Ուլտրաձայնային հետազոտության մասին

Ուլտրաձայնային հետազոտության մասին

Ժամանակակից կնոջը դժվար է պատկերացնել, թե ինչպես հղիությունը կընթանար առանց ուլտրաձայնային հետազոտության: Թեև այն գործածության է անցել ոչ շատ վաղ՝ 1950-ական թվականներից: Ծանոթանանք դրա պատմությանը:

Ուլտրաձայնն առաջին անգամ կլինիկական նպատակներով կիրառվել է 1956 թ. Գլեսգոյում, մանկաբարձ Յան Դոնալդի և ինժեներ Թոմ Բրաունի կողմից: Աստիճանաբար կատարելագործվելով այն սկսվեց կիրառություն գտնել հիվանդանոցներում: Մինչ 20-րդ դարի ավարտն ուլտրաձայանային հետազոտությունը ներառվեց հղի կանանց պարտադիր ստուգումների ցանկ:

Ուլտրաձայնային հետազոտության հիմքում ընկած է այսպես կոչված ուլտրասոնիկ ձայնային ալիքների մեխանիզմը. դրանք մարդու լսողության սահմաններից վեր գտնող ձայնային ալիքներ են, որոնք որոշակի անկյան տակ ուղղվում են մարդու մարմնին (մասնավորապես որովայնին) և հյուսվածքների միջով անցնելով արձագանքվում են և հետ վերադառնում: Այդպես առաջացնում են պատկերներ, որոնք երևում են սոնոգրաֆի վրա: Գինեկոլոգներն այն կիրառում են հղիությունը հաստատելու, պտղի սեռը որոշելու, ինչպես նաև նրա զարգացմանն առնչվող մի շարք խանգարումները (անէնցեֆալիա, երիկամների բացակայություն, ողնաշարային խնդիրներ և այլն) կանխորոշելու, բացահայտելու համար:

Ուլտրաձայնային հետազոտության գլխավոր առավելությունն այն է, որ այն ոչ ինվազիվ է, այսինքն ներքին միջամտություն չի պահանջում: Այն հաջողությամբ կիրառվում է բժշկության մեջ, և առողջությանը հասցված վնասներ չեն գրանցվել, թեև շատ բարձր հզորության դեպքում այն թեորեապես վնասում է հյուսվածքները: Այնուամենայնիվ կլինիկական ախտորոշման համար կիրառվում է անվնաս՝ թույլ հզորությամբ:

Բացի նրանից, որ ուլտրաձայնի միջոցով ապագա մայրիկները պատկերացում են կազմում իրենց փոքրիկի առողջության մասին, այն իրենով ազդեցություն է ունենում հղի կնոջ զգացմունքների վրա: Կանանց ոգևորում է այն փաստը, որ կարող են նկարների միջոցով տեսնել իրենց փոքրիկին, հատկապես հետաքրքիր է տեսնել նրան շարժվելիս: Կանայք նշում են, որ իրենց կարծես դեռ հղի չեն զգում, մինչ չեն տեսնում փոքրիկին ՈՒՁՀ միջոցով: Այն նաև բարոյական նշանակություն ունի, ինչպես նշում է ուլտրաձայնային տեխնոլոգաների զարգացմամբ զբաղվող հոգեբանը՝ ՈՒՁ պատկերները որոշակի ազդեցություն են թողնում կանանց որոշման վրա, ովքեր երկմտում են հղիության արհեստական ընդհատման դիմելու: Սովորաբար փոքրիկին տեսնելուց հետո մայրերն ավելի քիչ դեպքերում են աբորտի որոշում կայացնում:

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…