Ավելորդ քաշը խոչընդոտում է հղիանալու

Ավելորդ քաշը խոչընդոտում է հղիանալուն

Ավելորդ քաշը հաճախ օրգանիզմում տարբեր հիվանդությունների զարգացման պատճառ է դառնում: Դա կարող է լինել շաքարախտը, հոդերի հետ կապված խնդիրները, ինչպես նաև վերարտադրողական խնդիրները ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։ Ըստ վիճակագրության՝ ավելորդ քաշ ունեցող կանայք հղիանալու հետ կապված խնդիրներ են ունենում: Պատճառը հորմոնների անհավասարակշռությունն է:

Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ ավելի քիչ է արտադրվում պրոգեստերոն հորմոնը, որը պետք է հավասարակշռի էստրոգենին, ինչն էլ ազդում է կնոջ վերարտադրողական համակարգի վրա: Արդյունքում, առաջանում են բեղմնավորման հետ կապված խնդիրները, իսկ եթե բեղմնավորումը, այնուամենայնիվ, իրականանում է, ապա կա պտուղը հետագայում կրելու անկարողության վտանգ։

Ապագա հայրիկի ավելորդ քաշը նույնպես կարող է ազդել բեղմնավորման վրա, քանի որ բարձր քաշի դեպքում տեստոստերոն հորմոնը քիչ է արտադրվում, ինչն էլ հանգեցնում է անպտղության։ Հնարավոր ռիսկերը վերացնելու համար կինը պետք է կարգավորի իր քաշը հղիության պլանավորման փուլում: Որոշեք ավելորդ քաշի առկայությունը Նախ պետք է հաշվարկել մարմնի զանգվածի ինդեքսը, որը հաշվարկվում է պարզ բանաձևով: Քաշը (կգ-ով) բաժանեք հասակի (մետրով) քառակուսու վրա: Սովորաբար, մարմնի զանգվածի ինդեքսը տատանվում է 18-25-ի սահմաններում. 25-ից բարձր ցուցանիշներն արդեն վկայում են ավելորդ քաշի և վերարտադրողական գործառույթի հետ կապված խնդիրների առկայության մասին, իսկ 30-ից բարձրը` ճարպակալման: Պետք է հիշել, որ որքան բարձր է մարմնի զանգվածի ինդեքսը, այնքան ավելի շատ խնդիրներ կարող են լինել վերարտադրողականության հետ կապված, ուստի այն պետք է հնարավորինս շուտ դարձնել նորմայի սահմաններում: Ինչպես է ավելորդ քաշն ազդում բեղմնավորման վրա Ինչպես վերը նշվեց, ավելորդ ճարպը օրգանիզմում հորմոնային անհավասարակշռության Պատճառ է դառնում։

Հարկ է նշել, որ լրացուցիչ կիլոգրամներն ազդում են նաև դաշտանային ցիկլի օրինաչափության վրա, ուստի նաև՝ պտղաբերության: Սա պայմանավորված է ինսուլինոռեզիստենտականությամբ և գլոբուլին հորմոնի անկմամբ, որը կապում է սպիտակուցի սեռական հորմոնները, որոնք ներգրավված են սեռական հորմոնների՝ անդրոգենների և էստրոգենների հավասարակշռության մեջ։ Բացի այդ, կա օվուլյացիայի բացակայության վտանգ:

Ինչպես ազատվել ավելորդ քաշից Մասնագետը կօգնի գրագետ և առանց առողջությանը վնաս պատճառելու ազատվելու ավելորդ քաշից՝ անցկացնելով բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան դեղամիջոցներ նշանակելով: Խորհրդատվության համար պետք է դիմել թերապևտին, ով հետագայում կուղղորդի համապատասխան մասնագետի՝ էնդոկրինոլոգի կամ դիետոլոգի:

 

 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

views 11442
Ֆոլաթթուն և հղիությունը:Ի՞նչ է պետք իմանալ

Հղիության պլանավորում

Ֆոլաթթուն և հղիությունը:Ի՞նչ է պետք իմանալ

Ձվարանների խթանում և արհեստական բեղմնավորում

Հղիության պլանավորում

Ձվարանների խթանում և արհեստական բեղմնավորում

Ի՞նչ են ներառում հղիության ընթացքում իրականացվող երեք սքրինինգները և ինչո՞ւ է պետք դրանք իրականացնել սահմանված ժամկետներում

Հղիություն

Ի՞նչ են ներառում հղիության ընթացքում իրականացվող երեք սքրինինգները և ինչո՞ւ է պետք դրանք իրականացնել սահմանված ժամկետներում

Անպտղության բուժման և հղիության բարդությունների մեծ ռիսկի միջև կապը

Վերարտադրողական շրջան

Անպտղության բուժման և հղիության բարդությունների մեծ ռիսկի միջև կապը