Հարբեցողություն

Հարբեցողություն


Ալկոհոլի անվտանգ չափաբաժնի մասին ուսումնասիրությունները վկայում են, որ ֆիզիոլոգիայի տեսանկյունից այն գոյություն չունի: Սակայն հարկ է նշել, որ ալկոհոլն ազդում է նաև հոգեվիճակի վրա։ Ճիշտ է, ալկոհոլն օգնում է ազատվելու բարդույթներից, ավելի ազատ լինելու միջավայրում, հեշտացնում է սոցիալական հաղորդակցությունը, սակայն վտանգը մեծ է, որ այդ դրական թվացող կողմերը հետագայում կթողնեն վատ հետևանքներ։ Ալկոհոլ հիմնականում օգտագործում են այն մարդիկ, ովքեր ունեն սթրեսի բարձր մակարդակ, խնդիրներ կյանքում կամ ունեն անկանոն աշխատանքային օր ու գերծանրաբեռնված են: Իհարկե կան նաև այլ գործոններ, որոնք նպաստում են ալկոհոլիզմի առաջացմանը:


Առաջին գործոնը գենետիկան է։ Եթե անձի ընտանիքի անդամներից որևէ մեկն ունի ալկոհոլիզմ, ապա նախընտրելի է, որ նա առհասարակ չօգտագործի ալկոհոլ, քանի որ ունի գենետիկ նախատրամադրվածություն ալկոհոլիզմի նկատմամբ։ Ինքնասպանության հակում ունեցող անձանց նույնպես խորհուրդ չի տրվում օգտագործելու ալկոհոլ, քանի որ այն ստեղծում է հոգևոր անկայուն վիճակ։


Հարբեցողության բուժման համար կան հատուկ դեղամիջոցներ և թերապիաներ՝ ապացուցված կլինիկական արդյունավետությամբ: Բայց դրանք, ցավոք, ոչ միշտ են օգնում, քանի որ անհրաժեշտ է իրականացնել նաև հոգեթերապիա։ Հարբեցողությունից ձերբազատվելու համար հարկավոր է և՛ դեղամիջոցներով բուժում, և՛ հոգեթերապիա, և՛ սոցիալական աջակցություն:
 
Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 

views 5639
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում