Հղիության 20-րդ շաբաթ

Հղիության 20-րդ շաբաթ

Շնորհավորում ենք, ճանապարհի կեսն արդեն անցյալում է։

Պտղի զարգացումը

Պտուղը կշռում է 300 գր-ից փոքր-ինչ ավել, երկարությունն արդեն 25-26սմ է: 20-րդ շաբաթվա վերջում պտուղն արդեն լավ ձևավորված է: Դա նրա առավել բուռն զարգացման շրջանն է: Մաշկն այլևս այնքան թափանցիկ չէ, մարմինն ամբողջապես պատված է նուրբ աղվամազով:

Ձևավորվում են թերթերունքները: Աչքերը դեռևս փակ են, սակայն դա չի խանգարում, որպեսզի պտուղը ճիշտ կողմնորոշվի արգանդի խոռոչում: Օրինակ՝ երկվորյակներն ընդունակ են գտնել միմյանց դեմքերը և իրար ձեռք բռնել:

Սովորաբար առաջնածին կանայք սկսում են պտղի խաղն զգալ 18-րդ շաբաթից (ոմանք այն զգում են ավելի վաղ՝ 16-17 կամ ավելի ուշ՝ 21-22-րդ շաբաթում), ինչը վկայում է պտղի մկանների ինքնուրույն ակտիվության մասին: Դա տարածիչ մկանների պարբերական փուլային կծկանքների հետևանք է: Հղիության երկրորդ կեսում պտղի սրտի զարկերի քանակը մեկ րոպեում 130-150 անգամ է:

Ի՞նչ է կատարվում

Արգանդը բարձրանում է և շարունակում մեծանալ։ Որովայնը տեսանելիորեն մեծանում է, հնարավոր է, որ կաթնագեղձերից կիսաթափանցիկ, դեղնավուն արտադրություն նկատվի։ Կաթնախեժն է։ Չի կարելի այն սեղմել և դուրս հանել, պարզապես սրբեք նուրբ կտորով։

Կարդացեք՝ Ինչ է կաթնախեժը և հասուն կաթը

Կաթնախեժն ապագա կաթի նախանշանն է, այն կարող է փոքր քանակությամբ արտադրվել մինչև ծննդաբերություն։ Եթե երեխան չափից շատ է շարժվում, հնարավոր է, որ թթվածնի կարիք ունի։

Հաճախ զբոսնեք մաքուր օդում, կարող եք անգամ հղի կանանց համար նախատեսված ֆիտնեսով զբաղվել։ Փորի մաշկը ձգվում է և հնարավոր է, որ քոր առաջանա։ Օգտվեք հատուկ քսուքներից և լոսյոններից։

Ուլտրաձայնային հետազոտություն

Քսաներորդ շաբաթում սկրինինգային ՈւՁՀ և դոպլեր հետազոտություն է նշանակվում, ինչպես նաև մեզի ու արյան հետազոտություն։ Պետք չէ վախենալ երկրորդ ՈւՁՀ-ից, կտեսնեք, թե ինչպես է բաբախում երեխայի սիրտը, ինչպես է նա շարժվում, ամենայն հավանականությամբ ձեզ կասեն երեխայի սեռը։

Կարդացեք՝ ՈւՁՀ-ն հղիության ընթացքում

Հաճախ հենց քսաներորդ շաբաթում են գինեկոլոգիական աթոռի վրա զննում նշանակում։ Այն անցավ է, բժիշկը կստուգի արգանդի պարանոցի վիճակը։

Զգացողությունները

Հոգ տարեք կրծքի մասին։ Բազմաթիվ կանայք հետագայում կրծքի ոչ էսթետիկ տեսքի հետ կապված խնդիրներ են ունենում, որոնք բնավ էլ պայմանավորված չեն կրծքով կերակրմամբ։

Կարդացեք՝ Կուրծքը հղիության ընթացքում

Պատճառը սխալ ընտրված կրծքկալն է լինում և կրծքի սխալ խնամքը։ Հարմարավետ կրծքկալ ընտրեք, ինչպես նաև հղիազոլերի կանխարգելման հատուկ քսուք ձեռք բերեք (օգտակար է ձիթապտղի յուղը)։ Եթե այտուցներ են ի հայտ եկել, խորհրդակցեք բժշկի հետ։

Կարդացեք՝ Ինչպես խուսափել հղիազոլերից

Հարմարավետ, ձեր չափսերին համապատասխան հագուստ կրեք, հրաժարվեք նեղ մոդելներից։ Կոշիկները նույնպես պետք է հարմարավետ լինեն, թույլատրելի է 3-5 սմ-ոց կրունկը։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարությունը մի քանի օրգանների գործունեության խախտման հետևանքն է: Տվյալ ձախողումները կարող են առաջանալ միաժամանակ կամ հաջորդաբար:

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Թրոմբոցիտները արյան գնդիկներ են, որոնք ունակ են առաջացնելու խցանումներ կամ թրոմբներ