Շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելում

Շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելում


Շագանակագեղձի քաղցկեղը չարորակ գոյացություն է, որն առաջանում է շագանակագեղձի բջիջներից: Տարածվածությունը տղամարդկանց ուռուցքային դեպքերի շրջանակում 25 % է կազմում։ Շատ դեպքերում այն դանդաղ է զարգանում, կարող է ախտանիշներ չունենալ մինչև մետաստազների տարածումը:


Շագանակագեղձի քաղցկեղը կամ ադենոման տղամարդկանց մոտ հաճախ հայտնաբերվող հիվանդություններ են։ Ադենոման հյուսվածքների բարորակ աճն է, իսկ քաղցկեղը չարորակ նորագոյացություն է:


Ռիսկի գործոններ


• շագանակագեղձի քրոնիկ բորբոքում (պրոստատիտ),
• բարորակ ուռուցքներ,
• ադենոմա, կիստաներ,
• հիպոդինամիա,
• ճարպակալում,
• ալկոհոլի հաճախակի սպառում,
• ծխախոտի օգտագործում,
• իոնացնող ճառագայթման ազդեցություն,
• ժառանգական նախատրամադրվածություն և այլն…


Ախտանիշներ


Շագանակագեղձի ադենոմայի և քաղցկեղի որոշ ախտանիշներ նման են.
• Հաճախակի միզարձակում՝ հատկապես գիշերային ժամերին,
• Դժվարացած միզարձակում,
• Թույլ հոսք,


Շագանակագեղձի քաղցկեղի վաղ փուլերը, որպես կանոն, ընթանում են առանց ախտանիշների: Հետագա փուլերում առաջանում են միզարձակման խանգարումներ, ցավեր որովայնի և մեջքի ստորին հատվածում, սեռական օրգաններում, արյան հետքեր մեզի և սերմնահեղուկի մեջ, պոտենցիայի նվազում, վաղաժամ սերմնաժայթքում, քաշի նվազում, ախորժակի պակաս, թուլություն:


Կանխարգելում


Առաջնային
• Ֆիզիկական ակտիվություն,
• Հրաժարում վատ սովորություններից՝ խմել, ծխել…
• Առողջ սնունդ,
• Սեռական շփումների ներդաշնակեցումը տարիքին համաձայն:
Երկրորդային
• Շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերում:
• 45 տարեկանից հետո կանոնավոր հետազոտում ուրոլոգի մոտ՝
շագանակագեղձի ուլտրաձայնային հետազոտություն, PSA հետազոտություն
(շագանակագեղձի հատուկ հակագեն),
• Ուրոլոգի մոտ հարկավոր է հետազոտվել 45 տարեկանից հետո տարին 1
անգամ:


PSA հետազոտության համար արյան քննություն հարկավոր է կատարել 8 տարին 1 անգամ (նորմալ ցուցանիշների դեպքում), իսկ եթե եղբայրը կամ հայրը ունեցել են քաղցկեղ, ապա 2 տարին 1 անգամ։

 

 
 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 

Փորացավ

Փորացավ

Ստամոքսի ցավը բոլորին ծանոթ է. երբեմն այն արագ վերանում է, բայց հաճախ ցավային զգացողություններն ուղեկցվում են երկար:

Քաղցկեղի համաճարակաբանությունն աշխարհում

Քաղցկեղի համաճարակաբանությունն աշխարհում

Համաճարակաբանները նշում են, որ այժմ աճում է քաղցկեղի տարածվածությունն ամբողջ աշխարհում:

Արգանդի վզիկի քաղցկեղ. պատվաստումը կարո՞ղ է պաշտպանել քաղցկեղից և որքանո՞վ է այն անվտանգ

Արգանդի վզիկի քաղցկեղ. պատվաստումը կարո՞ղ է պաշտպանել քաղցկեղից և որքանո՞վ է այն անվտանգ

Խորհուրդ է տրվում 30 տարեկանից հետո առնվազն տարին մեկ անգամ իրականացնել սքրինինգ

Ինչպե՞ս կարող է հոդատապն (պոդագրա) ազդել ձեր կյանքի որակի վրա, և ինչպե՞ս խուսափել դրանից

Ինչպե՞ս կարող է հոդատապն (պոդագրա) ազդել ձեր կյանքի որակի վրա, և ինչպե՞ս խուսափել դրանից

Հոդատապը հիվանդություն է, որը զարգանում է պուրինի նյութափոխանակության խանգարման հետևանքով, ինչի արդյունքում հիմնականում հոդերում առաջանում են միզաթթվի բյուրեղներ