Արգանդի պարանոցի պլաստիկա
Արգանդի պարանոցի ռեկոնստրուկտիվ-պլաստիկ վիրահատությունները ցուցված են կոնկրետ հիվանդությունների դեպքում, որոնք ընթանում են առանց ախտանշանների և վնասում են կնոջ սեռական համակարգը։
Արգանդի պարանոցի հիվանդությունների պատճառ կարող են դառնալ միզասեռական վարակները, վնասվածքները (ծննդաբերության ընթացքում), էկտրոպիոնը, հորմոնային խանգարումները և այլն։
Վիրահատությունը հաճախ ցուցված է լինում տրավմատիկ ծննդաբերությունից, բազմաթիվ աբորտներից, արգանդի պարանոցի էլոնգացիայից հետո և այլն:
Արգանդի պարանոցի պլաստիկայի ցուցումներ են՝
- արգանդի պարանոցի էկտրոպիոն,
- պատռվածք,
- իսթմիկոցերվիկալային անբավարարություն հղիության ընդհատմամբ,
- արգանդի պարանոցի քրոնիկ բորբոքմամբ ընթացող էկտրոպիոն, որը չի ենթարկվում հակամանրէային և հակաբորբոքային բուժման և այլն։
Նախապատրաստում
- Ցանկալի է արգանդի պարանոցի պլաստիկան կատարել մենստրուացիայից անմիջապես հետո։
- Վիրահատությունից օրեր առաջ չօգտագործել ալկոհոլ և հակակոագուլյանտ դեղորայք։
- Վիրահատությունից 2-3 օր առաջ հարկավոր է հատուկ դիետա պահել և 1-2 անգամ մաքրող հոգնա անել։
- Վիրահատության օրը հիվանդանոց գնալ քաղցած․ ջուր կարելի է խմել վիրահատությունից 8 ժամ առաջ։
Հակացուցումները
Արգանդի պարանոցի պլաստիկան հակացուցված է հետևյալ դեպքերում՝
- միզասեռական համակարգի օնկոլոգիական հիվանդությւոններ,
- վեներական հիվանդություններ,
- արյան մակարդելիության խանգարումներ և այլն։
Հետվիրահատական վերականգնման շրջան
Վերականգնման շրջանը տևում է մոտավորապես 14 օր։ Առաջին մեկ շաբաթվա ընթացքում նշանակվում է ցավազրկող, հակաբորբոքային դեղորայք, իսկ 28-րդ օրն անցկացվում է ստուգիչ զննում։ Արգանդի պարանոցի պլաստիկայից հետո հղիություն կարելի է պլանավորել 6 ամիս անց միայն։