Ի՞նչ է հոգու հիգիենան և ինչպես ճիշտ պահպանել այն

Ի՞նչ է հոգու հիգիենան և ինչպես ճիշտ պահպանել այն

Ի՞նչ է հոգու հիգիենան Մարդիկ հաճախ ունենում են անհանգստության հանկարծակի նոպաներ կամ անբացատրելի տխրություն, բայց չեն կարողանում գտնել այդ բացասական հույզերի աղբյուրը:

Իրականում անհանգստության, ընկճախտի և հոգնածության զգացումները պարզապես ազդանշաններ են, որ ժամանակն է ստուգելու, թե որքանով ենք մենք պահպանում մեր հոգեկան հիգիենան: Սա վերաբերում է վարքային սովորություններին, որոնք օգնում են մեզ պահպանելու հոգեկան առողջությունը: Հոգու հիգիենան պահպանելու, լավ տրամադրություն ունենալու և ամենօրյա սթրեսը արդյունավետ հաղթահարելու համար խորհուրդ ենք տալիս հետևելու մի քանի հիմնական կանոնների. ․ Բավականաչափ քնեք Քնի պակասը ազդում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական վիճակի վրա։

Քնի պակասի դեպքում դժվարանում է կենտրոնացումը և նոր տեղեկություններ մտապահելը, իսկ հուզական անկայունությունն ու գրգռվածությունը միայն ուժեղանում են:

• Մարզվեք Ֆիզիկական վարժությունները նվազեցնում և նույնիսկ հաղթահարում են սթրեսը:

• Հաճախ զբոսնեք

Օրգանիզմին անհրաժեշտ է արևի լույս՝ վիտամին D արտադրելու համար, որը բարելավում է տրամադրությունը և նվազեցնում սթրեսի մակարդակը։

• Շփվեք Մարդը սոցիալական էակ է, ուստի մենք բոլորս ժամանակ առ ժամանակ կարիք ունենք այլ մարդկանց ընկերության: Ուսումնասիրությունները հաստատում են, որ միայնակ մարդիկ շատ ավելի հաճախ են տառապում հոգեբանական խնդիրներով և խանգարումներով, ներառյալ ընկճախտն ու Այցհեյմերի հիվանդությունը:

• Սահմանափակեք ժամանակը սոցիալական ցանցերում

Ողջամիտ չափով կիրառելու դեպքում բոլորի սիրելի կայքերը բավականին անվնաս են։ Դրանց բացասական ազդեցությունը դրսևորվում է միայն այն ժամանակ, երբ սկսում ենք ապավինել սոցիալական ցանցերին՝ հանգստանալու և ավելի լավ զգալու համար: Դրանք հատկապես վտանգավոր են հեշտ տպավորվող ու նրբազգաց մարդկանց համար։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Ճակատագի՞ր, թե՞ սովորություն

Ճակատագի՞ր, թե՞ սովորություն

Մարդկանց ոչ ողջամիտ վարքի առանձնահատկությունները Հազարամյակներ շարունակ մարդկությունը հավատում էր ճակատագրին. կարծես ինչ-որ ուժ մեզ հուշում է գործել որոշակի կերպ

Կարելի է արդյոք լվացվել կամ լողանալ ջրծաղիկի ժամանակ Այո, նույնիսկ ցանկալի է

Կարելի է արդյոք լվացվել կամ լողանալ ջրծաղիկի ժամանակ Այո, նույնիսկ ցանկալի է

Կարելի է արդյոք լվացվել կամ լողանալ ջրծաղիկի ժամանակ Այո, նույնիսկ ցանկալի է։

Ո՞րն է ավելի օգտակար՝ սպիտակո՞ւցը, թե՞ դեղնուցը

Ո՞րն է ավելի օգտակար՝ սպիտակո՞ւցը, թե՞ դեղնուցը

Ինչո՞վ է օգտակար դեղնուցը

Ի՞նչ անել, եթե ամռանը ազդրերը քսվում են իրար

Ի՞նչ անել, եթե ամռանը ազդրերը քսվում են իրար

Ինչպե՞ս խուսափել շոգ եղանակին ազդրերի շփումից ու մաշկի գրգռումից