Զարթխումից (похмелье) ազատվելու յոթ միջոց

Զարթխումից (похмелье) ազատվելու յոթ միջոց

Ամեն հաճույք իր գինն ունի: Եթե ընկերների հետ երեկույթի ժամանակ  կորցնում եք զգոնությունը և շատ եք խմում, ապա առավոտյան կարող եք  զղջալ նախորդ օրվա  զվարճանքի համար: Բարեբախտաբար, ժողովրդական բազմաթիվ բաղադրատոմսեր կան, որոնք կարող են ոտքի հանել ալկոհոլը չարաշահած մարդուն: Դրանց մի մասը, օրինակ՝ վարունգի թթուն և հանքային ջուրը, վաղուց արդեն ծանոթ են շատերին, ուստի փորձել ենք գտնել ավելի էկզոտիկ բաղադրատոմսեր, որոնք նույնպես օգնում են տվյալ իրավիճակում:  Այնուամենայնիվ, հիշեցնում ենք՝ ալկոհոլի չարաշահումը լրջորեն վնասում է առողջությանը:

1 Կիտրոնի շերտեր

Պուերտո Ռիկոյում  հավատում են, որ եթե մեծ երեկույթի նախօրեին թևատակերին  կիտրոնի շերտեր քսեն,  այն կօգնի խուսափելու ջրազրկումից, որն ուժեղ զարթխումի պատճառներից մեկն է: Այս տարօրինակ բաղադրատոմսը վերագրվում է ծովահեն Ռոբերտո Կոֆրեսին. ծովային գայլը ցիտրուսային մրգերը ոչ միայն քսում էր թևատակերին, այլև, ասում են՝ ուտում էր: Չնայած այն հանգամանքին, որ այս տարբերակը  բավականին վիճելի է, այնուամենայնիվ, կիտրոնը դեռևս լայնորեն օգտագործվում է՝ որպես կանխարգելիչ միջոց, իսկ որպես հաճելի  առավելություն` նուրբ բույր, որն ուղեկցում է ձեզ ամբողջ երեկույթի ընթացքում:

2 Տոմատի հյութ

Նրանք, ովքեր բուռն երեկույթից հետո ունենում են գլխացավ, գիտեն, որ տոմատի հյութը կարող է էապես բարելավել իրենց վիճակը: Այն օժտված է այս հրաշագործ ազդեցությամբ՝ շնորհիվ իր կազմում առկա վիտամինների, պեկտինի, խնձորաթթվի և ծծմբական թթվի։ Այս քիմիական կոկտեյլը օգնում է ավելի արագ այրելու  ալկոհոլը և տոքսինները, մաքրելու օրգանիզմը: Իսկ եթե հյութի մեջ ավելացնեք նաև մի քանի կաթիլ տաբասկո տաք սոուս, ապա այս գործընթացները միայն կարագանան:

3 Հում ձու

Հավի հում ձուն այս դեպքում ևս օգնում է: Սովորաբար  խմում են առավոտյան՝ դատարկ ստամոքսին, երբ ալկոհոլային թունավորման նախանշաններն արդեն ակնհայտ են լինում: Այնուամենայնիվ, այս տարբերակը կարող է համարվել  որպես զարթխումի կանխման բավականին արդյունավետ միջոց: Խնջույքից քիչ առաջ կամ ընթացքում խմած հում ձուն պարունակում է ավիդին: Այն օգնում է B խմբի վիտամիններին, որոնք պատասխանատու են էթանոլի վերամշակման համար:

4 Ումեբոսի

Չորացրած կամ թթվեցրած ճապոնական սալորը Ասիայում  ընդունված է՝ որպես զարթխումից ազատվելու միջոց: Այն  թթվեցնում են, որից հետո չորացնում: Պտուղները նման են սալորի և ծիրանի: Ումեբոսին  ուտում են նաև քրոնիկ հոգնածության, սրտի հիվանդությունների և կոկորդի ցավի դեպքում: Նրա՝ զարթխումից ազատելու ազդեցությունը պայմանավորված է պեկտինների բարձր պարունակությամբ:

5 Ակտիվացված ածուխ

Ակտիվացված ածուխն օգնում է ոչ միայն սննդային, այլև ալկոհոլային թունավորման դեպքում, ինչը հաճախ ուղեկցվում է զարթխումի համախտանիշով: Դա բնական ներծծվող նյութ է, որը, ներթափանցելով ստամոքսի, այնուհետև աղիքների մեջ, կլանում է տոքսինները, այնուհետև   բնական ճանապարհով  արտազատվում է օրգանիզմից: Ածուխն օգտագործվում է  որպես կանխարգելիչ միջոց (այս դեպքում՝ քաշի յուրաքանչյուր տասը կգ-ի համար պետք է ընդունել մեկ դեղահաբ՝ երեկույթից հետո՝ քնելուց առաջ) և որպես շտապ օգնություն՝ արդեն իսկ առկա զարթխումի դեպքում (նույն քանակությամբ հաբերը պետք է մանրացնել, լուծել մեկ բաժակ ջրի մեջ և խմել խառնուրդը):

6 Բեկոնով սենդվիչ

Բրիտանացի գիտնականները բազմիցս զարմացրել են տարբեր բնագավառներում արած իրենց  հայտնագործություններով. զարթխումի թեմային ևս անդրադարձել են: 2009 թ-ին Նյուքասլի համալսարանի գիտնականները հայտարարեցին, որ ալկոհոլի չարաշահման հաջորդ առավոտյան վատ ինքնազգացողությունից ազատվելու լավագույն միջոցը բեկոնով սենդվիչն է: Խոզապուխտը պարունակում է մեծ քանակությամբ ամինաթթուներ, իսկ հացը հագեցնում է թուլացած օրգանիզմն արագ ածխաջրերով: Այնուամենայնիվ, առաջին դեպքը չէ, որ բրիտանացի գիտնականները մտածում են ալկոհոլի չարաշահման բացասական հետևանքները  ճարպոտ մսի միջոցով վերացնելու մասին: Մսով արգանակներն ու ապուրները՝ որպես բուռն երեկոյից հետո առավոտյան ուտեստ, առաջարկվում են ամբողջ աշխարհում՝ Արևելյան Եվրոպայից մինչև Լատինական Ամերիկա։

7 Աղ դրված տառեխ

Գերմանիայում խնջույքին հաջորդող առավոտյան, սովորաբար նախընտրում են ծովատառեխ, այլ  ոչ թե գարեջուր, ինչպես կարծում եք: Ճարպոտ ձկներից պատրաստված այս ուտեստը կոչվում է ռոլմոպս։ Այն բաղկացած է ծովատառեխի բարակ կտորներից, որոնք փաթաթված են թթվեցրած բանջարեղենով: Ժողովուրդն այն անվանում է՝  «նախաճաշ խմելուց հետո»․ անվանումն արդեն իսկ խոսում է ուտեստի օգտակար հատկության մասին։

Աղբյուրը

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: