Կանայք ավելի սուր են զգում ցավը. 5 անծանոթ փաստ

Կանայք ավելի սուր են զգում ցավը. 5 անծանոթ փաստ

Ուսումնասիրությունները վկայում են, որ ցավին դիմանալու հարցում երկու սեռերի ուժերը հավասար չեն: Կանայք այն ավելի սուր են զգում և երկարատև, քան տղամարդիկ: Ներկայացնում ենք հինգ փաստ կնոջ ցավի մասին, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ կնոջ օրգանիզմի առանձնահատկությունները և զգուշությամբ վերաբերվել նրան:

1. Կանայք ցավն ավելի սուր են զգում, քան տղամարդիկ

«Գիտափորձերում, որոնց ժամանակ մասնակիցներին միտումնավոր ցավ էին պատճառում, պարզվեց, որ կանանց դեպքում այն ավելի արագ է առաջանում, երկար է տևում, և նրանք ծանր են տանում այն»,- նշում է դոկտոր Ալան Սերին (Alain Serrie), ով Ցավի բուժման ֆրանսիական միության (SFETD) նախագահն է: Ըստ գիտնականների վարկածի՝ պատճառներից մեկը դաշտանային պարբերաշրջանն է: «Ամսեկանների ընթացքում կրկնվող ցավը խթան է դառնում կնոջ նյարդային համակարգի համար, որի պատճառով նա կարող էր ժամանակի ընթացքում առավել ընկալունակ դառնալ ցավի նկատմամբ»,- ասում է Էրիկ Բոկարը (Éric Boccard)՝ Ուպսայի ինստիտուտի տնօրենը, որտեղ զբաղվում են ցավի ուսումնասիրմամբ:

Կանանց մոտ 90%-ը, Ցավի ուսումնասիրման միջազգային ասոցիացիայի տվյալների համաձայն, ուժգին ցավ է ունենում դաշտանի ընթացքում, ընդ որում՝ այն սկսվում է դեռևս դեռահասության շրջանում: Ժամանակի ընթացքում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի զգայուն են դառնում ցավի այլ տեսակների նկատմամբ (ատամնացավ, միգրեն, որովայնի ցավ և այլն):

2. Կանայք ավելի շատ են տագնապում ցավից

Ուժեղ և թույլ սեռերը տարբեր կերպ են արձագանքում ցավին: Գլխուղեղի տեսացրման (սկանավորում) մեթոդը ցույց է տալիս, որ ցավ զգացող կանանց և տղամարդկանց ուղեղում տարբեր հատվածներ են ակտիվանում, որոնք պատասխանատու են հույզերի համար: «Սկզբունքը նույնն է, սակայն որոշ հույզեր, ինչպիսիք են վախը և տագնապը, բնորոշ են իգական սեռին:»,- պարզաբանում է Էրիկ Բոկարը:

3. Կանայք ավելի շատ են հիվանդանում հոգեմարմնական հիվանդություններով

Վիճակագրության համաձայն՝ կանայք ավելի շատ են աշխատում և այդուհանդերձ ավելի քիչ վաստակում, քան տղամարդիկ: «Հասարակական խոցելիությունը, շրջադարձային սթրեսային պահերը և միայնակությունը պայմաններ են, որոնք նպաստում են քրոնիկական ցավի առաջացմանը,- պնդում է Ալան Սերին: - Կանայք այս պարագայում ավելի մեծ վտանգի առջև են կանգնած, քանի որ ավելի շատ են հակված հոգեմարմնական հիվանդույթուններին»: Քրոնիկական ցավերը (երեք ամսից ավել տևող) տանջում են հոգեբանորեն, ինչն իր հերթին ֆիզիկակն ցավերի պատճառ է դառնում: Արդյունքում փակ շրջան է ստացվում:

4. Հորմոնների ազդեցությունը

Էստրոգենն անկասկած կարևոր է: Սակայն Ֆլորանս Դիկսմերիա-Իսկանդերի (Florence Dixmerias-Iskandar)՝ Բերգոնիի համալսարանի (Բորդո) նեյրոֆիզիոլոգիայի պրոֆեսորի խոսքերով՝ գիտական հետազոտությունները դեռևս թույլ են տալիս միայն ենթադրություններ անել: «Հնարավոր է, որ իգական հորմոնները կարևոր դեր են խաղում ցավին դիմանալու հարցում: Ուժեղ գլխացավերը, որոնք պայմանավորված են դաշտանի պարբերաշրջանով, կարող են նվազել հղիության ընթացքում կամ դաշտանադադարի սկսվելուց հետո»:

5. Թույլ սեռին ավելի շատ ցավազրկող միջոց է հարկավոր

Մորֆիի վրա հիմնված ցավազրկողները կանանց և տղամարդկանց կենտրոնական նյարդային համակարգի կողմից տարբեր կերպ են ընդունվում: «Մենք հայտնաբերել ենք, որ կանայք ավելի շարունակական ցավ են զգում և նրանց 30%-ով ավելի շատ ցավազրկող միջոց է անհրաժեշտ լինում, որպեսզի հասնեն ցավազրկման այն նույն արդյունքին, ինչ տղամարդկանց դեպքում»,- դիտարկումներով է կիսվում պրոֆեսոր Դանիել Կարը (Daniel Carr) (Տաֆտասի համալսարանի բժշկության դպրոց (Tufts University School of Medicine):

views 7795
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն