Արգանդափողերի անանցանելիություն
Արգանդափողերի անանցանելիություն
Արգանափողերի անանցանելիության դեպքում ձվաբջիջը չի կարող տեղափոխվել ձվարանից արգանդ՝ պայմանավորված արգանդափողի անանցանելիությամբ։
Արգանափողերի անանցանելիության պատճառները
• Փոքր կոնքի օրգանների վարակիչ-բորբոքային հիվանդություններ (արգանդի, ձվարանների և արգանդափողերի)։ Պատճառները կարող են լինել խլամիդիոզը, գոնորեյան և սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններ:
• Վիրահատություններ, որոնք իրականացվել են որովայնի կամ կոնքի խոռոչներում։ Օրինակ, արտարգանդային հղիության ընդհատումից, կույր աղիքի վիրահատությունից կամ որովայնի բարդացած բորբոքումով, պերիտոնիտից հետո։
• Արգանդափողերի Էնդոմետրիոզ
• Կոնքի օրգանների տուբերկուլյոզ
• Գենետիկայով պայմանավորված՝ արգանդափողերի գործառույթին խանգարող անոմալիաներ
• Գոյացություններ (առաջին հերթին՝ ուռուցքներ) արգանդափողերում կամ հարակից շրջանում, ինչն էլ խախտում է արգանդափողերի գործառույթը:
Արգանափողերի անանցանելիության ախտանիշերը
Առավել հաճախակի հանդիպող ախտանիշը անպտղությունն է, քանի որ դրա դեպքում անհնարին է բեղմնավորումը. սովորաբար, ձվաբջիջը և սերմնաբջիջը հանդիպում են արգանդափողում։ Եվ, եթե նույնիսկ բեղմնավորումը կատարվում է, ապա բեղմնավորված ձվաբջիջը չի կարող արգանդափողից անցնել արգանդի խոռոչ՝ հետագա զարգացման համար: Արգանափողերի անանցանելիության այլ ախտանիշերից են՝ արտարգանդային հղիությունները, որովայնի ստորին հատվածում բութ բնույթի ցավերը, ցավը սեռական հարաբերության ժամանակ, որը զգացվում է կոնքի խոռոչի խորքում, ցավը միզարձակության ժամանակ, արյունային արտադրությունը դաշտանային ցիկլերի միջև ընկած ժամանակահատվածում կամ սեքսից հետո, դեղին կամ կանաչ երանգով արտադրությունը հեշտոցից և այլն։
Դաշտանը արգանդափողերի անանցանելիության ժամանակ
Դաշտանն այս պաթոլոգիայի դեպքում կարող է լինել ցավոտ և անկանոն:
Երբեմն բացի հղիանալու անհնարինությունից այլ խնդիր կնոջը չի անհանգստացնում, և չկան ակնհայտ ախտանիշներ: Դաշտանային ցիկլը խանգարվում է միայն վառ արտահայտված բորբոքային գործընթացների դեպքում:
Արգանդափողերի անանցանելիության ախտորոշումը
Ախտորոշման համար բժիշկը նախ սկսում է հարցում կատարել՝ ուսումնասիրել անամնեզը, հետաքրքրվել, թե արդյոք իրականացվել է վիրահատություն փոքր կոնքի շրջանում, եղել են արդյոք փոքր օրգանների բորբոքումներ ողջ կյանքի ընթացքում: Բացի այդ, բժիշկը պարզում է, թե արդյոք կինը հիվանդացել է տուբերկուլյոզով, ունեցել է արդյոք էնդոմետրիոզ: Այնուհետև ուսումնասիրում է սեռական օրգաններից նմուշառված քսուքը (վարակների հայտնաբերման համար), իրականացնում է արյան ընդհանուր վերլուծություն (լեյկոցիտների քանակի որոշում) և բորբոքային մարկերների հայտնաբերում (C-ռեակտիվ սպիտակուց):
ՈՒՁՀ
Որպես գործիքային հետազոտություն՝ իրականացնում են փոքր կոնքի ՈՒՁՀ:
Տուբերկուլյոզի կասկածի դեպքում իրականացվում են լրացուցիչ հետազոտություններ։
Հիստերոսալպինգոգրաֆիա
Ուսումնասիրությունն իրականացվում է արգանդափողերի անցանելիության հստակ գնահատման և ախտորոշման հաստատման համար: Այս դեպքում արգանդի պարանոցի ողիով մտցվում է բարակ կատետր, որով ներմուծվում է հատուկ կոնտրաստային դեղորայք:
Վիրահատություն (լապարոսկոպիա)
Ախտորոշիչ լապարոսկոպիան իրականացվում է, եթե նախորդ հետազոտություններն անարդյունավետ են եղել: Որովայնի շրջանում փոքր կտրվածքների միջոցով հատուկ օպտիկական համակարգ է ներդրվում:
Մանիպուլյացիան թույլ է տալիս ոչ միայն ստուգել արգանդափողերը, այլ, անհրաժեշտության դեպքում հյուսվածքներից նմուշներ վերցնել ուսումնասիրության համար և հնարավորության դեպքում վերացնել անանցանելիությունը:
Արգանդափողերի ամբողջական և մասնակի անանցանելիություն Հղիությունը արգանդափողերի լրիվ անանցանելիության դեպքում անհնար է:
Մասնակի անանցանելիությունը կարող է կապված լինել միայն մեկ խողովակի վնասման հետ: Դա տեղի է ունենում, եթե արգանդափողը հեռացվում է արտարգանդային հղիության կամ այլ կոնքի խոռոչի այլ վիրահատությունների ժամանակ կամ, եթե հայտնաբերվել է զարգացման անոմալիա` արգանդափողի բնածին բացակայություն: Հղիությունն այս դեպքում հնարավոր կլինի մի քանի պայմանների դեպքում՝
• կա գոնե մեկ գործող ձվարան
• միակ արգանդափողը առողջ է
• կան ամսական օվուլյատոր ցիկլեր
Արգանդափողերի անանցանելիության բուժումը
Նախ իրականացվում է դեղորայքային թերապիա: Կարևոր է բուժման ամբողջ ընթացքը ստանալ, նույնիսկ, եթե վիճակը բարելավվում է արդեն դեղորայքի ընդունումից մի քանի օր անց: Լապարասկոպիայի միջոցով արգանդափողերի անանցանելիության հաղթահարում, չնայած այս վիրահատության արդյունավետությունը շատ ցածր է։
ԱՄԲ
Արտամարմնային բեղմնավորումն իրականացվում է, եթե երկու արգանդափողերը փակ են։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին