Արգանդի պարանոցի պոլիպի հեռացում

Արգանդի պարանոցի պոլիպի հեռացում

Արգանդի պարանոցի լորձաթաղանթի պոլիպը էնդոցերվիքսի (արգանդի պարանոցի ներսի հատվածի) էպիթելի ախտաբանական պրոլիֆերացիան է (սերտաճում բջիջների կիսմամբ բազմացման միջոցով) քրոնիկական բորբոքման ֆոնին՝ էպիթելով պատված շարակցահյուսվածքային ելուստներ։

Տարբերում են պոլիպների իսկական և կեղծ (դեցիդուալային) տեսակներ, ըստ կառուցվածքի՝ գեղձային (պատված են ցիլինդրային միատարր էպիթելով) և էպիդերմիզացված (պատված են մետապլաստիկ բազմաշերտ էպիթելով)։

Պոլիպի հեռացումը հակացուցված է արգանդի պարանոցի օնկոլոգիական հիվանդությունների առկայության դեպքում։

Կարդացեք՝ Արգանդի պարանոցի պոլիպ

Արգանդի պարանոցի պոլիպի հեռացման կարևոր և պարտադիր պայման է սեռական օրգանների բորբոքային սուր պրոցեսի բացակայությունը։ Պոլիպի հեռացումը կատարվում է ընդհանուր անձգայացմամբ (պոլիպէկտոմիայի և բուժախտորոշիչ քերման դեպքում) և տեղային անզգայացմամբ (ռադիոճառագայթային մեթոդների կիրառման դեպքում)։

Ինչպե՞ս է կատարվում վիրահատությունը

Ասեպտիկ (ապանեխական) պայմաններում բաց են անում արգանդի պարանոցը, առջևի շուրթը բռնում բժշկական հատուկ աքցանով, սեղմիչով ոլորում և հեռացնում են պոլիպը։ Այնուհետև կյուրետկայով (քերելու գործիք) քերում են արգանդի պարանոցը՝ մանրակրկտորեն հեռացնելով պոլիպի ոտիկները։

Հետագայում, ըստ ցուցման, (էնդոմետրիումի փոփոխություններ՝ ըստ ՈւՁՀ տվյալների) կատարում են արգանդի խոռոչի պատերի ախտորոշիչ քերում։ Հեռացված նյութն ուղարկում են հիստոլոգիական հետազոտության։

Բարդությունները

Հնարավոր է, որ ի հայտ գա՝ ջերմային այրվածքներ (լազերային բուժման դեպքում), կրկնում, արնահոսություն, արգանդի պարանոցի նեղացում, էնդոմետրիոզ, հյուսվածքների սնուցման խանգարումներ, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ (անպտղություն), իսթմիկացերվիկալային անբավարարությամբ պայմանավորված ինքնաբեր վիժումներ, վաղաժամ ծննդաբերություն, ծննդաբերության ընթացքում արգանդի պարանոցի դիստոցիա, չորորակություն։

Հետվիրահատական շրջանում նշանակվում է հակամանրէային, հակաբորբոքային թերապիա։ Անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները և մեկ ամսով հրաժարվել սեռական կյանքից։

Սեռական շուրթերի լեյկոպլակիա

Սեռական շուրթերի լեյկոպլակիա

Սեռական շուրթերի լեյկոպլակիան լորձաթաղանթի քրոնիկ փոփոխություն է…

Ֆոլաթթուն և հղիությունը:Ի՞նչ է պետք իմանալ

Ֆոլաթթուն և հղիությունը:Ի՞նչ է պետք իմանալ

Ինչու՞ է այն կարևոր և ի՞նչ պետք է իմանալ

Ի՞նչ է օֆիսային հիստերոսկոպիան և ե՞րբ է կատարվում

Ի՞նչ է օֆիսային հիստերոսկոպիան և ե՞րբ է կատարվում

Օֆիսային հիստերոսկոպիան  փոքր ինվազիվ բուժական կամ ախտորոշիչ…

Լաբիոպլաստիկայի արդյունքները

Լաբիոպլաստիկայի արդյունքները

Ստորև ներկայացնում ենք լաբիոպլաստիկայի արդյունքները