Ի՞նչ է LEEP-ը

Ի՞նչ է LEEP-ը

LEEP-ը բուժման տեսակ է, որը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը: LEEP-ը հեռացնում է արգանդի պարանոցի անոմալ բջիջները, ինչն արդյունավետ և անվտանգ է:
Փոքր էլեկտրական մետաղալարով հանգույցն օգտագործվում է
արգանդի պարանոցի անոմալ բջիջները հեռացնելու համար: LEEP միջամտությունը կարող է իրականացվել ՊԱՊ թեստի, կոլպոսկոպիայի կամ բիոպսիայի ժամանակ անոմալ բջիջներ հայտնաբերելուց հետո:

Ինչպե՞ս է իրականացվում LEEP-ը

Բուժառուն պառկում է գինեկոլոգիական աթոռի վրա: Բժիշկը կամ բուժքույրը հեշտոցի մեջ տեղադրում են ընդլայնիչ (հայելի) և լայնացնում մուտքը: Սա բաժանում է հեշտոցի պատերը, որպեսզի բժիշկը կարողանա տեսնել արգանդի պարանոցը և թմրեցնող դեղամիջոց կիրառի: Այնուհետև բժիշկը կօգտագործի էլեկտրական մետաղալարով մի փոքրիկ գործիք՝ անոմալ բջիջները հեռացնելու համար: Այնուհետև արյունատար անոթները կկոագոլացվեն արյունահոսությունը կանխելու համար: Կարելի է նաև օգտագործել հատուկ մածուկ արյունահոսությունը կանխելու համար:

LEEP-ը տևում է մոտ 10-15 րոպե:

Ցավո՞տ է LEEP-ը

Դուք կարող եք զգալ միայն մեղմ անհանգստություն կամ ջղաձգություն, քանի որ օգտագործվում են անզգայացնող դեղամիջոցներ։

Որքանո՞վ է արդյունավետ LEEP-ը

LEEP-ը հիմնականում հեռացնում է արգանդի պարանոցի բոլոր անոմալ բջիջները: Եթե LEEP-ը չի հեռացնում բոլոր անոմալ բջիջները, դուք կարող եք միջամտությունը կրկնել կամ բժշկի ցուցմամբ իրականացնել այլ բուժում:

 

Նյութի աղբյուրը

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

views 2499
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Վերարտադրողական շրջան

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Վերարտադրողական շրջան

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Վերարտադրողական շրջան

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)