Արգանդի պարանոցի բիոպսիա
Արգանդի պարանոցի բիոպսիա
Արգանդի պարանոցի բիոպսիան ներքին սեռական օրգանների հիվանդությունների ախտորոշման ամենատարածված մեթոդն է: Դրա հիմնական նպատակը քաղցկեղի պաթոլոգիաների հայտնաբերումն է: Ընթացակարգի ժամանակ հյուսվածքի լորձաթաղանթի կասկածելի հատվածից կատարում են նմուշառում և ուսումնասիրում դրա բջջային կառուցվածքը: Ընթացակարգը հնարավորություն է տալիս ճշգրիտ ախտորոշելու և որոշելու չարորակ նորագոյացությունների նշանները:
Բիոպսիան նախատեսված է հետևյալ հիվանդությունների և պաթոլոգիական պայմանների կասկածի դեպքում.
• Արգանդի վզիկի դիսպլազիա
Այն բնութագրվում է ատիպիկ էպիթելի բջիջների առկայությամբ, որոնք չարորակ դառնալու հակում ունեն։
• Լեյկոպլակիա
Այս պաթոլոգիան բնութագրվում է հարթ էպիթելի հաստացմամբ և խտացմամբ:
• Պոլիպներ
Այս գոյացությունները հայտնվում են արգանդի պարանոցի և ցերվիկալ ուղու լորձաթաղանթի վրա, համարվում են բարորակ։
• Տափակ կոնդիլոմաներ
Այս կազմավորումներն առաջանում են վարակիչ վիրուսի հետևանքով, ախտահարում են արգանդի պարանոցը:
Բիոպսիայի տեսակները
• Պունկցիա
Այն իրականացվում է՝ օգտագործելով հատուկ ասեղ, հիմնականում առանց ցավազրկման:
• Կոնխոտոմ
Ընթացակարգը իրականացվում է հատուկ մկրատի կիրառմամբ, տեղային անզգայացմամբ:
• Էլեկտրական դանակի միջոցով իրականացվող բիոպսիա:
Այն իրականացվում է տեղային անզգայացմամբ, ամբուլատոր պայմաններում:
• Հատուկ դանակի միջոցով իրականացվող բիոպսիա:
Ընթացակարգը նախատեսված է պունկցիայով իրականացված բիոպսիայի կասկածելի արդյունքների դեպքում։
• Ռադիոալիքային
Քննությունն իրականացվում է ռադիոալիքների միջոցով, տեղային անզգայացմամբ։ Ախտորոշման այս տարբերակը խորհուրդ է տրվում այն կանանց, ովքեր հետագայում պլանավորում են հղիություն։
• Լազերային
Նման բիոպսիան իրականացվում է լազերային ճառագայթի կիրառմամբ, կարճատև ընդհանուր ցավազրկմամբ, թույլ է տալիս հեռացնել կոնդիլոմաներն ու պոլիպները:
• Շրջանաձև
Օգտագործվում է էլեկտրաբուժական ապարատ կամ ռադիոալիքային դանակ:
• Էնդոցերվիկալ կյուրետաժ
Քննությունն իրականացվում է տեղային անզգայացմամբ։
Այս մեթոդն այնքան էլ տեղեկատվական չէ։
Արգանդի պարանոցի էկտոպիայի և այլ պաթոլոգիաների հայտնաբերման համար իրականացվող կենսազննումից հետո կինը պետք է հետևի այս ցուցումներին։
• 1 շաբաթ բացառել սեռական հարաբերությունը,
• Չայցելել սաունա, բաղնիք, լողավազան, չընդունել տաք լոգանք, սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,
• Չընդունել արյան նոսրացմանը նպաստող դեղամիջոցներ,
• Սահմանափակել նստած դիրքը, որի դեպքում մեծանում է արգանդի պարանոցի վրա գործադրվող ճնշումը,
• Հրաժարվել հեշտոցի համար նախատեսված դեղամիջոցներ օգտագործելուց մոմիկներ, հաբեր և լուծույթներ:
Նմանտիպ միջոցները կարող են օգտագործվել միայն այն դեպքում, եթե կան ցուցումներ բժշկի կողմից:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին