Ինչ անել լեզվի այրվածքի դեպքում

Ինչ անել լեզվի այրվածքի դեպքում

Լեզուն կարող է ստանալ ջերմային այրվածք՝ տաք խմիչքի կամ ուտելիքի պատճառով, կամ քիմիական այրվածք՝ քիմիական նյութերի պատճառով:

Բժշկական օգնություն միշտ չէ, որ անհրաժեշտ է. ամեն ինչ կախված է այրվածքի ծանրության աստճանից և պատճառներից: Ախտանիշները, որոնք կախված են այրվածքի ծանրության աստիճանից, երեքն են՝

• Առաջին աստիճանի այրվածքի դեպքում վնասվում է բերանի խոռոչի և լեզվի հյուսվածքի վերին շերտը, որտեղ առաջանում է կարմրություն և այտուց, իսկ տուժած հատվածում՝ ցավ և այրոց:

• Երկրորդ աստիճանի այրվածքի դեպքում ավելի ծանր է վիճակը, քանի որ այրվածքի պատճառով առաջանում են բշտիկներ և ուժգին ցավ:

• Երրորդ աստիճանի դեպքում վնասվում է լեզվի խորքային հյուսվածքը, որը կարող է այտուցվել, սպիտակել կամ վառվել: Սա ուղեկցվում է թմրածությամբ և շատ ուժեղ ցավով:

Անկախ այրվածքի ծանրության աստիճանից՝ վնասվում են համային ընկալիչները: Հետևաբար, մարդը կարող է համ չզգալ:

Քիմիական նյութերի պատճառով ստացած այրվածքի ախտանիշներ

Ամենից հաճախ մարդիկ այրվածքներ են ստանում թթուների կամ ալկալիների հետևանքով, երբեմն էլ խտացված լվացող միջոցների, որոնք ներառում են գրգռող բաղադրիչներ: Օրինակ, վտանգավոր են քացախաթթուն կամ էսենցիան, ամոնիակի լուծույթը և ջրածնի պերօքսիդը։ Նրանց ներթափանցումից հետո վնասվում են բերանի լորձաթաղանթը, կերակրափողը, շնչառական ուղիները, ինչպես նաև ի հայտ են գալիս թունավորման նշաններ՝ քիմիական իոնների ներծծման պատճառով:

Կարող են առաջանալ հետևյալ ախտանիշները.

• Լեզվի, քթի, կոկորդի, կրծքավանդակի և ստամոքսի ցավ ու այրոց,

• Լորձաթաղանթի վրա առաջացած կեղև, որը ձևավորվում է թթուների պատճառով ստացած այրվածքների դեպքում,

• բերանի հյուսվածքների այտուցվածություն,

• փսխում, փորլուծություն՝ երբեմն արյունով,

• դժվարացած շնչառություն,

• գլխացավ,

• գիտակցության կորուստ,

• արյան ճնշման անկում,

• սրտի ռիթմի խախտում:

Եթե տուժողը ժամանակին չներկայանա բժշկի, կարող է մահանալ լյարդի կամ երիկամի վնասվածքի պատճառով:

Ինչ անել լեզվի այրվածքի դեպքում

Ամեն ինչ կախված է այրվածքի ծանրության աստիճանից և պատճառներից: Եթե մարդը քիմիական նյութ է կուլ տվել, ապա հարկավոր է շտապօգնություն կանչել: Երկրորդ կամ երրորդ աստիճանի ջերմային այրվածքի դեպքում նույնպես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի։

Ինքնաբուժությամբ զբաղվելը վտանգավոր է: Երբ կարող եք հաղթահարել խնդիրը առանց բժշկական օգնության: Նույնիսկ եթե այրվածքը չնչին է, չի կարելի խմել տաք ըմպելիքներ, մինչև չվերականգնվի լորձաթաղանթը:

Ինչ կարելի է անել տնային պայմաններում

Առաջին աստիճանի ջերմային այրվածքների դեպքում խորհուրդ է տրվում.

• Խմել սառը ջուր կամ մի քանի րոպե ողողել բերանը

• Սառույցի կտորներ դնել լեզվի վրա

• Լուծել 1/8 թեյի գդալ աղը մի բաժակ ջրի մեջ և ողողել բերանը

• Ընդունել ցավազրկող միջոց

• Լեզվի վրա ցանել շաքարավազ կամ քսել մեղր` ցավը թեթևացնելու համար

Ինչ է անելու բժիշկը

Քիմիական այրվածքի դեպքում հիվանդանոցում նախևառաջ կատարում են ստամոքսի լվացում, որպեսզի հնարավորինս շուտ հեռացվեն վտանգավոր նյութի մնացորդները: Հետագա գործողությունները կախված կլինեն այրվածքի և մարսողական համակարգի վնասվածքի ծանրության աստիճանից:
 
 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 

views 7996
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն