Ինսուլինը և հղիությունը

Ինսուլինը և հղիությունը

Ինսուլինաթերապիան հղիության ընթացքում դինամիկ պրոցես է։ Ինսուլինի չափաբաժինը շարունակ փոխվում է, ինչը պայմանավորված է պտղի զարգացման առանձնահատկություններով, մոր մարմնի փոփոխություններով, ինչպես նաև արյան մեջ շաքարի մակարդակի փոփոխությամբ։

Առաջին եռամսյակ

Հղիության առաջին եռամսյակում կնոջ օրգանիզմը հնարավոր է ավելի զգայուն լինի ինսուլինի հանդեպ, ինչը մեծացնում է հիպոգլիկեմիայի էպիզոդների առաջացման հավանականությունը։

Երկրորդ եռամսյակ

Երկրորդ եռամսյակն այն շրջանն է, երբ գեստացիոն դիաբետ է հայտնաբերվում։ Այդ ժամանակավոր հիվանդություն է, որը բնորոշ է հղի կանանց։ Եթե գեստացիոն դիաբետ է հայտնաբերվել, մի անհանգստացեք, քանի որ ծննդաբերությունից հետո վիճակը կարգավորվում է։ Այդուհանդերձ, գեստացիոն դիաբետի առաջացումը մի քանի հղիության ընթացքում տարիների ընթացքում մեծացնում է երկրորդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը։

Կարդացեք՝ Գեստացիոն դիաբետ

Երրորդ եռամսյակ

Հղիության երրորդ եռամսյակում ինսուլինի պահանջը կարող է մեծանալ։ Այդ պայմանավորված է ընկերքի կողմից արտադրվող հորմոններով, որոնք անհրաժեշտ են պտղի զարգացման համար։ Դրանք նվազեցնում են ինսուլինի հանդեպ զգայունությունը և, համապատասխանաբար, օրգանիզմն ավելի շատ ինսուլինի պահանջ է զգում։

Հղիության ամեն մի ամիսն իր առանձնահատկություններն ունի, որոնք կարող են որոշակիորեն բարդացնել ինչպես առողջ, այնպես էլ դիաբետ ունեցող կանանց վիճակը։ Արյան մեջ շաքարի մակարդակի վրա ազդող գործոնները շատ են։ Կնոջ գլխավոր խնդիրը շաքարի ցուցանիշները նորմային մոտ պահելն է։ Այդ ջանքերի պարգևատրումը երեխայի առողջությունն է լինում։

Աղբյուրը՝  www.medtronic-diabetes.ru

 

Ցիտոմեգալովիրուս: Ի՞նչ է այն և ի՞նչ պետք է իմանալ

Ցիտոմեգալովիրուս: Ի՞նչ է այն և ի՞նչ պետք է իմանալ

Ցիտոմեգալովիրուսը (ЦМВ) վարակիչ վիրուս է…

Պայպել բիոպսիա:Ե՞րբ է կատարվում և ինչպե՞ս

Պայպել բիոպսիա:Ե՞րբ է կատարվում և ինչպե՞ս

Պայպել բիոպսիան (Pipelle biopsy) գինեկոլոգիայում օգտագործվող մեթոդ է

Ինչպե՞ս է կատարվում մամոգրաֆիան և ինչպե՞ս են մեկնաբանվում արդյունքները

Ինչպե՞ս է կատարվում մամոգրաֆիան և ինչպե՞ս են մեկնաբանվում արդյունքները

Մամոգրաֆիան իրականացվում է հատուկ …

Կղանքի վերլուծություն. ո՞ր հիվանդությունների բացահայտմանն է նպաստում  

Կղանքի վերլուծություն. ո՞ր հիվանդությունների բացահայտմանն է նպաստում  

Անօրգանական նյութերը, ինչպիսիք են կալցիումի ֆոսֆատը և երկաթի ֆոսֆատը, կղանքի պինդ մասի ևս 10-20 %-ն են