Հետանցքի հիվանդությունների կանխարգելման 4 սկզբունք

Հետանցքի հիվանդությունների կանխարգելման 4 սկզբունք


Հետանցքի հիվանդությունների կանխարգելման համար պետք է հետևել որոշ խորհուրդների:

1. Ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգին

 

Անձի նորմալ, հավասարակշռված ամենօրյա դիետան անպայման պետք է պարունակի բավարար

քանակությամբ հեղուկ (1,5-2 լիտր) և բուսական ծագման սննդային մանրաթելեր: 

 

2. Դեֆեկացիայի հիգիենա

Խուսափեք դեֆեկացիայի (կղազատում) ընթացքում ուժ գործադրելուց և զուգարանակոնքին երկար

նստելուց։ Առաջին խնդիրը լուծելու համար հարկավոր է ոչ միայն ձեր սննդակարգը կարգավորել, այլև

ձեր օրգանիզմին սովորեցնել դեֆեկացիայի որոշակի ռեժիմի՝ ձեզ հարմար ժամի։

Երկրորդ խնդիրը հաղթահարելու համար շատերը պարզապես հրաժարվում են զուգարանում կարդալու սովորությունից:

 

3. Կարգավորեք ձեր ֆիզիկական ակտիվությունը

Եթե ձեր աշխատանքը ստիպում է օրվա մեծ մասը նստած անցկացնել, ապա պետք է ժամը մեկ ունենաք 5-10 րոպեանոց ընդմիջումներ։ Օգտագործեք այս ընդմիջումները թեթև ֆիզիկական վարժություն

կատարելու կամ գոնե քայլելու համար:

 

4. Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը

Մարդու օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված է. ցանկացած համակարգի խանգարում կարող է ի

վերջո նպաստել թութքի առաջացմանը: Օրինակ՝ վահանաձև գեղձի կամ ենթաստամոքսային գեղձի հետ

կապված խնդիրները առաջացնում են մարմնի ավելորդ քաշ, իսկ դրսի արագ սնունդը՝ աղիքային

խանգարում, և նմանատիպ բազմաթիվ պատճառներ կարող են դառնալ թութքի առաջացման պատճառ։

 

Ուստի նրանք, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ, պետք է դիմեն բժշկի և հետևեն այս խորհուրդներին։

 

 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

views 25844
Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Կոնքի հատակի մկանները․ ինչո՞ւ են կարևոր ոչ միայն միզապահության, այլև սեռական առողջության համար

Այլ նյութեր

Կոնքի հատակի մկանները․ ինչո՞ւ են կարևոր ոչ միայն միզապահության, այլև սեռական առողջության համար

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը