Հեշտոցի նեղացումը հիալուրոնաթթվի միջոցով և այլ մեթոդներ

Հեշտոցի նեղացումը հիալուրոնաթթվի միջոցով և այլ մեթոդներ


Հեշտոցի ինտիմ պլաստիկան օգնում է վերադարձնելու օրգանի՝ մեխանիկական ազդեցությամբ (ծննդաբերություն,վնասվածքներ, վիրահատություն) կամ տարիքային փոփոխությունների պատճառով խաթարված ֆիզիոլոգիական և էսթետիկ հատկանիշները։


 Հեշտոցի նեղացման տեխնիկաները

Այս խնդրի լուծման տարբեր եղանակներ կան:

Ցուցումներն են՝ ինտիմ հատվածներում զգայունության նվազում, լիբիդոյի նվազում, հեշտոցամուտքի լայնացում Հեշտոցի նեղացումը հիալուրոնաթթվի միջոցով


Հակացուցումներն են՝ հիալուրոնաթթվի անհանդուրժողականություն, անաֆիլակտիկ ռեակցիաների առկայություն անամնեզում, քրոնիկ հիվանդությունների սրացում, սուր վարակիչ հիվանդությունների կամ ուռուցքի առկայություն։

Ընթացակարգի առանձնահատկությունները:


Հեշտոցի նեղացումն անցավ և անվտանգ միջամտություն է՝ 20 րոպե տևողությամբ, որից հետո բուժառուն կարող է վերադառնալ իր առօրյա կյանքին։

Հեշտոցի նեղացումը թելերով

Այս միջամտությունը ցուցված է այն կանանց, որոնք ծննդաբերության ժամանակ ունեցել են պատռվածքներ (ներքին կամ արտաքին) կամ դժգոհ են իրենց սեռական օրգանի արտաքին տեսքից և ինտիմ կյանքի որակից։

Ընթացակարգի առանձնահատկությունները

Թելերով ձգումը հեշտոցի պատերի ձգման նվազագույն ինվազիվ մեթոդ է։ Ընթացակարգի արդյունքում էսթետիկ վիրաբույժ-գինեկոլոգները նեղացնում են հեշտոցամուտքը, բարձրացնում հյուսվածքների տոնուսը։ Նաև ապահովում են սեռական օրգանների արտաքին էսթետիկ տեսքը։ Ընթացակարգը տևում է մոտ մեկ ժամ և իրականացվում է տեղային անզգայացմամբ, չունի վերականգնողական շրջան, և կինը կարող է անմիջապես վերադառնալ սովորական կյանքի ռիթմին:


Հեշտոցի նեղացումը ֆիլերների ներարկմամբ

Ցուցումներն են՝ հեշտոցամուտքի լայնացում, սեռական շուրթերի լիպոդիստրոֆիա։ Միջամտությունը բարձրացնում է մկանների տոնուսը և առաձգականությունը։

Առանձնահատկություններն են. ֆիլերները ներարկվում են տեղային անզգայացման պայմաններում, ուստի ներարկումն անցավ է, չկա վերականգնողական շրջան: Հյուսվածքների ծավալի մեծացումը նպաստում է հեշտոցի նեղացմանը։

Լազերային ձգում

Լազերն իր ազդեցությամբ ջերմություն է հաղորդում լորձաթաղանթին, որտեղ առաջանում են կոլագենային մանրաթելերը: Այս միջամտության արդյունքում փոխվում է կոլագենային մանրաթելերի կառուցվածքը. դրանք դառնում են առավել կարճ և հաստ՝ ձգելով հեշտոցի պատերը։ Ինչպես նաև լազերն ակտիվացնում է նեկոլագենեզը։ Որպես կանոն, նշանակվում է 2 ընթացակարգ՝ 1 ամիս ընդմիջմամբ, իսկ արդյունքը պահպանվում է մեկ տարուց ավելի։

Վիրահատական միջամտություն

Հեշտոցի նեղացման վիրահատական միջամտությունն իրականացվում է, եթե վերը նշված միջամտությունները չեն հանգեցրել ցանկալի արդյունքի կամ 2-3 աստիճանի արգանդի իջեցման դեպքում։ Վիրահատական միջամտությունն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում, որից հետո բուժառուն մնում է ստացիոնարում բժիշկների հսկողության ներքո 2-3 օր։

 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

 

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրության պատճառները

Դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրությունը կամ միջցիկլային արյունահոսությունը…

Պոռնոֆիլմերի դրական և բացասական ազդեցությունները

Պոռնոֆիլմերի դրական և բացասական ազդեցությունները

Ինչո՞ւ է վնասակար պոռնոֆիլմ դիտելը

Կանացի չզարգացող հղիություն. պատճառների, ախտորոշման և հաջողակ մայրության ուղիների խորը վերլուծություն

Կանացի չզարգացող հղիություն. պատճառների, ախտորոշման և հաջողակ մայրության ուղիների խորը վերլուծություն

Չզարգացող հղիությունը ցավոտ և բարդ խնդիր է, որի հետ բախվում են շատ կանայք։ Երեխայի կորուստը հղիության վաղ շրջանում կարող է հոգեբանական խորը վնասվածքներ թողնել և բազմաթիվ հարցեր առաջացնել

Կանացի անպտղություն. երբ երազանքը հետաձգվում է

Կանացի անպտղություն. երբ երազանքը հետաձգվում է

Անպտղությունը կնոջ համար ծանր հարված է, երբ թվում է, թե երազանքներից մեկը անհասանելի է դառնում