7 փաստ մարդու մարմնի մասին

7 փաստ մարդու մարմնի մասին

1. Քրտինքը վատ հոտ չունի Իրականում քրտինքը հոտ չունի, քանի որ այն հիմնականում բաղկացած է ջրից: Բայց այն նաև պարունակում է տարբեր թթուներ, իսկ մաշկի վրա ապրող մանրէները կազմալուծում են այդ թթուները, ինչն էլ դառնում է տհաճ հոտի պատճառ։

Ընթերցեք նաև՝Ինչ անել սրտխառնոցի դեպքում

2. Աչքերը տեսնում են աշխարհը շրջված Սա ապացուցել է ֆիզիկոս Ռենե Դեկարտը XVII դարում: Փաստն այն է, որ այդ լույսը բեկվում է, երբ անցնում է եղջերաթաղանթի և ոսպնյակի միջով, ուստի օբյեկտի նախագծումը շրջված է երևում։ Ինչո՞ւ մենք աշխարհը չենք տեսնում գլխիվայր: Փաստն այն է, որ մեր ուղեղը պատկերը շրջում է՝ դարձնելով այն իրականությանը համապատասխան։

3. Մարդու մեջ ապրում են մեկից երեք կիլոգրամ մանրէներ Եթե հավատում եք, որ ձեր մարմնի միակ տերն եք, ապա սխալվում եք: Մարդու օրգանիզմում ապրող բակտերիաների թիվը 3 անգամ գերազանցում է սեփական բջիջների թվին։ Պարզապես նրանք կշռում են շատ քիչ՝ մոտավորապես 1-3 կգ:

4. Արյան խմբերը չորսից ավելին են Ի դեպ, արյան խմբերը աշխարհում 29-ն են։ Ամեն դեպքում այդքան է հաշվել Արյան փոխներարկման միջազգային կազմակերպությունը։ Անտիգեններ AB0 և ռեզուսը, որոնց համաձայն` կա արյան չորս խումբ, միակը չեն։ Եվ նրանցից շատերը անվանվել են ի պատիվ հիվանդների, որոնց մոտ առաջին անգամ հայտնաբերվել են համապատասխան հակամարմինները:

5. Խոնավության ժամանակ մատների կնճռոտումը օգտակար է Լոգարանում կամ լողավազանում մատները հաճախ կնճռոտվում են, և սա ունի իր պատճառը: Գիտնականները կարծում են, որ խոնավության պայմաններում մարմինը օգտագործում է հատուկ մեխանիզմ, և ստիպում է մատներին կնճռոտվել, որպեսզի նրանք ավելի լավ կարողանան բռնել խոնավ օբյեկտները։

6. Անհնար է խուտուտ տալ ինքդ քեզ Խուտուտն առաջացել է էվոլյուցիայի ընթացքում՝ որպես միջատների, սարդերի և այլ տհաճ արարածների դեմ պաշտպանական ռեակցիա, որովհետև միջատները կարող են բարձրանալ մարդկանց վրա և վնասել նրանց։ Եթե ինչ-որ մեկը ձեզ խուտուտ է տալիս, ապա դա նույնպես ընկալվում է որպես սպառնալիք: Բայց եթե դուք ինքներդ եք խուտուտ տալիս, օրգանիզմն ինքնապաշտպանության կարիք չի զգում։

7. Կանանց սիրտն ավելի արագ է բաբախում Կանանց սեռական հորմոնները ազդում են սրտամկանի բջիջների վրա՝ արագացնելով դրանց կրճատումը: 
 
 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: