Արգանդի պարանոցի երկարություն

Արգանդի պարանոցի երկարություն

Հղիության պահպանման և բարեհաջող ընթացքի հարցում կարևոր դեր խաղացող գործոններից մեկը արգանդի պարանոցի երկարությունն է։ Այն չափում են ՈւՁՀ միջոցով հղիության ամբողջ ընթացքում, քանի որ շեղումն սպառնում է պտղին և հարկավոր է ժամանակին ախտորոշել ու վերացնել այն։ Որքա՞ն պետք է լինի արգանդի պարանոցի սովորական երկարությունը:

Արգանդի պարանոցը մկանային խողովակ է, որն արգանդի խոռոչը կապում է հեշտոցին։ Հղիության ընթացքում այն պինդ է, ոչ առաձգական, մկանային օղը թույլ չի տալիս, որ այն ժամանակից շուտ բացվի, իսկ լորձային խցանն ապահովում է, որ վարակներ չներթափանցեն պտղապարկի մեջ։

Արգանդի երկարությունը 12-րդ և 40-րդ շաբաթների միջև պետք է լինի 34-45 մմ։ Հղիության բնականոն ընթացքի դեպքում 38-րդ շաբաթում արգանդի պարանոցը հասունանում է, փափկում, կարճանում և սկսում բացվել։ Երբեմն, սակայն, այդ պատահում է ավելի վաղ ժամկետում և մեծանում է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը։

Անհանգստացնող ախտանշաններ հնարավոր է հայտնաբերել ՈւՁՀ-ի ընթացքում, դրանցից են․ պարանոցի կարճացումը մինչև 30մմ և պակաս հատուկ հսկողություն է պահանջում։ Հնարավոր է, որ արգանդի պարանոցի այդ երկարությունը որոշ կանանց համար բնական լինի․ եթե հղիությունից առաջ էլ երկարությունը 3սմ է եղել, ապա անատոմիական առանձնահատկություն է, ոչ թե պաթոլոգիա։

Վտանգավոր է 20մմ և պակաս երկարությունը, այդ դեպքերում ախտորոշվում է իսթմիկացերվիկալային անբավարարություն և վիրաբուժական շտկում է իրականացվում։ Վաղաժամ ծննդաբերության վտանգի մասին է վկայում նաև ներքին օղի տրամագիծը։

6մմ-ից մեծ տրամագիծը վկայում է պարանոցի բացվելու մասին, եթե անգամ վերջինիս երկարությունը 20մմ-ից ավել է, այդ դեպքում նույնպես վիրաբուժական միջամտություն է կատարվում հղիությունը պահպանելու համար։ Արգանդի չափից երկար պարանոցը խնդիրներ չի հարուցում, ընդհակառակը, երաշխավորում է, որ իսթմիկացերվիկալային անբավարարություն չի լինի։

views 32101
Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Այլ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Դաշտանի ուշացում՝ բացասական հղիության թեստի դեպքում․ որո՞նք կարող են լինել պատճառները

Այլ նյութեր

Դաշտանի ուշացում՝ բացասական հղիության թեստի դեպքում․ որո՞նք կարող են լինել պատճառները

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում