Արգանդափողերի հիդրոտուբացիա

Արգանդափողերի հիդրոտուբացիա

Հիդրոտուբացիան արգանդի խոռոչի միջով հեղուկի ներարկումն է արգանդափողերի մեջ։ Նպատակը դրանց անցանելիության վիճակի ստուգումն է կամ բուժումը։ Նախկինում հիդրոտուբացիան լայնորեն կիրառվում էր փողային անպտղության ախտորոշման և բուժման համար։

Այսօր այն կատարում են արգանդափողերի պլաստիկ վիրահատությունից հետո վերջիններիս անցանելիությանը դինամիկ հետևելու և բորբոքումներն ու կպումները կանխելու նպատակով։ Կատարվում է նաև արգանդափողերից մեկի հեռացումից հետո (սալպինգէկտոմիա) մնացած արգանդափողի անցանելիությունը ճշտելու նպատակով։

Փողային անպտղության ախտորոշման համար կատարում են քրոմոսալպինգոսկոպիա՝ արգանդափողերի զննում լապարասկոպիայի ընթացքում, որին զուգահեռ գունավորող լուծույթներ են ներարկում փողերի մեջ դրանց անցանելիությունը ճշտելու և ֆունկցիոնալ վիճակը ստուգելու, կպումները և անպտղության այլ պատճառները հայտնաբերելու նպատակով։

Կարդացեք՝ Արգանդափողերի անցանելություն

Հիդրոտուբացիան կատարվում է հեշտոցի մաքրության I և II աստիճանի, արգանդի պարանոցի և միզուղիների քսուքում ախտածին ֆլորայի բացակայության, արյան և մեզի մեջ ախտածին փոփոխությունների բացակայության դեպքում։ Միջամտությունը հակացուցված է սեռական օրգաններում սուր և ենթասուր բորբոքային պրոցեսների, արգանդի և դրա հավելումների ուռուցքների, սրտանոթային ծանր հիվանդությունների և վարակիչ հիվանդությունների առկայության դեպքում։

Հիդրոտուբացիան կատարում է բժիշկը ստացիոնարում կամ ամբուլատոր պայմաններում, գինեկոլոգիական աթոռի վրա։ Պրոցեդուրաներն սկսում են դաշտանի ավարտից հետո 2-3-րդ օրը և ավարտում սպասվելիք դաշտանի օրվանից 2-3 օր առաջ։

views 9411
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Վերարտադրողական շրջան

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել

Վերարտադրողական շրջան

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել