Ինչպե՞ս նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ

Ինչպե՞ս նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ

Շաքարի մակարդակն արյան մեջ նորմայում պետք է լինի 5,6 մմոլ / լ-ից ցածր: Եթե հետազոտության արդյունքն ավելի բարձր է, քան այս արժեքը, բայց 6.9 մմոլ / լ-ից ցածր է, ապա առկա է նախաշաքարախտային վիճակ, և ժամանակին շաքարի մակարդակը չկարգավորելու դեպքում կզարգանա II տիպի շաքարախտ: Եթե ցուցանիշը 7.0 մմոլ / լ- ից ավելի բարձր է, ապա ախտորոշվում է շաքարախտ, որի դեպքում պետք է հետևել Էնդոկրինոլոգի ցուցումներին։

Առողջ մարդիկ և նրանք, ովքեր ունեն նախաշաքարախտային վիճակ պետք է հետևեն արյան մեջ շաքարի մակարդակի ցուցիչներին, որպեսզի չզարգանա շաքարախտ, իսկ դիաբետիկները պետք է հետևեն, որպեսզի բարդություններ չառաջանան: Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման դեպքում տուժում են անոթները, նյարդերը, ինչպես նաև կարող են զարգանալ սրտի կաթված, ինսուլտ, կուրություն, գանգրենա:

Ինչպե՞ս նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։ Եթե առկա են շաքարախտի ախտանշաններ, ինչպիսիք են՝ հանկարծակի հոգնածությունը, ուշադրության դժվար կենտրոնացումը, ուժեղ քաղցը և ծարավը, ապա անհրաժեշտ է պարզել շաքարի մակարդակն արյան մեջ: Եթե գլյուկոզայի մակարդակը գերազանցում է 13.3 մմոլը / լ, անհրաժեշտ է պարզել կետոնների պարունակությունը մեզի մեջ։

Ինչպե՞ս նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։

1.Օգտագործեք ինսուլին։ Իսկ թե որքան ինսուլին է հարկավոր ներարկել կտրուկ բարձրացման դեպքում, պետք է նախապես քննարկել բժշկի հետ:

2. Տեղաշարժվեք։ Երբեմն ֆիզիկական վարժությունները կարող են օգնել: Նրանք ստիպում են մկաններին ավելի արագ ծախսել գլյուկոզան։ Սակայն չի կարելի ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, եթե շաքարի մակարդակը 13.3 մմոլ / լ-ից բարձր է, իսկ մեզի մեջ առկա են կետոններ:

3. Խմեք շատ ջուր։ Սա կօգնի նոսրացնել գլյուկոզան արյան մեջ և մաքրել սպիտակուցի քայքայված արտադրանքները:

Ինչպե՞ս երկար ժամանակահատվածով նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ: Շաքարի մակարդակը նորմայի սահմաններում պահպանելու համար հարկավոր է պարբերաբար չափել դրա մակարդակը և վարել առողջ ապրելակերպ: Նախաշաքարախտ ունեցող անձի համար սա բավարար է՝ շաքարախտի զարգացումից խուսափելու համար, իսկ դիաբետիկներին կօգնի նվազեցնել բարդությունների ռիսկերը:

Ի՞նչ է հարկավոր անել։

• Նվազեցնել ածխաջրերի քանակը կամ վերահսկել դրանց սպառման քանակը,

• Ուտել առողջ սնունդ,

• Նախապատվությունը տալ օգտակար ճարպերին,

• Չհետևել ծանր դիետաների,

• Հետևել, թե ինչ եք խմում։ Հարկավոր է փոխարինել շաքարավազ պարունակող ըմպելիքները` ջրով կամ առանց կալորիաների որևէ հյութով,

• Նիհարել, եթե առկա է ճարպակալում,

• Ավելացնել ֆիզիկական ակտիվությունը,

• Չծխել,

• Ընդունել դեղորայքը։

 

 Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 


 
 

 
 

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…

Նորածնային ակնե: Պատճառները, ախտանիշները և խնամքի մեթոդները

Նորածնային ակնե: Պատճառները, ախտանիշները և խնամքի մեթոդները

Նորածնային ակնեն (նեոնատալ ակնե) մաշկի տարածված վիճակներից է…

Անվտանգ է արդյոք սեքսով զբաղվել շոգեբաղնիքում

Անվտանգ է արդյոք սեքսով զբաղվել շոգեբաղնիքում

Սեքսը շոգեբաղնիքում կամ …