Ինչու են մարդիկ գիրանում 40 տարեկանից հետո 

Ինչու են մարդիկ գիրանում 40 տարեկանից հետո 
Որոշ մարդիկ սկսում են գիրանալ 40 տարեկանից հետո՝ չնայած այն հանգամանքին, որ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը չեն փոխվում: 
Նույնիսկ եթե դեռ ակտիվ եք, մարմնում ծերացման գործընթացն արդեն սկսվել է. դանդաղում է նյութափոխանակությունը, նվազում է մկանների զանգվածի և որոշ հորմոնների քանակը, որոնք կարևոր են լավ կազմվածքի համար: Հիմա կվերլուծենք ավելորդ քաշի առաջացման պատճառները և կպարզենք՝ ինչ անել: 
Նյութափոխանակությունը դանդաղում է 
40 տարեկանից հետո  բազային նյութափոխանակության մակարդակը նվազում է 3.1-3.3 % -ով: Սա նշանակում է, որ հանգստացող մարմինը օրական այրում է 50-60 կկալ պակաս: Թվում է, թե դա շատ  չէ, բայց եթե չփոխեք ձեր ֆիզիկական գործունեության մակարդակը և սովորական սննդակարգը, կարող եք մեկ տարվա ընթացքում երեք կգ քաշ հավաքել: 
Ինչ անել  
Դուք պետք է վերանայեք ձեր սննդակարգը և նվազեցնեք կալորիաների ընդունումը: Եթե ցանկանում եք նիհարել, կրճատեք  ածխաջրերը, հաշվեք ձեր  կալորիաները և աշխատեք չանցնել  ամենօրյա չափաբաժինը: 
Հիշեք, որ նույնիսկ փոքր փոփոխությունները երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում են զգալի արդյունքների: Դիետան 60-100 կիլոկալարիայով կրճատելով և ձեր սնունդն ավելի առողջ դարձնելով՝ ամուր հիմք կդնեք, որ գալիք տարիներին առողջ լինեք և պահպանեք կազմվածքը: 
Կորցրած մկանների զանգվածը 
50 տարեկանից հետո մկանների զանգվածը շատ արագ նվազում է՝ տարեկան 15 %: Այնուամենայնիվ, մկանների և ուժի կորստի գործընթացը սկսվում է երեսուն տարեկանից հետո: 
Տարիքի հետ կապված փոփոխություններ, ֆիզիկական գործունեության բացակայություն, տեստոստերոնի մակարդակի նվազում. այս ամենը բացասաբար է ազդում մկանների զանգվածի քանակի վրա, և իրականում մարմինը շատ կալորիաներ է ծախսում դրա պահպանման համար: Կորցնելով մկանները՝ դուք հետագայում նվազեցնում եք նյութափոխանակությունը և մեծացնում ավելորդ կիլոգրամներ հավաքելու հնարավորությունը: 
Ինչ անել 
Եթե դեռ սպորտով չեք զբաղվել, հիմա սկսելու ժամանակն է: Ուժային վարժությունները, զուգորդված սպիտակուցների մեծ քանակի ընդունմամբ, կօգնեն ձեզ պահպանելու և մեծացնելու մկանների զանգվածը: 
Հորմոնալ ֆոնը փոխվում է 
35 տարեկանից հետո կանանց մոտ նկատվում է էստրոգենի արտադրության նվազում, ինչը, ի վերջո, հանգեցնում է դաշտանադադարի: Եվ չնայած էստրոգենի ավելցուկը նպաստում է ճարպի պահեստավորմանը,  էստրոգենի պակասը նույնպես վնասակար է քաշի համար: 
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը 30-ից հետո նվազում է, բայց դա հատկապես նկատելի է դառնում 40 տարեկանից հետո: Ընկճախտը, լիբիդոյի նվազումը, մկանների զանգվածի կորուստը և մարմնի ճարպի ավելացումը տեստոստերոնի մակարդակի իջեցման նշաններ են: 
Ինչ անել 
Ստուգեք ձեր վահանաձև գեղձը՝ օրգան, որն անմիջական մասնակցություն ունի հորմոնի արտադրության մեջ: 40-ից բարձր կանանց մոտ 20 %-ը տառապում է վահանաձև գեղձի խնդիրներից: Եթե առանց որոշակի պատճառի ձեզ թույլ եք զգում և գիրանում, դիմեք ձեր բժշկին, որպեսզի անցնեք հորմոնալ հավասարակշռության թեստ: Միգուցե հորմոնալ թերապիան կարող է օգնել ձեզ խուսափելու քաշի ավելացումից: Բացի այդ, տեստոստերոնը խթանելու բնական եղանակներ կան՝ ուժային մարզում, բարձր սպիտակուցային դիետա՝ առանց շաքարի և  սթրեսի բացակայություն: 
40 տարեկանից հետո կարող եք պահպանել լավ ֆիզիկական կազմվածք, հատկապես եթե առողջ սննդակարգը և ֆիզիկական վարժությունները ձեր առօրյայի մի մասն են: Եվ մինչ ժամանակը ձեր դեմ է, դուք կարող եք 40-ում ավելի լավ տեսք ունենալ, քան 30-ում:
 
Աղբյուրը
Քնի բնույթը. ինչու ենք մենք քնում, քնի պակասի հետևանքները 

Քնի բնույթը. ինչու ենք մենք քնում, քնի պակասի հետևանքները 

Քունը ճոխություն չէ, այլ ֆիզիկական և հոգեկան առողջության համար անհրաժեշտ գործընթաց

Եթե ցանկանում  եք արագ նիհարել և պահպանել մկանները, ծոմ  պահեք 

Եթե ցանկանում  եք արագ նիհարել և պահպանել մկանները, ծոմ  պահեք 

Ինչով է ընդհատումներով ծոմապահությունը տարբերվում դիետայից 

12 առասպել քաղցկեղածինների մասին, որոնց վաղուց պետք չէ հավատալ 

12 առասպել քաղցկեղածինների մասին, որոնց վաղուց պետք չէ հավատալ 

«Քաղցկեղածին» բառը ծագել  է լատինական cancer՝ «քաղցկեղ» բառից։ Այս տերմինը նշանակում է՝ այն ամենը, ինչ կարող է առաջացնել չարորակ ուռուցքներ: 

Ինչպես է արտահայտվում շրթունքների վրա մրսածությունը և ինչ անել այդ դեպքում 

Ինչպես է արտահայտվում շրթունքների վրա մրսածությունը և ինչ անել այդ դեպքում 

Շրթունքների վրա մրսածության արտահայտումն անբուժելի վարակի դրսևորում է, որից հնարավոր չէ պաշտպանվել։