Ինչու՞ է առաջանում սեզոնային դեպրեսիան

Ինչու՞ է առաջանում սեզոնային դեպրեսիան

Ինչու է առաջանում սեզոնային դեպրեսիան

Ոչ ոք ամբողջությամբ չի հասկանում, թե ինչու է առաջանում սեզոնային դեպրեսիան, սակայն կան մի քանի վարկածներ.

1.Լուսային օրվա տևողության փոփոխությունը: Ամռանը բնական լուսավորության տևողությունը երկար է, իսկ ձմռանը՝ կարճ: Հետազոտություններից մեկի արդյունքում պարզվել է, որ սեզոնային դեպրեսիայով տառապող մարդկանց մոտ մելատոնինը՝ «քնի հորմոնը», ձմեռային գիշերներին արտադրվում է ավելի երկար ժամանակ, քան ամռանը։ Սա հիշեցնում է այն գործընթացը, երբ որոշ կենդանիներ ձմռանը քուն են մտնում:

2.Ֆազերի խախտումը: Քնի ընթացքում մարմնի ջերմաստիճանը նվազում է, իսկ մելատոնինը սկսում է արտադրվել՝ համաձայն լուսավորության փոփոխությունների: Մութը նշանակում է՝ քնի ժամանակն է, իսկ լույսը՝ արթնանալու։ Ձմռանը ուշ լուսաբացը և կարճ լուսավոր օրերը խախտում են մարդու ցիրկադային ռիթմերը, ինչը բացասաբար է ազդում ուղեղի վրա:

3.Լույսի ազդեցությունը: Աչքի ցանցաթաղանթից ստացվող լուսային ազդակները ուղարկվում են ուղեղի այն հատվածներ, որոնք կարգավորում են տրամադրությունը: Ձմռանը օրերը պակաս են լցված կապույտ լույսով, ինչը կարող է վատացնել տրամադրությունը: Կա նաև տեսություն, որ ձմռանը ցանցաթաղանթը դառնում է ավելի զգայուն լույսի նկատմամբ, սակայն սեզոնային դեպրեսիային հակված մարդկանց մոտ այդպիսի զգայունություն չի նկատվում:

4.Ժառանգականություն: Գիտնականները հայտնաբերել են մի քանի գեներ, որոնք հնարավոր է կապ ունեն սեզոնային աֆեկտիվ խանգարումների հետ: Բացի այդ, նման խնդիրներ ունեցող մարդկանց մոտ հաճախ նկատվում է դեպրեսիայի կամ բիպոլյար խանգարման ընտանեկան պատմություն:

IMG_0208.webp (136 KB)

Վերոնշյալ պատճառներից մեկը կամ մի քանիսը կարող են ազդել սերոտոնինի մակարդակի վրա՝ նյարդային ազդակների փոխանցման մեջ ներգրավված նյութ, որը նաև մասնակցում է տրամադրության կարգավորմանը: Սերոտոնինի խանգարումը, հնարավոր է, մեծացնում է դեպրեսիայի առաջացման ռիսկը։

Արդյո՞ք հնարավոր է հաղթահարել սեզոնային դեպրեսիան առանց բժշկի դիմելու

Ամենակարևորը հասկանալն է՝ դա դեպրեսիա՞ է, թե՞ պարզապես աշնանային թախիծ և ապատիա։

Մարդիկ հաճախ հարցնում են՝ հնարավոր է՞ ինքնուրույն հաղթահարել որևէ հոգեբանական խանգարում։ Ես հիմնականում պատասխանում եմ նույն կերպ. «Ի՞նչ է նշանակում ինքնուրույն հաղթահարել։ Ոչինչ չանել և սպասել, որ այն ինքնուրույն կանցնի՞»։

Եթե դեպրեսիան ունի սեզոնային բնույթ և, օրինակ, հայտնվում է աշնանը, իսկ ձմռանն ու ամռանը անհետանում, ապա, հավանաբար, այն իրոք ինքնուրույն կանցնի։ Բայց լինում են դեպքեր, երբ աշնանը հիվանդի ախտանիշները վատթարանում են, իսկ ձմռանը, գարնանն ու ամռանը նրան շարունակում է վատ լինել։ Եվ եթե այս ամենը տևում է արդեն երկու տարի, ապա ինքնուրույն որևէ բան անելն արդյունավետ չի լինի։

IMG_0209.webp (99 KB)

Ուստի ճիշտ կլինի սկսել ախտորոշումից: Պետք է դիմել հոգեբույժի՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում, և հետո որոշել գործողությունները։

Եթե հնարավոր լիներ պարզապես ոչինչ չանել, և դա նույնքան արդյունավետ լիներ, որքան բժշկին դիմելը, ապա ոչ ոք բժշկի չէր դիմի։

Եթե ձեր ախտանիշները լուրջ սթրես չեն առաջացնում և չեն խանգարում ապրել, իսկ դուք ինչ-ինչ պատճառներով չեք ցանկանում դիմել հոգեբույժի, փորձեք հետևյալը.

1.Հնարավորինս շատ լույս ստացեք: Նույնիսկ փոքր զբոսանքը ճաշի ընդմիջման ժամանակ կարող է օգտակար լինել։ 

2.Նստեք պատուհանի մոտ, երբ գտնվում եք փակ տարածքում։

3.Կանոնավոր ֆիզիկական վարժություններ կատարեք: Լավագույնն այն է, որ դրանք լինեն մաքուր օդում, արևի տակ։

4.Ընտրեք առողջ և հավասարակշռված սննդակարգ:

5.Խուսափեք սթրեսային իրավիճակներից, ուսումնասիրեք սթրեսը կառավարելու մեթոդներ։

6.Խոսեք հարազատների և ընկերների հետ ձեր տրամադրության և ինքնազգացողության փոփոխությունների մասին ձմռանը։ Սա նրանց կօգնի ավելի լավ հասկանալ ձեզ և աջակցություն ցուցաբերել։

Ի՞նչ են սեռական շուրթերի վրա առաջացող պզուկները և ինչու՞ են դրանք հայտնվում

Ի՞նչ են սեռական շուրթերի վրա առաջացող պզուկները և ինչու՞ են դրանք հայտնվում

Սեռական շուրթերի վրա առաջացած պզուկը…

Վագինիզմ : Բուժման մեթոդները

Վագինիզմ : Բուժման մեթոդները

Վագինիզմը (vaginismus) սեռական խանգարում է, որը բնորոշվում է հեշտոցի մկանների…

Կարելի՞ է զբաղվել անալ սեքսով հղիության ժամանակ

Կարելի՞ է զբաղվել անալ սեքսով հղիության ժամանակ

Այս պրակտիկան…

Կարո՞ղ է ինքնաբավարարումը խանգարել հասնել օրգազմի զուգընկերային սեքսի ժամանակ

Կարո՞ղ է ինքնաբավարարումը խանգարել հասնել օրգազմի զուգընկերային սեքսի ժամանակ

Շատ գիտնականներ համաձայն են, որ ինքնաբավարարումը…