ՈւՁՀ-ն հղիության ընթացքում

ՈւՁՀ-ն հղիության ընթացքում
ՈւՁՀ-ն հղիության ընթացքում
 
ՈւՁՀ-ն տեղեկատվության առումով բարձր, անվտանգ, անվնաս եղանակ է, ինչը հնարավորություն է ընձեռում հսկելու պտղի զարգացումը նրա աճի տարբեր փուլերում:
 
Ինչո՞ւ է պետք ՈւՁՀ-ն հղիության ժամանակ
ՈւՁՀ-ն հղիության ժամանակ պետք է հետևյալ նպատակների համար՝
․ հղիության փաստը պարզելու, արտարգանդային հղիությունը հերքելու,
․ պտղաձվերի քանակը որոշելու, պտղի բնածին հնարավոր շեղումներն ախտորոշելու:
 
Ուլտրաձայնային հետազոտությունը հղիության ժամանակ ներառում է ապագա երեխայի անատոմիայի, ինչպես նաև ընկերքի, պորտալարի, պտղաջրերի, արգանդի ու հավելումների ուսումնասիրությունը: Հղի կինը պետք է ուլտրաձայնային երեք պլանային (սկրինինգային) հետազոտություն անցնի:
 
Պլանային ՈւՁՀ-ն պետք է հղիության հետևյալ ժամկետներում՝
․ 10-14 շաբաթական,
․ 20-24 շաբաթական,
․ 32-34 շաբաթական:
 
Ըստ բժշկի նշանակման՝ արտապլանային ՈւՁՀ կարելի է կատարել հղիության ցանկացած ժամկետում:
 
Ինչպե՞ս է կատարվում
ՈւՁՀ-ն կատարվում է ինչպես որովայնային (որովայնի առաջնային պատով), այնպես էլ հեշտոցային (հեշտոցով) ճանապարհով: Այս եղանակներից ամեն մեկն իր ախտորոշիչ նշանակությունն ունի:
 
Պլանային ՈւՁՀ-ն հղիության 10-14 շաբաթականում։
Հղի կանանց առաջին ՈւՁՀ-ն թույլ է տալիս ճշտել հղիության ժամկետը (եթե վերջին դաշտանի ամսաթիվն անհայտ է), պտղի դիրքն արգանդում, ընկերքի վիճակը: Բժիշկը
չափում է սաղմը, համեմատում այն հղիության ժամկետին համապատասխանող
նորմայի հետ: 10-14 շաբաթականում կատարված ՈւՁՀ-ի ժամանակ բժիշկը
գնահատում է պտղի օձիքային տարածության հաստությունը (սույն
հետազոտությունը թույլ է տալիս բացառել պտղի զարգացման արատները վաղ
փուլերում): Այդ ժամկետում օձիքային տարածության 3 մմ-ից ավելի հաստության
դեպքում լրացուցիչ հետազոտություն է նշանակվում: Այդ ժամկետում, կնոջ
ցանկությամբ, բժիշկը կարող է հայտնել նաև պտղի սեռը:
 
Պլանային ՈւՁՀ-ն հղիության 20-24 շաբաթականում նույնպես ներառում
է պտղի չափումը, ընկերքի վիճակը և պտղաջրերի քանակը: Զննման ժամանակ բժիշկը համոզվում է պտղի քրոմոսոմային հիվանդությունների նշանների բացակայության մեջ: Այդ ժամկետում է կատարվում նաև ստուգիչ դոպլերագրաֆիա, ինչը հնարավորություն է ընձեռում գնահատելու արգանդային արյան հոսքը, պտղի, պորտալարի արյան շրջանառության վիճակը և այլն:
 
Դոպլերոգրաֆիան հնարավորություն է տալիս ախտորոշելու պտղի հիպօքսիայի և/կամ սկսվող գեստոզի վաղ նշանները:
Պլանային ՈւՁՀ-ն հղիության 32-34 շաբաթականում։ Պլանային երրորդ ՈՒՁՀ-ի գլխավոր նպատակը ծննդաբերությունից առաջ պտղի վիճակի ու դիրքի ճշտումն է: Բժիշկը կնայի, թե որն է ձեր պտղի առաջատար մասը՝ գլո՞ւխը, թե՞ կոնքը, կհամոզվի՝ պորտալարը փաթաթվա՞ծ չէ արդյոք: Այդ ՈՒՁՀ-ի ժամանակ են բացահայտվում հղիության ուշ շրջաններում ի հայտ եկող զարգացման արատները:
Էկրանի վրա կարող եք տեսնել ձեր ապագա բալիկի դեմքը, որն արդեն գրեթե նորածնի տեսք ունի:
Արտապլանային ՈՒՁՀ-ներ
Հղիության ցանկացած ժամկետում բժիշկը կարող է նշանակել արտապլանային ՈւՁՀ:
Արտապլանային ՈՒՁՀ-ների թիվը կարող է շատ տարբեր լինել: Հաճախ առաջի ՈՒՁՀ-ն արվում է հղիության առաջին շաբաթներում՝ հղիության ժամկետը հստակեցնելու և դրա` արգանդային տեղակայման մեջ համոզվելու համար: Լրացուցիչ ՈՒՁՀ նշանակվում է արյունահոսության, հղիության սպառնացող ընդհատման, արտարգանդային հղիության կասկածի (վաղ ժամկետներում) և այլ դեպքերում:
Եղեք բժշկի հսկողության տակ, հետևեք ձեր առողջությանը, իսկ գանգատների դեպքում անհապաղ դիմեք բժշկի:
 
Աղբյուրը
  
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…