Արտարգանդային հղիության դեպքում մեթոտրեքսատի օգտագործումը

Արտարգանդային հղիության դեպքում մեթոտրեքսատի օգտագործումը 
Էկտոպիկ հղիությունը առաջին եռամսյակում մայրական մահացության հիմնական պատճառներից է: Դա կարող է ոչ միայն բարդություններ առաջացնել, այլ նաև հանգեցնել բեղմնավորման կարողության անկման՝ արգանդափողի կորստի կամ դիսֆունկցիայի պատճառով: Հաշվի առնելով կանանց շրջանում անպտղության աճող տեմպերը՝ անհրաժեշտ է օգտագործել ինչպես արդյունավետ, այնպես էլ օրգանները պահպանող բուժումներ: Վերջերս մեթոտրեքսատը լայն տարածում գտավ մանկաբարձական պրակտիկայում: Մեթոտրեքսատը (MTX) ֆոլաթթվի հակառակորդն է, որը լայնորեն կիրառվում է քաղցկեղի, ծանր փսորիազի և ռևմատոիդ արթրիտի բուժման ժամանակ: MTX-ը հակամետաբոլիտային դեղամիջոց է, որը գործում է ակտիվորեն բազմացող բջիջների, այդ թվում ՝ տրոֆոբլաստի վրա: Գործողության մեխանիզմը դիհիդրոֆոլատ ռեդուկտազի (DHFR) ֆերմենտի զսպումն է, որն իր հերթին առաջացնում է ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի սինթեզի համար անհրաժեշտ կոֆակտորների սպառում: Մեթոտրեքսատի՝ որպես արտարգանդային հղիության վիրահատության այլընտրանքային տարբերակի մասին առաջին հիշատակումը սկսվել է 1982 թվականից, երբ արտարգանդային հղիությունը բուժելու համար օգտագործվել է դեղամիջոցը: Մինչ օրս դրա օգտագործումը հնարավոր է ձվաբջջի ցանկացած տեղայնացման ժամանակ, ընդ որում` դեղագործական բուժումը արգանդի վզիկի կամ միջողային հղիության դեպքում, ինչպես նաև այն կանանց մոտ, ովքեր ենթարկվել են սալպինգեկտոմիայի, առավել նախընտրելի է վիրահատությունից հետո անպտղության բարձր ռիսկի պատճառով: Նախևառաջ, բուժումից առաջ անհրաժեշտ է բացառել արգանդի խեռոչում կենսունակ հղիության առկայությունը, քանի որ հակառակ դեպքում մետոտրեքսատը բացասաբար կանդրադառնա պտղի վրա:  
  •  Β-hCG մակարդակը որոշվում է բուժման արդյունավետության հետագա մշտադիտարկման համար:
  • MTX բուժման հակացուցումները հիմնված են անամնեստիկ տվյալների, արյան անալիզների և երիկամների ու լյարդի ֆունկցիայի վրա:  
Էկտոպիկ հղիության պահպանողական բուժումը հնարավոր է, եթե բավարարվեն հետևյալ չափանիշները. 
  •  կայուն հեմոդինամիկա,
  • MTX բուժման հակացուցումների բացակայություն,
  • համակենտրոնացում, 
  • β-hCG արյան շիճուկում ≤5000 mIU / մլ, 
  • Տրանսվագինալ ուլտրաձայնի միջոցով պտղի սրտի ակտիվությունը չի հայտնաբերվել:
  • Արգանդափողի պատռվածության դեպքում ողջամիտ ժամկետում հետևելու և շտապ օգնություն ստանալու հնարավորությունը: Մեթոտրեքսատը կարող է իրականացվել համակարգային (մկանային, ներերակային) կամ ուղղակի ներարկում ձվաբջջի մեջ` տրանսվագինալ ուլտրաձայնի կամ լապարոսկոպիկ եղանակով, վերահսկողության ներքո: Նման բուժման կողմնակի ազդեցությունները, որպես կանոն, սահմանափակվում են ստոմատիտով կամ կոնյուկտիվիտով, որոշ դեպքերում հիվանդները բողոքում են գաստրիտի կամ էնտերիտի դրսևորումներից, կարող է հայտնաբերվել լյարդի ֆերմենտների մակարդակի բարձրացում: Կողմնակի ազդեցությունների տեսակը կախված է ընտրված բուժման ռեժիմից: Առանձին կցանկանայի նշել կեսարյան հատումից հետո՝ սպիում տեղայնացված հղիության դեպքում մեթոտրեքսատի օգտագործման մասին: Սա արտարգանդային հղիության հազվագյուտ և ամենավտանգավոր ձևն է, քանի որ այս հղիության դադարեցումը հաճախ ուղեկցվում է առատ արյունահոսությամբ, որին հաջորդում է արգանդի հեռացումը: Մեթոտրեքսատի օգտագործումն այս դեպքում թույլ է տալիս փրկել արգանդը, իսկ հաճախ` կնոջ կյանքը: Օգտագործվում են ինչպես դեղորայքի տեղային ընդունում, այնպես էլ՝ ընդհանուր, մինչդեռ երկու մեթոդներն էլ հավասարապես արդյունավետ են: 
Մեթոտրեքսատով բուժվող կանանց պտղաբերությունն ավելի բարձր է, քան սալպինգոէկտոմիայից հետո կանանց մոտ և համեմատելի է լապարոսկոպիկ սալպինգոստոմիայից հետո արդյունքների հետ, ուստի արտարգանդային հղիության դեղորայքային բուժումը կարող է համարվել վիրաբուժական բուժման արդյունավետ և անվտանգ այլընտրանք:
 
Աղբյուրը
Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը հղիության վաղ շրջանում չի համարվում…

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը դառնում է ավելի …

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ահա ճիշտ սնուցման հիմնական սկզբունքները հղիության ընթացքում

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար