Ինչու է համացանցում վիճաբանություն ունենալը վնասակար և ինչ պետք է անել նմանատիպ դեպքերում

Ինչու է համացանցում վիճաբանություն ունենալը վնասակար և ինչ պետք է անել նմանատիպ դեպքերում


Մարդը սոցիալական էակ է: Դեռևս մարդկության պատմության սկզբում էլ մարդիկ ապրում էին խմբերով՝ վայրի միջավայրում գոյատևելու համար: Խմբից հեռանալը իրականում համարժեք էր մահվան: Միայնակ բավականին դժվար էր սնունդ հայթայթել, պաշտպանվել գիշատիչներից, հարևան ցեղից։ Ժամանակակից միջավայրում վտանգները շատ ավելի փոքր են, սոցիալական խմբերը ավելի լայն են, բայց մեր ուղեղի արձագանքները մնացել են նույնը:
Ինչպես է ուղեղը արձագանքում սոցիալական ցանցերին
Կապի անհրաժեշտությունը պատասխանատու է միջին ուղեղի համապատասխան հատվածի համար: Այդ հատվածը մտածել չգիտի․ այն միայն կարդում է ազդանշանները և արձագանքում: Որպես «դոպամինի համակարգի» մաս՝ նա թողարկում է հորմոնների բավարարվածություն, եթե մարդը հասնում է սոցիալական հաջողության: Ահա թե ինչու ենք մենք շատ սիրում like-երը:


Անցած 50 տարիների ընթացքում այն միջավայրը, որում մենք ապրել ենք, այնքան արագ է փոխվել, որ ուղեղը պարզապես ժամանակ չուներ վերակառուցվելու համար: Հետևաբար, մեր ենթագիտակցությունը մեծ տարբերություն չի տեսնում՝ չար արտահայտությունը առցանց է ասվել, թե ոչ: Այս ամենը ընկալվում է որպես հավանական սպառնալիք, որն առաջացնում է տագնապալի արձագանք: Եվ եթե ավելի վաղ այդ արձագանքն առաջանում էր, որպեսզի մարդը խուսափեր վայրի կենդանիների հետ հանդիպումից, հիմա նրանց եկել են փոխարինելու համացանցային տրոլները:
Վտանգը, ասես իրական լինելով, առաջացնում է վախ, որն ակտիվացնում է տագնապը և հրահրում սթրես: Այս արձագանքը առաջանում է ուղեղի, այսպես կոչված, հին մասում, որը պատասխանատու է օրգանիզմի հիմնական կարիքների համար՝ ներառյալ սրտի և շնչառության աշխատանքը: Այս հատվածը գործում է նույնիսկ երազում, չգիտի մտածել և դժվար է սովորում սխալների վրա: Այն նաև կատարում է գործառույթներ, որոնք ապահովում են տեսակի պահպանումը:


Խնդիրն այն է, որ մտածելակերպն ու ճանաչողական գործընթացները տեղի են ունենում մեկ այլ հատվածում, որը կոչվում է նեոկորտեկս: Վտանգի ժամանակ նեոկորտեկսն անջատվում է, կարևորը կենդանի մնալն է, և հետո է միայն պարզում, թե ինչից կարող էր մահանալ: Ըստ այդմ, այն զտիչը, որը կարող է տարբերակել իրական սպառնալիքը, դադարում է աշխատել, և ազդանշանը արդեն առաջանում է էնդոկրին համակարգում, որը բարձրացնում է սթրեսի հորմոնը արյան մեջ:
Ինչով է վտանգավոր սոցիալական ցանցերում շփվելու պատճառով առաջացած սթրեսը
Պատահում է, որ ինտերնետում ունեցած վիճաբանությունից հետո սիրտը սկսում է ծակել: Արձագանքը սկսվում է ճնշման բարձրացումով: Այսպիսով, արյունը և թթվածինը ավելի արագ շարժվում են դեպի վերջույթներ և մարմինը պատրաստում են հնարավոր մարտի կամ փախուստի: Սթրեսը կարող է օգտակար լինել, երբ իսկապես պատրաստվում եք ֆիզիկական սպառնալիքի: Դա կյանքում պատահում է ոչ այնքան հաճախ, ուստի այս արձագանքը չի ծանրաբեռնում մեր մարմինը: Այնուամենայնիվ, երբ սպասվող վտանգի պատճառով նման գործընթացներ հաճախ են առաջանում՝ արյան ճնշման բարձրացումները կարող են հանգեցնել հիպերտոնիայի և սրտանոթային հիվանդությունների: Արյան գլյուկոզի քրոնիկ բարձրացված մակարդակը ի վիճակի է հրահրելու շաքարախտ, ճարպակալում, ինչպես նաև տարբեր բժշկական և հոգեբանական խանգարումներ, օրինակ՝ դեպրեսիա:
Ինչու է անծանոթ հակառակորդին փաստերի օգնությամբ համոզելը` անհնար առաջադրանք
Երբեմն նույնիսկ առավել զսպված մարդիկ ներգրավվում են համացանցային վեճերի մեջ: Եվ ակնհայտորեն ոչ նրա համար, որ գտնեն ճշմարտությունը: Գիտական տեսանկյունից՝ ամեն ոք ունի իր ճշմարտությունը: Մեր համոզմունքները նյարդային միացություններ են, որոնք ձևավորվում են ուղեղում՝ ամբողջ կյանքի ընթացքում: Ամենաարագը ստեղծվում են մանկության և պատանեկության տարիներին՝ շրջակա աշխարհի հետ շփման ժամանակ: Այս ժամանակահատվածում մենք ձևավորոմ ենք հիմնական ռեակցիաները:
Նոր նյարդային տրակտի ձևավորումը մեծ հասակում դժվար է, քանի որ հին կապերն այնքան արդյունավետ են, որ նրանց մերժումն առաջացնում է գոյատևման սպառնալիքի զգացողություն: Ցանկացած նոր նյարդային շղթաները շատ փխրուն են՝ համեմատած հնի հետ:
Զարմանալի չէ, որ երբեմն դժվար է համոզել նույնիսկ մերձավոր հարազատներին, իսկ սոցիալական ցանցերի ընկերներին կամ անծանոթ մարդկանց՝ առավել ևս: Կարող եք գիտական փաստարկներ բերել, որքան ցանկանում եք, եթե այն չի հաստատում հակառակորդի աշխարհի պատկերը՝ ձեր խոսքերը չեն ընկալվի: Էվոլյուցիան մեր միտքը նախագծել էր խմբում գոյատևման հետ կապված խնդիրները լուծելու համար: Այդ իսկ պատճառով, երբ ինչ-որ մեկը հաստատում է մեր համոզմունքները, լինի դա մեկնաբանություն կամ հավանում, մենք ուրախանում ենք ֆիզիոլոգիական մակարդակում, արյան մեջ արտադրվում է հորմոն:
Սա ևս մեկ պատճառ է, որ տրամաբանությունը, գիտական ապացույցները և վիճակագրական ուսումնասիրությունները քննարկումներում չեն գործում:


Արդյոք սա նշանակում է, որ անօգուտ է ձեր կարծիքը հայտնել սոցցանցում,
երբ մարդն արտահայտում է իր տեսակետը և ստանում հավանություններ՝ իրեն բավարարված է զգում: Կարևոր է հիշել, որ զսպված բացասական հույզերը կարող են ոչ պակաս վնաս հասցնել առողջությանը, քան համացանցի պատճառով ունեցած սթրեսը:
Միևնույն ժամանակ, համացանցային հաղորդակցության համար կարևոր է պահպանել կանոնները.

  • Սահմանափակել համացանցում անցկացրած ժամանակը
  •  Լինել քաղաքավարի
  • Ընդունել, որ մեկ ուրիշը կարող է այլ դիրքորոշում ունենալ, որը դուք չեք կիսում, և պետք չէ վիճել այդ պատճառով:
  •  Մեկնաբանություն կամ հաղորդագրություն ուղարկելուց առաջ սպասեք, մինչև էմոցիաները կհանդարտվեն, նորից կարդացեք և մտածեք՝ արժե արդյոք այդպես պատասխանել, ինչ կտա այն ձեզ. միգուցե անիմաստ վեճ, որը կարելի է կանխել:
  • Հաղորդագրություն կամ մեկնաբանություն գրելուց առաջ մտածեք՝ արդյոք նույն կերպ կպատասխանեիք, եթե տվյալ անձը կանգնած լիներ ձեր դիմաց:

Աղբյուրը


 
 
 
 


 
 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: