխրագույն երանգի։ Վուլվայի հյուսվածքի ինֆեկցման և սկլերոզացման դեպքում մշտական քոր, այրոց է առաջանում, որոնք ուժգնանում են գիշերը, սեռական ակտի, շարժվելու, միզարձակման ժամանակ։

Ախտորոշումը

Ախտորոշումը հիմնվում է կնոջ գանգատների, գինեկոլոգիական զննման, լաբորատոր և գործիքային հետազոտությունների վրա։

Բուժումը

Լեյկոպլակիայի բուժումը համալիր է և երկարատև, հաշվի է առնվում տարիքը և ուղեկցող հիվանդություններ։ Թերապիան ներառում է դիետա, դեղորայքային թերապիա, ֆիզիոթերապիա, երբեմն՝ հոգեբանի խորհրդատվություն։ Անհրաժեշտության դեպքում վիրահատական միջամտություն է կատարվում։ Նշանակվում է տեղային հակաբորբոքային թերապիա, քորի դեմ ուղղված անտիսեպտիկներ, հորմոնային քսուքներ և այլ միջոցներ։

views 7666
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում