Կանացի անպտղություն. երբ երազանքը հետաձգվում է

Կանացի անպտղություն. երբ երազանքը հետաձգվում է

Անպտղությունը կնոջ համար ծանր հարված է, երբ թվում է, թե երազանքներից մեկը անհասանելի է դառնում։ Սակայն, այսօր բժշկությունը մեզ հնարավորություն է տալիս հասկանալու խնդրի պատճառները և գտնել լուծումներ։

Ի՞նչ է կանացի անպտղությունը

Պարզ ասած՝ դա բնական ճանապարհով երեխա ունենալու անհնարինությունն է։ Սակայն այս երևույթը բազմաթիվ դեմքեր ունի՝ սկսած հորմոնալ խանգարումներից, վերջացրած արգանդի կամ ձվարանների հետ կապված խնդիրներով։

Պատճառները. ինչո՞ւ է դա պատահում

Անպտղության պատճառները բազմազան են։

Դրանք կարող են լինել.

• Հորմոնալ խանգարումներ, որոնք խանգարում են ձվազատմանը կամ բեղմնավորված ձվաբջջի ամրացմանը արգանդի պատին։

• Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը, որը բնութագրվում է հորմոնալ անհավասարակշռությամբ։

• Էնդոմետրիոզը, երբ արգանդի լորձաթաղանթը սկսում է աճել արգանդի սահմաններից դուրս։

• Արգանդի միոմաները, որոնք բարորակ ուռուցքներ են արգանդի մկանային պատում։

• Տարիքը, քանի որ կնոջ տարիքի հետ նվազում է ձվաբջիջների որակը։ Առաջին քայլը. ախտորոշում Առաջին և ամենակարևոր քայլը ճիշտ ախտորոշումն է։

Բժիշկը կարող է առաջարկել հետևյալ հետազոտությունները.

• Արյան հորմոնալ հետազոտություններ՝ հորմոնալ ֆոնի գնահատման համար։

• Ուլտրաձայնային հետազոտություն՝ արգանդի և ձվարանների վիճակի գնահատման համար։

• Հիստերոսալպինգոգրաֆիա՝ արգանդափողերի անցանելիության ստուգման համար։

• Լապարոսկոպիա՝ որոշ դեպքերում անհրաժեշտ է ավելի մանրամասն ուսումնասիրել որովայնի խոռոչի օրգանները։ Բուժում. հնարավորությունների աշխարհ Ժամանակակից բժշկությունը բուժման բազմաթիվ տարբերակներ է առաջարկում՝ կախված անպտղության պատճառից։

• Դեղորայքային բուժում, որը կարող է ներառել հորմոնալ պրեպարատներ (պատրաստուկներ) կամ այլ դեղամիջոցներ։

• Վիրահատական միջամտություն, որը կարող է անհրաժեշտ լինել որոշ պաթոլոգիաների վերացման համար։

• Արտամարմնային բեղմնավորում (ԷԿԲ), որը հաջողությամբ կիրառվում է բազմաթիվ դեպքերում։

Հոգեբանական աջակցություն. դուք մենակ չեք Անպտղության հետ կապված հոգեբանական ապրումները բնական են։ Մի վախեցեք դիմել մասնագետի օգնությանը։ Հոգեբանը կօգնի հաղթահարելու սթրեսը և գտնելու ուժ առաջ շարժվելու համար։ Հույսը միշտ կա Անպտղությունը դատավճիռ չէ։

Ժամանակակից բժշկությունը մշտապես զարգանում է, և հնարավոր է, որ վաղը հայտնվի բուժման նոր մեթոդ, որը կօգնի իրականացնելու ձեր երազանքը։

Նյութի աղբյուրը

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

views 1552
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Վերարտադրողական շրջան

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)