Ինչպե՞ս է քաղցրն ազդում առողջության վրա

Ինչպե՞ս է քաղցրն ազդում առողջության վրա

 

Շաքարավազը արհեստականորեն ստացված արդյունաբերական արտադրանք է, այսինքն, այն բնության մեջ գոյություն չունի: Ուստի, առանց դրա մարդը կարող է լիարժեք սնվել և ապրել։
 
Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում դա գործնականում անհնար է, քանի որ շաքարավազ ավելացվում է ամենուր. ոչ միայն քաղցրավենիքներում, այլև նման մթերքների մեջ՝ հաց, ըմպելիքներ, սոուսներ և այլն։ Այսինքն, նույնիսկ քաղցրեղենից հրաժարվելու դեպքում մարդն օգտագործում է օրական թույլատրելի չափաքանակից շատ շաքարավազ։
 
Իսկ քաղցրասերները, առանց վերահսկելու այնքան շաքարավազ են օգտագործում, որ մի քանի անգամ գերազանցում են բոլոր թույլատրելի սահմանները և վնաս պատճառում իրենց առողջությանը:
 
Հիվանդություններ, որոնք կարող են առաջանալ չափից շատ շաքարավազ օգտագործելու դեպքում.
 
• շաքարախտ,
• ճարպակալում,
• կարիես և ատամների հետ կապված խնդիրներ,
• սրտանոթային հիվանդություններ,
• սրտի կաթվածի առաջացման վտանգ,
• ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ,
• երիկամային հիվանդություն,
• լյարդի անբավարարություն,
• արյան ճնշման բարձրացում,
• մաշկի վաղաժամ ծերացում,
• վիտամինային անբավարարություն։
 
Ի՞նչ կլինի, եթե հրաժարվեք շաքարավազից
 
Ինչպես ավելի վաղ նշվեց, մեր օրգանիզմը շաքարավազի կարիք չունի: Գլյուկոզան, որն անհրաժեշտ է օրգանիզմին էներգիայով ապահովելու համար, կարելի է ստանալ նաև մրգերից, բանջարեղենից և հատապտուղներից:
 
Հետևաբար, շաքարավազից հրաժարվելը բարենպաստ կլինի ձեր օրգանիզմի համար: Առաջին փոփոխությունները նկատելի կլինեն 10-14 օր հետո.
 
• ձեզ ավելի ուրախ և աշխույժ կզգաք,
• կկարգավորվի աղեստամոքսային համակարգի աշխատանքը,
• համի ընկալումը կփոխվի` այն կերակուրը, որը ձեզ դուր չէր գալիս, այժմ կարող է համեղ թվալ,
• կնկատվի մաշկի վիճակի բարելավում, այն առաձգական ու ձիգ կդառնա,
• կնվազի դեմքի մաշկի բորբոքվածությունը, ակնեի առաջացումը և այտուցը,
• կնկատվի տրամադրության փոփոխություն,
•կբարելավվի քնի որակը,
• դուք կկարողանաք հեշտությամբ նիհարել,
• կբարելավվի նյութափոխանակությունը։
 
Շաքարի ամենօրյա թույլատրելի չափաբաժինն ըստ ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) հետևյալն է՝ մեծահասակ մարդը օրվա ընթացքում կարող է օգտագործել 25 գրամ շաքարավազ, որը մոտ հինգ թեյի գդալ է: Երեխաների համար թույլատրելի չափաբաժինն ավելի քիչ է` օրական ընդամենը 15 գրամ:
 
Հասկանալու համար՝ չարաշահում եք շաքարավազը, թե ոչ, հարկավոր է հաշվի առնել ոչ միայն թեյին ավելացված շաքարավազը, այլ ձեր օգտագործած մթերքների բաղադրության մեջ առկա շաքարավազի քանակը ևս։
 
Այսնիքն, դուք պետք է ուսումնասիրեք ցանկացած մթերքի բաղադրությունը՝ նրանում առկա շաքարավազի քանակը պարզելու համար։
 
Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
Ի՞նչ կլինի, եթե երկար ժամանակ նստեք զուգարանակոնքին

Ի՞նչ կլինի, եթե երկար ժամանակ նստեք զուգարանակոնքին

Զուգարան գնալու ժամանակահատվածը կրճատելու համար նախ հարկավոր է հեշտացնել գործընթացը. նստե՛ք այնպես, որ ծնկները բարձր լինեն ազդրերից:

Ի՞նչ անել, եթե ականջը այտուցվել է

Ի՞նչ անել, եթե ականջը այտուցվել է

Եթե գերսառեցումից հետո ցավում է մեկ ականջը կամ երկուսը միասին, ապա հավանաբար դա պայմանավորված է միջին օտիտով: Այն ականջի վարակ է

Ինչ անել, եթե երեխան ունի լեյկոզ

Ինչ անել, եթե երեխան ունի լեյկոզ

Այս հիվանդության դեպքում խաթարվում է արյան բջիջների հասունացման գործընթացը

Միֆեր տեստոստերոն հորմոնի մասին

Միֆեր տեստոստերոն հորմոնի մասին

Տեստոստերոնն առավել մեծ քանակությամբ արտադրվում է տղամարդկանց օրգանիզմում, սակայն այն պակաս կարևոր չէ նաև կանանց առողջության և լավ ինքնազգացողության համար։