Կարմիր միս. օգտակար և վնասակար հատկությունները

Կարմիր միս. օգտակար և վնասակար հատկությունները


Նախ եկեք պարզենք, թե մսի որ տեսակներն են համարվում կարմիր. տավարի միս, խոզի միս, գառան միս, նապաստակի միս և այլն։ Մսին կարմիր գույն է հաղորդում միոգլոբին սպիտակուցը, որն առկա է մկանային հյուսվածքներում: Ի դեպ, թռչնամիսը նույնպես համարվում է կարմիր. հավի, սագի, հնդկահավի։
Միայն դիետիկ կրծքամիսն է համարվում սպիտակ։


Կարմիր միսն ունի մի շարք օգտակար հատկություններ:


Նախ և առաջ, այն հարուստ է երկաթով և միոգլոբինով, որն անփոխարինելի է արյան կարմիր բջիջների սինթեզի համար: Երկրորդ՝ կենդանական սպիտակուցները մկանային հյուսվածքների և նյարդային մանրաթելերի համար շատ կարևոր են: Երրորդ՝ կարմիր միսը օրգանիզմի համար կենսական նյութերի աղբյուր է: Այսպիսով, դրանում պարունակվող կալիումը օգտակար է սրտի և արյան անոթների համար: Մագնեզիումը բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա: Ցինկը բարձրացնում է դիմադրողականությունը։ Վիտամին PP-ն աջակցում է թթվային-վերականգնողական ռեակցիաներին: Կալցիումը և ֆտորը ամրացնում են ոսկորները և ատամի էմալը: B վիտամիններն ակտիվորեն ներգրավված են նյութափոխանակության գործընթացներում:


Կարմիր միսն ունի նաև վնասակար հատկություններ։


Հետազոտությունները հավաստիացնում են, որ կարմիր միսը վնասակար է առողջության համար։ Գաղտնիք չէ, որ կարմիր մսի մեջ կան հագեցած ճարպեր, որոնք բարձրացնում են արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը: Սա կարող է հանգեցնել սրտի և արյան անոթների լուրջ հիվանդությունների՝ հանգեցնելով մինչև իսկ կաթվածի կամ ինսուլտի:


Ուսումնասիրությունները նաև վկայում են, որ կարմիր մսի չափից շատ օգտագործումը մեծացնում է քաղցկեղի զարգացումը 12 %-ով, ինչպես նաև դրա անդադար օգտագործումը կրճատում է կյանքի միջին տևողությունը 8-10 տարով: Այս մթերքի չափազանց մեծ կախվածությունը ևս մեկ տհաճ հետևանք կարող է ունենալ՝ ավելորդ քաշ և դրա հետ կապված խնդիրներ. օրգանիզմի տարբեր համակարգերի ծանրաբեռնվածություն, ստամոքս-աղիքային տրակտի քրոնիկ հիվանդություններ և այլն:


Այնուամենայնիվ, նման ճնշող եզրակացությունները կարմիր մսից հրաժարվելու պատճառ չեն: Շատ առումներով, այս մթերքի վնասակար հատկությունները կախված են միմիայն նրա պատրաստման եղանակից։
Հաճախ մթերքը վնասակար է դառնում դրա օգտագործման տարրական կանոնների անտեղյակության պատճառով: Հետևաբար, ընտրեք միայն թարմ միս `հարթ, առողջ գույնով: Հիշեք «ոսկե կանոնը». որքան տարիքով մեծ է կենդանին, այնքան մուգ է մսի գույնը։ Փորձեք ամեն օր չուտել միս, քանի որ բժիշկները խորհուրդ են տալիս շաբաթական օգտագործել 500 գ միս։


Հնարավորության դեպքում մի օգտագործեք խանութում վաճառվող արտադրանք՝ երշիկ, նրբերշիկ և այլն, այլ ինքներդ պատրաստեք՝ շոգեխաշելով կամ ջեռոցում եփելով։ 

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 
 
 
 

views 7885
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում