Ակնե և հորմոններ,ո՞րն է կապը

Ակնե և հորմոններ,ո՞րն է կապը

Ակնեն (մաշկի բորբոքային հիվանդություն) ոչ միայն կոսմետիկ խնդիր է, այլև օրգանիզմի ներսում ընթացող բարդ հորմոնալ և նյութափոխանակային գործընթացների արտացոլում։ Կանանց մոտ այն հաճախ կապված է գինեկոլոգիական և էնդոկրին համակարգի աշխատանքի առանձնահատկությունների հետ։

Հորմոնների դերը

  • Անդրոգեններ (տեստոստերոն և նրա ածանցյալները) խթանում են մաշկի ճարպագեղձերի ակտիվությունը։ Ճարպի ավելցուկ արտադրությունը խցանում է ծակոտիները և ստեղծում բակտերիալ բորբոքման պայմաններ։
  • Էստրոգենները հակառակ ազդեցություն ունեն՝նվազեցնում են ճարպագեղձերի գործունեությունը և պաշտպանում մաշկը։
  • Պրոգեստերոնը որոշ կանանց մոտ դաշտանային ցիկլի երկրորդ փուլում կարող է ուժեղացնել ճարպարտադրությունը, ինչի հետևանքով ակնեն սրվում է հենց դաշտանից առաջ։

 Կանանց մոտ ակնեի հաճախակի հորմոնալ պատճառները

  • Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ (PCOS) – բարձր անդրոգենների մակարդակ, անկանոն օվուլյացիա և մաշկի խնդիրներ։
  • Հորմոնալ անհավասարակշռություն դաշտանային ցիկլի ընթացքում – հատկապես պրոգեստերոնի ազդեցության փուլում։
  • Վահանաձև գեղձի կողմից խնդիրներ– երբեմն խանգարում են հորմոնների նորմալ հավասարակշռությանը։

Ինչու՞ է ակնեն հաճախ սրվում դաշտանից առաջ

Դաշտանային ցիկլի լյուտեինային փուլում բարձրանում է պրոգեստերոնի մակարդակը, որը խթանում է ճարպագեղձերը։ Միաժամանակ նվազում է էստրոգենի պաշտպանիչ ազդեցությունը, ինչի հետևանքով մաշկը դառնում է ավելի ճարպոտ և հակված բորբոքման։

 Բուժման մոտեցումներ

Ակնեի արդյունավետ բուժումը հաճախ պահանջում է ոչ միայն դերմատոլոգիական, այլև գինեկոլոգիական և էնդոկրինոլոգիական համատեղ մոտեցում․

  • Հորմոնալ հավասարակշռության վերականգնում (ցիկլի կարգավորում, անհրաժեշտության դեպքում՝ հորմոնալ թերապիա)։
  • Սննդակարգի և կյանքի ոճի փոփոխություններ, որոնք նվազեցնում են ինսուլինային դիմադրությունը և անդրոգենների ակտիվությունը։
  • Տեղային և համակարգային դեղորայքային բուժում՝ ըստ մաշկի վիճակի։

Ակնեն միայն մաշկային խնդիր չէ․ այն հաճախ հորմոնալ խանգարումների արտահայտություն է։ Հետևաբար կանանց մոտ դրա բուժումը պետք է ներառի ոչ միայն արտաքին միջոցներ, այլև խորքային հորմոնալ հավասարակշռության գնահատում և կարգավորում։

views 2976
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում