Աղիքների համար օգտակար 10 մթերքներ
Աղիքների համար օգտակար 10 մթերքներ
Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը։
Ընթերցեք նաև՝ Ավելի հաճախ մանգո ուտելու և պատճառ
Ահա 10 օգտակար մթերքներ, որոնք շատ հարուստ են բուսական մանրաթելերով:
1. Ամբողջական հացահատիկի հացը: Ամենաօգտակարը տարեկանի հացն է։ Այն ունի ցածր կալորիականություն, պարունակում է շատ մանրաթելեր, որոնք նվազեցնում են արյան մեջ առկա շաքարը և մաքրում մարսողական համակարգը:
2. Հացահատիկներ։ Նախաճաշին մեկ ափսե հացահատիկներով շիլան՝ կտրտած մրգերով, իդեալական տարբերակ է։ Այն գրեթե 14 գ մանրաթել է պարունակում։
3. Ոսպ և այլ հատիկավորներ: Ոսպի մեկ բաժակը պարունակում է մոտ 16 գ մանրաթել: Ավելին, այն երկաթի և ցինկի եզակի աղբյուր է, ինչպես նաև չի կուտակում տոքսիններ, ուստի համարվում է էկոլոգիապես մաքուր արտադրանք։
4. Հատապտուղներ` ազնվամորի, ելակ, հապալաս: Հատապտուղները մեծ մասամբ ունեն մանրաթելային հարուստ կազմ: Մեկ բաժակ ազնվամորին, որը գործնականում չի կորցնում օգտակար հատկությունները վերամշակման ընթացքում, պարունակում է 8 գ մանրաթել և ընդամենը 60 կկալ է։
5. Ավոկադո: Ավոկադոն տարբերվում է մանրաթելային բարձր պարունակությամբ. մեկ միջին պտուղը պարունակում է մոտ 12գ օգտակար մանրաթելեր: Այս պտուղը բարելավում է աղիքային միկրոֆլորայի կազմը, փորկապության դեմ կանխարգելիչ միջոց է:
6. Նուշ, պիստակ, ընկուզեղեն: Կալորիապես բարձր նուշը (30 գ նուշը պարունակում է 161 կալորիա), պարունակում է շատ սննդանյութեր՝ գրեթե 13 գ հագեցած ճարպեր, 3.4 գ մանրաթելեր, որը օրական առաջարկվող չափաբաժնի գրեթե 14 %-ն է կազմում։
7. Տանձը հարուստ է օգտակար մանրաթելերով։ Միջին չափի տանձը պարունակում է մինչև 5 գ մանրաթելեր: Այս պտուղը պարունակում ավելի շատ ֆրուկտոզա, քան գլյուկոզա։ Իսկ ֆրուկտոզան համարվում է օգտակար ենթաստամոքսային գեղձի գործառույթի համար:
8. Կտավատի սերմերը պարունակում են մանրաթելերի լուծելի, անլուծելի տեսակներ, իսկ 1 ճաշի գդալը պարունակում է 2,8 գ մանրաթելեր։ Կտավատի յուղը հաճախ օգտագործվում է փորկապության դեմ, իսկ կտավատի արտադրանքները նվազեցնում են արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը:
9. Չորացրած մրգեր, չամիչ, սալորաչիր: Չրերը բարենպաստ ազդեցություն են ունենում աղիքների աշխատանքի վրա, և դրա պատճառներից մեկը բարձր մանրաթելային պարունակությունն է (3,8 գ): Մարսողությունը բարելավելու համար՝
որպես կերակուրների միջև խորտիկ խորհուրդ է տրվում ուտել չրեր՝ թզի, խաղողի, ծիրանի, սալորի և այլն։Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ չորացրած մրգերը կալորիապես շատ բարձր են, ուստի չպետք է օգտագործվեն մեծ քանակությամբ:
10. Կանաչ բանջարեղեն։ Բանջարեղենը համարվում է երկաթի և չլուծվող մանրաթելերի հարուստ աղբյուր։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին