6 հիվանդություն, որոնք պետք է կանխել մինչև 30 տարեկան դառնալը 

6 հիվանդություն, որոնք պետք է կանխել մինչև 30 տարեկան դառնալը 
Հիվանդություններ, որոնք կարող են զարգանալ վաղ տարիքում 
Նախկինում կարծիք կար, որ շատ հիվանդություններ հիմնականում ազդում են տարեցների վրա: Բայց իրավիճակը արմատապես փոխվում է: 
Կարելի է առանձնացնել հիվանդությունների ցանկ, որոնք սովորաբար հայտնվում են մինչև 30 տարեկանը։ Դրանց զարգացումը կապված է նստակյաց աշխատանքի, վատ սննդակարգի և սթրեսի հետ: 
1. Օստեոխոնդրոզ 
Այս հիվանդությունը հանգեցնում է միջողային սկավառակների մասնակի կամ ամբողջական փոփոխությունների: Ողերը նեղանում են ու ճնշում են սկավառակները, և նրանք, իրենց հերթին, կորցնում են առաձգականությունը: Արդյունքում, մարդը սկսում է անտանելի ցավ զգալ, քանի որ սկավառակները գործում են նյարդերի վերջավորության վրա: 
Ինչ անել 
Կարիք չկա սպասելու, որ խնդիրն ավելի սրվի: Կենսակերպի պարզ փոփոխությունները կարող են օգնել նվազեցնելու հիվանդության ռիսկը: Նույն խորհուրդները կարող են դադարեցնել պաթոլոգիայի զարգացումը: 
  •  Թողեք ծխելը
  • Ծխախոտի մեջ պարունակվող բազմաթիվ թունավոր նյութերն ու նիկոտինը վնասում են ոսկորները:
  • Ավելի քիչ ալկոհոլ օգտագործեք 
Այն դանդաղեցնում է նյութափոխանակությունը, ինչն ազդում է ոսկորների վրա: 
 
  • Պահպանեք ճիշտ կեցվածք 
Օգտակար է լավ ներքնակ գնելը, այն անհրաժեշտ է ողնաշարին քնի ժամանակ: 
 
  •  Խուսափեք հագեցած ճարպից և շաքարի ավելցուկից 
Օգտակար է կաթնամթերքը,  միսը և ձուկը, որոնք սպիտակուցներ են պարունակում։  
 
Կատարեք ողնաշարն ուժեղացնող վարժություններ: 
 
  • Ընդունեք հավելումներ և վիտամիններ 
Ցինկը, կալցիումը և երկաթը աջակցում են առողջ ոսկրային կառուցվածքին: 
Նկարագրված կանխարգելիչ միջոցառումները կօգնեն կանխելու քրոնիկական ցավը և թեթևացնելու ախտանիշները: 
2. Ռևմատոիդ արթրիտ 
Դա աուտոիմուն հիվանդություն է, որի պատճառով մարդու իմունային համակարգը հարձակվում է իր իսկ հյուսվածքների վրա, ներառյալ՝ կապի հյուսվածքների՝ հանգեցնելով հոդերի վնասմանը: 
Ինչ անել 
Արտրիտը կանխելու ոչ մի հստակ եղանակ չկա: Կան բազմաթիվ ռիսկի գործոններ, այդ թվում՝ գենետիկ հակում: Դրա վրա անհնար է ազդել, բայց եթե հրաժարվեք վատ սովորություններից, կարող եք հետաձգել պաթոլոգիայի զարգացումը: 
3. Պարոդոնտալ հիվանդություն 
Ատամների և լնդերի միջև եղած կուտակումներն առաջացնում են բորբոքում:  Չբուժելու դեպքում դա կարող է վնասել ոսկրային կառուցվածքն ու լնդերը: Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լնդերի խնդիրները կարող են կապված լինել այլ պաթոլոգիաների հետ, ինչպիսիք են սրտի հիվանդությունը և շաքարախտը: 
Ինչ անել 
Պարոդոնտալ հիվանդությունը կարող է կանխվել: Դա անելու համար հարկավոր է հետևել այս խորհուրդներին. 
  • Մանրակրկիտ լվացեք ձեր ատամները: Ուտելուց հետո միշտ պետք է հեռացնել սննդի մնացորդներն ու ատամնափառերը, որոնք խրված են ատամների և լնդերի միջև:
  • Ուշադրություն դարձրեք լեզվին, քանի որ դրա վրա մանրէներ են բազմանում:
  • Օգտագործեք ատամի թել: Խոզանակը միշտ չէ, որ մաքրում է ատամների բացերը, բայց թել  օգտագործելը կօգնի լուծելու այս խնդիրը:
  • Լվանալ բերանի խոռոչը: Գոյություն ունեն ողողման հեղուկներ, որոնք կարող են օգնել նվազեցնելու ատամնափառերը և մաքրելու սննդի մասնիկները: 
Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ այցելեք ձեր ատամնաբույժին՝ հետազոտություն անցնելու  համար: 
4. Մելանոման 
Սա մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է: Հիվանդությունը կարող է ազդել ոչ միայն մաշկի, այլև աչքերի, մասնավորապես՝ ցանցաթաղանթի վրա: 
Ինչ անել 
Ռիսկի խմբում կան մարդիկ, որոնց խորհուրդ է տրվում առնվազն տարին մեկ անգամ դիմելու մաշկաբանին` մաշկի հետազոտության համար․  
  • նրանք, ովքեր ունեն շատ խալեր, 
  • ովքեր ունեն մաշկի հիվանդությունների գենետիկ հակում,
  • որոնց մաշկը խիստ վնասված է արևի պատճառով:

5. Արգանդի վզիկի քաղցկեղ 

Դա վտանգավոր հիվանդություն է, որը դանդաղ է զարգանում և հազվադեպ է ախտանիշներ առաջացնում վաղ փուլերում: Ահա արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող հիմնական գործոնների ցանկը. 

  • ծխել 
  • վատ սնուցում
  • թուլացած իմունային համակարգ
  • հղիության բազմաթիվ ընդհատումներ 
HPV (մարդու պապիլոմավիրուս) 
Ինչ անել 
Թողնել ծխելը. հայտնի է, որ ծխելը կրկնապատկում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, քանի որ ծխախոտի ենթամթերքները կարող են վնասել արգանդի վզիկի բջիջների ԴՆԹ-ն: 
  •  Զբաղվեք անվտանգ սեքսով: Առանց պաշտպանվելու սեռական հարաբերությունը կարող  դարձնել սեռավարակակիր, ինչը կարող է մեծացնել HPV ստանալու ռիսկը:
  • Պատվաստվեք: Պահպանակները չեն երաշխավորում ամբողջական պաշտպանություն HPV-ից, ուստի անհրաժեշտ է լրացուցիչ պատվաստում ստանալ: 
  • Անցեք քաղցկեղի զննում՝ արգանդի վզիկի ցիտոլոգիական հետազոտություն անցեք: Առաջին երկու ընթացակարգերը կատարվում են տարին մեկ անգամ: Եթե արդյունքները բացասական են, ընդմիջումները բարձրանում են երեք տարին մեկ անգամ: Ավելի լավ է նման հետազոտություն սկսել սեռական կյանք սկսելուց անմիջապես հետո: 
6.  Սրտի իշեմիկ հիվանդություն 
Պաթոլոգիան բնութագրվում է դեպի սիրտ բնական արյան մատակարարման արգելափակումով, ինչը հանգեցնում է սրտի կաթվածի: Բացի այդ, արյան հոսքը կարող է ընդհատվել կորոնար զարկերակների ճարպային նստվածքների պատճառով, ապա հիվանդը ցավ է զգում կրծքավանդակում: 
Ինչ անել 
Հավասարակշռված դիետան սրտանոթային հիվանդության ռիսկը նվազեցնելու միջոցներից մեկն է: Դիետան պետք է ներառի ավելի շատ բանջարեղեն, մրգեր և ամբողջական ձավարեղեն: Սահմանափակեք աղի ընդունումը, քանի որ այն բարձրացնում է արյան ճնշումը: 
Հագեցած ճարպերով հարուստ սնունդը կարող է օգնել նվազեցնելու խցանված զարկերակները. 
  • ճարպոտ ձուկ
  • ավոկադո
  • ընկույզներ և սերմեր
  • արևածաղկի, ձիթապտղի և այլ բուսական յուղեր:

Աղբյուրը

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում