Որքան սուրճ կարելի է խմել օրվա ընթացքում, և ինչով կարելի է այն փոխարինել...

Որքան սուրճ կարելի է խմել օրվա ընթացքում, և ինչով կարելի է այն փոխարինել...


Սուրճը հայտնի է բոլոր երկրներում և թույլատրելի քանակի դեպքում նույնիսկ օգտակար է առողջության համար։

Միևնույն ժամանակ, կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են նրա ոչ միայն օգտակար, այլև վնասակար հատկությունները:

Եկե՛ք հասկանանք, թե ինչպես է սուրճն ազդում օրգանիզմի վրա, և որ ըմպելիքը կարող է փոխարինել նրան

Ինչպե՞ս կարող է սուրճը վնասել

Սուրճն, իրականում, օրգանիզմին մոլորեցնում է։ Սուրճը հաճախ ասոցացվում է առույգ բառի հետ, որովհետև  սուրճ խմելուց հետո  անցնում է քնկոտությունը, առաջանում է էներգիա, բարձրանում է տրամադրությունը: Սա գիտեն բոլորը, բայց քչերը գիտեն, թե ինչպես է ազդում այս ըմպելիքը մարդու օրգանիզմի վրա: Օրգանիզմի բջիջներում առկա է ադենոզին, որը մասնակցում է  ադենոզինտրիֆոսֆատի՝ էներգիայի հիմնական աղբյուրի ձևավորմանը։

Ադենոզինը նաև կարգավորում է քնի և արթնության ժամանակահատվածները. արթնության ընթացքում այն կուտակվում է օրգանիզմում, իսկ քնի ընթացքում՝ նվազում: Այդ իսկ պատճառով, երբ օրգանիզմի բջիջներում ադենոզինի մակարդակը բարձրանում է, այն ազդում է նյարդային բջիջների ընկալիչների վրա՝ ազդարարելով քնի անհրաժեշտության մասին։ 

Կարելի է ասել, որ սուրճը խանգարում է  ադենոզինին՝ տեղեկացնել ընկալիչներին հոգնածության մասին՝ արգելափակելով ուղարկվող ազդանշանը: Օրգանիզմը դադարում է զգալ քնի պահանջը և շարունակում է աշխատել, թեև դա սուրճի ազդեցությամբ առաջացած թյուր կարծիք է։

Ո՞վ կարող է խմել սուրճ

Քանի որ կոֆեինն ազդում է ընկալիչների վրա, որոնք գտնվում են սիրտ-անոթային և նյարդային համակարգերում, երիկամներում և ստամոքս- աղիքային տրակտում, ուստի չափազանց կարևոր է, որ սուրճ սպառող մարդը չունենա այս համակարգերի հետ կապված առողջական խնդիրներ: Կարևոր է սուրճ խմելուց հետո հետևել օրգանիզմի արձագանքին. եթե սրտի զարկերն արագանում են, առաջանում է տագնապ և անհանգստություն, ուրեմն ցանկալի է նվազեցնել օգտագործվող սուրճի քանակը։

Որքան սուրճ կարելի է խմել օրվա ընթացքում

Օպտիմալ քանակը օրական 2 բաժակն է։ Չի՛ կարելի չարաշահել կոֆեինը, եթե նույնիսկ չունեք առողջական խնդիրներ, քանի որ օրական երեք կամ չորս բաժակ սուրճի օգտագործումը կարող է ապագայում խնդիրներ առաջացնել։ Պետք չէ սոված փորին սուրճ խմել․ այն կարող է առաջացնել այրոց։ Առավոտը սկսեք 1 բաժակ  ջրով, և միայն 20-30 րոպե հետո կարող եք սրճել և նախաճաշել:

Ինչով փոխարինել սուրճը

Շատերի համար սրճելը հաճելի ավանդույթ է դարձել։ Այս վայելքից  ոչ բոլորը կարող են հրաժարվել, քանի որ շատերը կարծում են, որ այլընտրանքը շատ տարբեր կլինի և ոչ մի կապ չի ունենա իրական սուրճի հետ։ Սա սխալ կարծիք է. դուք կարող եք գտնել այնպիսի այլընտրանք, որն իր հատկություններով ու համով նման է սուրճին և ավելի օգտակար է։

Առաջին ամենատարածված  փոխարինողը  եղերդն ու խատուտիկի արմատներն են։ Քանի որ այս հատուկ խառնուրդը ստացվում է  տապակած արմատներից, այն  ձեռք է բերում սուրճի համ, բայց առանց թթվայնության և դառնության:

Նրա մեջ  շաքարավազ ավելացնելու կարիք չկա, քանի որ խատուտիկի  արմատները  պարունակում են բնական ֆրուկտոզա, որն էլ հաղորդում է ըմպելիքին քաղցր համ։ Այս խառնուրդի մեկ ճաշի գդալը բավական է լիարժեք այլընտրանքային սուրճ ստանալու համար։

PERO (պերո) գարու հիման վրա պատրաստված ևս մեկ սիրված փոխարինող է սուրճին, որն իր անվանումը ստացել է իր հագեցած համի ու բնական լինելու շնորհիվ: Ի տարբերություն եղերդով և խատուտիկով  խառնուրդի՝ ընդամենը մեկ թեյի գդալ պերոյով կարելի է ստանալ  սուրճի այլընտրանք: Դուք կարող եք ըմպելիքին ավելացնել նաև կաթ և քաղցրացուցիչ: Սակայն այն չի համապատասխանում գլյուտենի նկատմամբ անհանդուրժողականությունունեցողներին։

Ի տարբերություն սուրճի՝ տարբեր համերի այլընտրանքներ կարելի է ձեռք բերել. օրինակ, դուք կարող եք փորձել «teeccino» բուսական սուրճը՝ եղերգով (ճարճատուկ) և նարնջով։ Այս ըմպելիքի խառնուրդը պարունակում է արմավ, թուզ, նարնջի կեղև, նուշ, գարի և եղերգ (ճարճատուկ)։ Այս տարբերակը հարմար է նրանց համար, ովքեր նախընտրում են ավելի մեղմ  ըմպելիքներ։

 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 

 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: