Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից: Հատկապես, եթե այն պաստերիզացվում է՝ տաքացվում է մինչև որոշակի ջերմաստիճան, որպեսզի ոչնչացվի կամ նվազեցվի վնասակար միկրոօրգանիզմների ակտիվությունը: Երբ կաթից ուզում են կեֆիր կամ մածուն պատրաստել, ավելացնում են Lactobacillus ցեղի բակտերիաներ, այլ կերպ ասած՝ լակտոբակտերիաներ։

Այս միկրոօրգանիզմները օգտակար են առողջության համար՝ բարելավում են աղիների միկրոֆլորայի վիճակը, պաշտպանում են քաղցկեղածին ֆերմենտներից և լավ ազդեցություն ունեն իմունային համակարգի վրա։ Բայց նույնիսկ եթե կաթին ոչինչ չավելացնեն, վաղ թե ուշ դրա մեջ շատ միկրոօրգանիզմներ կհայտնվեն, միայն թե առողջության համար արդեն վտանգավոր:

Ե՛վ հում, և՛ պաստերիզացված ըմպելիքները պարունակում են բակտերիաներ Acinetobacter, Bacillus և Clostridium սեռից, որոնք կարող են առաջացնել սննդային թունավորումներ կամ առողջական այլ խնդիրներ: Ի՞նչ կպատահի, եթե խմեք թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր Եթե ձեր բախտը բերի, և կաթի ու կեֆիրի մեջ վնասակար միկրոօրգանիզմներ չլինեն, ապա ոչինչ էլ չի պատահի։ Իսկ վնասակար բակտերիաների դեպքում հետևանքները տհաճ կլինեն։

Հատկապես ուշադիր պետք է վերահսկել կաթնամթերքի թարմությունը՝ ստամոքս- աղիքային համակարգի աշխատանքի խանգարման դեպքում։ Եթե դուք պարբերաբար տառապում եք փորափքանքից, հակված եք փորլուծության, ապա դա կարող է վկայել աղիքային միկրոֆլորայի խանգարման մասին։ Հնացած կաթնամթերքը կարող է նպաստել փքվածությանը, առաջացնել փորլուծություն և հանգեցնել բակտերիաների գերաճի համախտանիշի:

Ինչպե՞ս հասկանալ, որ կաթն ու կեֆիրը փչացել են։

Ոչ պիտանի ըմպելիքը հեշտ է տարբերել թթու և տհաճ հոտով։ Այն առաջանում է բակտերիաների պատճառով, որոնք բազմացել են փչացած կաթի կամ կեֆիրի մեջ։

Բացի այդ, միկրոօրգանիզմների կողմից արտազատվող ֆերմենտները բարձրացնում են շրջակա միջավայրի թթվայնությունը, ինչը հանգեցնում է կազեինի սպիտակուցի քայքայմանը և գնդիկների առաջացմանը։ Արդյունքում՝ կաթնամթերքը կորցնում է իր միատարր կառուցվածքը և կարող է ձեռք բերել դեղնավուն երանգ։

Ի՞նչ անել, եթե թունավորվել եք թթված կաթից կամ ժամկետանց կեֆիրից Վարակի ախտանիշները միշտ չէ, որ ի հայտ են գալիս արտադրանքն օգտագործելուց անմիջապես հետո։ Կախված թույնի տեսակից, այն կարող է տևել 20 րոպեից մինչև մի քանի ժամ, մինչև թունավորման առաջին նշաններն ի հայտ գան։ Ուշադիր հետևեք ձեր վիճակին:

Եթե զգում եք որովայնի փքվածություն, կծկվող ցավեր կամ անընդհատ զուգարան գնալու ցանկություն ունեք, ընդունեք ցանկացած հասանելի էնտերոսորբենտ, օրինակ՝ ակտիվացված ածուխ կամ սմեկտիտ: Եթե բարելավում չկա, շտապօգնություն կանչեք։

Անմիջապես դիմեք բժշկի, եթե ունեք՝

• փորլուծություն

• ցավ որովայնի շրջանում

• սրտխառնոց, փսխում

• մարմնի բարձր ջերմաստիճան։

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կան որոշ ուտելիքներ, որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելվում է ուտել…

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կպչուն նյութ է, որը կազմված է ծաղկափոշուց, յուղերից և մոմից, որով մեղուները

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Երբ շոգ է, կարևոր է խմել ավելի շատ ջուր, որպեսզի լավ զգաք…

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Որպեսզի հասկանանք, թե որն է ավելի օգտակար՝ բրինձը թե հնդկաձավարը…